«Երևանի քաղաքաշինական խնդիրների լուծումները նախընտրական ծրագրերում. բանավեճ ավագանու թեկնածուների միջև»
27.04.2017
19:30
Ապրիլի 27-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1+»-ի հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Երևանի քաղաքաշինական խնդիրների լուծումները նախընտրական ծրագրերում. բանավեճ ավագանու թեկնածուների միջև» թեմայով:

Բանավեճի բանախոսներն էին Անահիտ Բախշյանը (ԵԼՔ դաշինք), Արայիկ Հարությունյանը (ԵԼՔ դաշինք), Նաիրա Նահապետյանը (ՀՀԿ կուսակցություն), Սուրիկ Օհանյանը, («Երևան նախագիծ» ինստիտուտի տնօրեն), Հայկ Պետրոսյանը («Երկիր ծիրանի» կուսակցություն) և Ստելլա Աղաջանյանը («Երկիր ծիրանի» կուսակցություն):

Արայիկ Հարությունյանը նշում է, որ քաղաքաշինական խնդիրները շատ են Երևան քաղաքում և առաջին հերթին այստեղ մտածելակերպ պետք է փոխել:
«Մեր քաղաքային իշխանություններն անընդհատ ասում են, որ ջանում են բեռնաթափել քաղաքի կենտրոնը հիմնականում վարկային միջոցներով ու մեծ ներդրում են կատարում քաղաքի բարեփոխման համար, բայց այստեղ պետք է առաջին շեշտը դնել մտածելակերպի վրա: Երբ փորձում են բեռնաթափել և միևնույն ժամանակ շարունակում կառուցապատել Երևանը նույն կերպով և կենտրոնում բազմաբնակարան շենքեր կառուցել, այստեղ դու որևէ լուծում չես կարող տալ: Քաղաքային իշխանությունները այս առումով ձախողել են»,- ասում է Հարությունյանը:

Անահիտ Բախշյանն ասում է, որ իրեն ամենից շատ մտահոգում է քաղաքի խիտ կառուցապատումը:

«Որտեղ մի կրնկի տեղ են գտնում, բարձրահարկ շենք են կառուցում: Ինձ մտահոգում են այն տարածքները, որ մարդիկ սեփականացրել են ինչ-որ ժամանակ, հիմքը փորել են ու քսան տարի է այդ հիմքը քանդած մնացել է: Շնչելու օդ չի մնացել Երևանում, դա եղել է կանաչ տարածքների, այգիների հաշվին: Մի շատ կարևոր խնդիր էլ կա. դա Երևանի շենքերի նկուղների վիճակն է, որը կամ բիզնեսի է վերածվել, կամ այնպիսի վիճակում է, որ այնտեղ պիտի մտածեք ապաստարաններ ունենալու մասին, քաղաքը պետք է ունենա պատսպարվելու տեղ: Մենք պետք է քաղաքաշինական տրամաբանությունը հասկանանք քաղաքի, թե ինչ ուղղությամբ ենք գնում»,- ասում է Բախշյանը:

ՀՀԿ ներկայացուցիչ Նաիրա Նահապետյանն ասում է, որ վերջին տարիներին Երևանը ծաղկել է, 7 հա կանաչ տարածք է ավելացել, անցկացվել է ոռոգման ցանց ամբողջ Երևան քաղաքով:

«Բակային տարածքները ավելացել են 1600 խաղահրապարակներով, կամաց-կամաց Երևանը իսկապես գեղեցկանում և դառնում է հարմարվետ քաղաք: Իսկապես կենտրոնը շատ ծանրաբեռնված է, դրա համար շրջանցիկ ճանապարհների կառուցումն է, որը մենք նախաձեռնում ենք, որպեսզի կարողանանք բեռնաթափել քաղաքը»,- ասում է Նահապետյանը:

Ստելլա Աղաջանյանն ասում է, որ այսօր քաղաքը ոչ միայն աղտոտված է, այլև հիվանդ է, որովհետև չկա քաղաքում ընդհանրապես կոնցեպցիա:

«Հասկանալի չէ քաղաքաշինությունն ինչ ուղղությամբ է գնում, քաոտիկ շինարարություն է արմատացած, հիմա ագրեսիվ գրավում են առաջվա կաթսայատները և դրանց վրա կառուցվում են բարձրահարկ շենքեր: Ավերվում ու ջարդուշփուր է լինում պատմամշակութային շենքերի ճարտարապետությունը»,- նշում է Աղաջանյանը:

Սուրիկ Օհանյանն ասում է, որ այն, ինչ նախատեսված է Երևանի քաղաքաշինական զարգացման գլխավոր հատագծով, դա Երևանի համաչափ զարգացումն է:

«Խնդիրը գնում է ոչ միայն կենտրոնի հագեցման, այլև կենտրոնի ապակենտրոնացման, մյուս թաղամասերի կյանքի, կենցաղի, կենսագործունեության ակտիվացման մասին: Դա ներառում է բակային տարածքների բարեկարգում, հրապարակների, մանկական հրապարակների բարեկարգում, հնարավորինս դպրոցների, մանկապարտեզների վերանորոգում և առևտրային օբյեկտների, աշխատանքային միջավայրի ակտիվացում»,-ասում է Օհանյանը:

Նա նշում է, որ երկրորդ հիմնական շեշտը կենտրոնի բեռնաթափումն է, տրանսպորտի կոնցեպտուալ հարցը, կենտրոնի երթևեկության կանոնավարումը, Երևան քաղաքի տարանցիկ ճանապարհների ստեղծման ծրագիրը, որը ըստ Օհանյանի, արդեն մշակված է և հատակագծի վերանայման շրջանակներում նորից կքննարկվի:

Հայկ Պետրոսյանն էլ ասում է, որ տրանսպորտի խնդիրը լուծելը շատ կարևոր է:

«Մենք առաջարկում ենք փոխել հանրային տրանսպորտը, դա նշանակում է վերացնել «գազել» հասկացությունը: Երկրորդ՝ ոստիկանությունը պետք է հսկի , որպեսզի տաքսիները չկանգնեն հանրային տրանսպորտի կանգառներում: Այս քաղաքական իշխանությունն արդեն ցույց է տվել իր ունակությունը, որ անարդյունավետ է գործել...Ինչ-որ բան միգուցե արվում է, բայց դրա արդյունավետությունը շատ ցածր է. մեր բակում բարձրահարկ շենք է կառուցվում յոթ տարի, դա նշակում է յոթ տարի փոշի, յոթ տարի ցեմենտ, յոթ տարի ճանապարհ չկա: Քաղաքական որոշման և ցանկության դեպքում այդ հարցերը արագ լուծվում են, նույնիսկ ֆինանսավորման հարցերը»,- ասում է Պետրոսյանը:

Բանավեճի շարունակությունը դիտեք այստեղ: 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հակաքարոզչությունը բաց հասարակության դեմ»
29.01.2020
11:00
Հունվարի 29, ժամը 11:00-ին Մեդիա կենտրոնում տեղի կունենա Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստանի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանի և ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանի մամուլի ասուլիսը «Հակաքարոզչությունը բաց հասարակության դեմ» թեմայով:

Ասուլիսին Լարիսա Մինասյանը հանդես կգա հայտարարությամբ, որից հետո կպատասխանի լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին:
«Ի՞նչ մարտահրավերներ է արձանագրել «Human Rights Watch»-ը մարդու իրավունքների ոլորտում»
24.01.2020
12:00
Հունվարի 24-ին՝ ժամը 12։00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում՝«Ի՞նչ մարտահրավերներ է արձանագրել «Human Rights Watch»-ը մարդու իրավունքների ոլորտում» թեմայով։
«Ի՞նչ ենք շնչում. Երևանում օդի աղտոտվածությունը թույլատրելիից բարձր է»
23.01.2020
12:00
Հունվարի 23-ին՝ ժամը 12։00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում՝ «Ի՞նչ ենք շնչում. Երևանում օդի աղտոտվածությունը թույլատրելիից բարձր է» թեմայով։
«Կոռուպցիայի ընկալման համաթիվը (ԿԸՀ) 2019-ին. իրավիճակը Հայաստանում»
23.01.2020
11:00
Հունվարի 23-ին` ժամը 11:00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս`«Կոռուպցիայի ընկալման համաթիվը (ԿԸՀ) 2019-ին. իրավիճակը Հայաստանում» թեմայով:
«Քրեական ենթամշակույթի դեմ պայքարն ինչո՞ւ է բախում առաջացնում ԱԺ-ում»
22.01.2020
12:00
Հունվարի 22-ին՝ ժամը 12։00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում՝ «Քրեական ենթամշակույթի դեմ պայքարն ինչո՞ւ է բախում առաջացնում ԱԺ-ում» թեմայով։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ