«Ընտրական գործընթացի ամփոփում. ի՞նչ ակնկալել նոր ձևավորված խոհրդարանից»
05.04.2017
19:30
Ապրիլի 5-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1+»-ի հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Ընտրական գործընթացի ամփոփում. ի՞նչ ակնկալել նոր ձևավորված խոհրդարանից» թեմայով:

Բանավեճի բանախոսներն էին քաղաքագետ Արմեն Բաղդասարյանըքաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանըքաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը և քաղաքագետ Արմեն Մինասյանը:

«Այս ընտրությունները ազգային համաձայնության ընտրություններ էին, ազգը եկել էր համաձայնության ընտրակաշառքների շուրջ՝ գիտակցելով որ իրոք տեխնոգոլիական և տեխնիկական նորամուծություւնները թույլ չեն տա խցիկում կամ ընտրատեղմասում որևիցե բան կեղծել: Ընտրությունները այդ իամստով անցել են լրիվ նորմալ, և քաղաքական ուժերը ադեկվատ են ընդունել կամ շնորհավորել են: Ոչ միայն ազգային համաձայնության էր, այլև միջազգային համաձայնության, որովհետև միջազգային կառույցներն էլ ֆիքսեցին այն, ինչ ֆիքսեցին»,-ասաց Կարեն Քոչարյանը:

Արմեն Բաղդասարյանը կարծիք հայտնեց, որ տեղի ունցածը մեծ վերապահումներով կարելի է անվանել ընտրություն:

«Սա զանգվածային միջոցառում էր, որտեղ նույնսիկ կարևոր չէ, որ ուժերը մտան խորհրդարան, որոնք դուրս մնացին: Տեղի ունեցավ մեծ խաբեություն, դետալները, մանրուքները կարևոր չեն»,-ասաց նա:

Բաղդասարյանը ընգծեց, որ զանգվածային ընտրակաշառքների մասին բոլորը  խոսում են, բայց կարծես ուրվական լինի, բոլորը գիտեն դրա մասին, ոչ մեկ չի տեսել: 

«Ես ուղղակի մի փաստ բերեմ: Հայտարարվեց, որ կա 2 մլն 600 հազար ընտրող Հայաստանում, բայց մենք գիտենք, որ ամենաշատը 2 մլն 100 հազար ընտրող կա: Մանակցեց մոտ 1 մլն 600 հազարը: Այս նոր ընտրակարգը թույլ չէր տալիս նախորդի նման 300-400 հազար ձայն ավել նկարել: Փաստացի ընտրողների ակտիվությունը կազմել է 75-80 տոկոս: Սա աննախադեպ բարձր ցուցանիշ է թե մեզ համար, թե զարգացած երկրների համար: Մի երկիր, որտեղ մարդիկ ընտրությունների հետ հույս չեն կապում, բայց կա մասնակացության այսպիսի բարձր ցուցանիշ, դա նշանակում է, որ մարդիկ գնացել են ընտրակաշառք են վերցրել: Այս փաստը հիմնավորում է, որ այո, զանգվածային ընտրակաշառք են վերցրել»,-հավելում է Բաղդասարյանը:

Արմեն Միասնյանն ասում է, որ քարոզարշավի ընթացքում պարզ էր, որ էլկտորատների հատում գոյություն ունի: 

«Այն էլեկտորատը, որի վրա աշխատում էր ՀՎԿ-ն, մեծ չափով հատվում է Ծառուկյան դաշինքի էլեկտորատի հետ: Կոնգրես-ՀԺԿ դաշինքը, այնտեղ երկընտրանքը քաղաքացու համար իջեցվել, հասցվել էր ղարաբաղյան հարցում մոտեցմանը: Իրականում Ղարաբաղի հարցում մեր հասարակությունում կա կոնսենսուս և անկախ նրանից մենք ոնց ենք մտածում կարծես մեյնստրիմի վարքագիծի պետք  է  դրսևորենք անկախ նրանից, թե ինչ կարծիք ունենք: Իսկ մեյնստրիմը ցավոք սրտի Կոնգրեսի օգտին չի, քվեարկությունը այդպես ցույց տվեց: Եթե վերցնենք Կոնգրեսի անցած ճանապարհները, ինչ մասնիկներ պոկվեցին, ինչ ֆիգուրներ կային, բացի առաջին նախագահի դերակատարումից, ընդհանուր կանխատեսելի էր այդ արդյունքը»,-ընդգծեց Մինասյանը և հավելեց, որ ընտրակաշառքը մեզանում նոր երևույթ չի և ընտրություններն էլ արդարության իրացման պրոցես չեն:

Հակոբ Բադալյանն էլ նշեց, որ Հայաստանում խորհդարանական ընտրությունները սկսկած 2007-ից մեծ հաշվով վերածվել են ներհամակարգային միջոցառման:

«Ընտրությանը տոն են տալիս միևնույն համակարգի երկու բևեռ՝ Հանրապետականը և ԲՀԿ-ն: Այս համակարգից դուրս որևէ  բան ակնկալելը այս միջոցառմանը որոշակի միամտություն է: Եվ եթե ուժերը մասնակցում են այդ միջոցառմանը, ուրեմն նրանց ակնկալիքը հասարակության քվե ստանալը չէ մեծ հաշվով: Նրանց ակնկալիքը իշխանության համար այս կամ այն շարժառիթը գտնելն է և խոհրդարանում տեղ ստանալը: Այս տրամաբանությամբ է որոշվում՝ ով է  անցնում խորհդարան, ով չի անցնում խորհրդարան, իրավիճակը թելադրում է իշխանությունը իր երկու բևեռներով»,-հավելում է Բադալյանը:

Բանավեճի շարունակությունը դիտեք այստեղ:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
COVID-19. միայն, խնդրում եմ, առանց խուճապի
25.05.2020
15:00
Այսօր՝ մայիս 25-ին, Մեդիա կենտրոնը անցկացրեց առցանց հարցազրույց «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի վարակաբան, լյարդաբան Հասմիկ Ղազինյանի հետ:
«Զբոսաշրջությունը Հայաստանում COVID-19-ի պայմաններում»
21.05.2020
18:00
Մայիսի 21-ին, ժամը 18:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Զբոսաշրջությունը Հայաստանում COVID-19-ի պայմաններում» թեմայով:

«Ո՞ր տարիքից և ինչպե՞ս երեխան կարող է պաշտպանվել սեռական ոտնձգություններից»
18.05.2020
14:00
Մայիսի 18-ին՝ ժամը 14:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց քննարկում «Ո՞ր տարիքից և ինչպե՞ս երեխան կարող է պաշտպանվել սեռական ոտնձգություններից» թեմայով:
«Իմ տունն իմ ամրոցն է. որքանո՞վ ենք ապահով այդ ամրոցում»
15.05.2020
19:00
Մայիսի 15-ն Ընտանիքի օրն է:

Հանրային լրագրության ակումբը մայիսի 15-ին, ժամը 19:00-ին, հրավիրեց վեբինար «Իմ տունն իմ ամրոցն է. որքանո՞վ ենք ապահով այդ ամրոցում» թեմայով:
«Ի՞նչ պայմաններով կվերաբացվեն մանկապարտեզները»
15.05.2020
14:00
Մայիսի 15-ին, ժամը 14:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Ի՞նչ պայմաններով կվերաբացվեն մանկապարտեզները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ