«Նախընտրական պայքար. ի՞նչ լուծումներ են առաջարկում քաղաքական ուժերը Լոռու մարզի խնդիրների համար»
30.03.2017
13:00
Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի ընտրական ծրագրերում մարզերի խնդիրների լուծման վերաբերյալ մոտեցումները շատ թույլ են արտահայտված:

Ընտրապայքարին մասնակից կուսակցությունների եւ դաշինքների ծրագրերում ավելի ընդհանրական անդրադարձ է կատարվում  Հայաստանի խնդիրներին եւ առաջարկվում դրանց լուծման տարաբնույթ կարգավորումներ:   

Այդ իսկ պատճառով Վանաձարում մարտի 30-ին «Մեդիա կենտրոնի» «ՀԿ կենտրոնի» հետ համատեղ կազմակերպած «Նախընտրական պայքար. ի՞նչ լուծումներ են առաջարկում քաղաքական ուժերը Լոռու մարզի խնդիրների համար» թեմայով քննարկմանը, քաղաքական ուժերի ներկայացուցիչները հիմնականում հպանցիկ անդրադարձ կատարեցին մարզի հիմնախնդրիներին՝ դրանց լուծումը դիտարկելով համապետական բնույթի խնդիրների համատեքստում:

«Մեր հիմնական խնդիրն է առաջին հերթին կարգավորել պետություն եւ մասնավոր հատվածի հարաբերությունները: Բացի այդ մեր խնդիրն է ամրապնդել Հայաստանում հաստատաված կառավարման խորհրդարանական համակարգը: Նոր համակարգում ընդդիմությանը տրված է այնպիսի հնրավարություններ եւ ֆունկցիաներ, որպեսզի լուրջ մասնակցություն ունենա կարեւոր քաղաքական որոշումների կայացամանը: Սա հնարավորություն է տալիս, որ ԱԺ-ում չունենաք հստակ քաղաքական մենաշնորհ», - ասաց «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության Լոռու մարզում վարկանիշային թեկնածու Արմենուհի Կյուրեղյանը:

Միեւնույն ժամանակ նա նշեց, որ Լոռու մարզի կտրվածքով իրենք կարեւորում են աշխատատեղերի ստեղծումը, հանքավայրերի շահագործումից առաջացած էկոլոգիական ռիսկերի մեղմումը եւ զբոսաշրջության զարգացումը:

Գրեթե նույն խնդիրներին անդրադարձավ  քննարման մասնակից «ԵԼՔ» դաշինքի ներկայացուցիչ Հրանտ Այվազյանը: «Մենք այս պահին հիմնականում թիրախավորել են բնապահպանական եւ սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումը մարզում: Այս խնդիրների կկարողանանք մեր ծրագրերին համահունչ լուծմներ առաջարկել, եթե խարհրդարանական ընտրությունների արդյունքում ստանաք քաղաքացիների վստահության քվեն եւ կազմենք կառավարություն», - ասաց նա:

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ներկայացուցիչ Աշոտ Մանուկյանն իր խոսքում հիմնական շեշտը դրեց իրենց քաղաքական միավորի առաջ քաշած «Խաղաղության ծրագրի» իրականացման վրա՝ նշելով, որ առանց ԼՂ հակամարտության կարգավորման Հայաստանն ուղղակի բարեկեցիկ ապագա չի կարող ունենալ: «Մենք հիմա կարող ենք քննարկել շատ խնդիրների լուծման տարբերակներ, հանդես գալ առաջարկություններով, բայց պատերազմող երկրում դրանց լուծման ռեսուրս չկա: Ինչ վերաբերում է մարզային խնդիրներին, ապա մենք դրանք դիտարկում ենք ընդհանուր համատեքստում», - ասաց նա՝ կարեւորելով պետության համաչափ զարգացումը:

«Մենք պետք է ձերբազատվենք մեծ գլուխ, փոքր մարմին բանաձեւից: Հարկավոր է, թե՛ արդյունաբերական, եւ թե՛ պետական ոլորտի կառույցների ապակենտրոնացում Երևանից դեպի մարզեր», - ասաց Աշոտ Մանուկյանը:

Լառու մարզի խնդիրների լուծումը «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հակոբյանը տեսնում է դեպի Հայաստան ներդրումների ներգրավման միջոցով: «Լոռու մազրում բազմաթիվ խնիրներ կան, որոնք լուծման կարիք ունեն: Օրինակ՝ վանաձորում կան տնակային ավաններ, կա գործազրկություն, էկոլոգիական խնդիրներ: Առանց ներդրումների ներգրավման այս խնդիրներն ուղղակի անհնար է լուծել: Մենք մեր շեշտը հենց դնում ենք ներդրումների ներգրավման վրա եւ կարող ենք դա անել», - ասաց նա՝ հղում կատարելով դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի 15 մլրդ եվրո ներդրումներ Հայաստան բերելու խոստմանը:

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ներկայացուցիչ Վահան Ղույումչյանը նախ կարեւորեց այն հանգամանքը, որ խորհրդարանական ընտրությունները քաղաքական իմաստով բովանդակազրկված են: «Ռեյտինգային համակարգի ներդրման միջոցով այս ընտրությունների քաղաքական նշանակությունը իջեցվել է շատ ցածր մակարդակի՝ փաստացի այն վերածելով ՏԻՄ ընտրությունների», - ասաց նա՝ հավելելով, որ հասարակ քաղաքացիների մեծ մասն այս հանգամանքը չեն գիտակցում: 

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Վահան Մխիթարյանն իր խոսքում շեշետը դրեց երկու խնդիրների վրա՝ մեկը՝ ներքին, մյուսը՝ արտաքին: «Նախ անհրաժեշտ է լուծել բնապահպանական խնդիրները: Մարզում հանքերի շահագործման հետեւանքով շրջակա միջավայրին հասցվել է շատ լուրջ հարված: Անտառները վտանգված են: Մյուս կողմից պետք է հստակ հասկանալ, որ Հայաստանն արտաքին քաղաքականության հարցում գտնվում է մի համակարգում՝ ԵԱՏՄ-ում, որտեղ ան ուղղակի զարգանալ չի կարող: Մենք շեշտը դնում ենք ԵԱՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից դուս գալու եւ նորմալ եվրոպական մոդելի երկիր կառուցելու վրա: Ապագայում Հայաստանը պետք է դառնա Եվրամիության մաս», - ընդգծեց նա:

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք [email protected] հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Արցախում ընտրությունները կկայանան ցանկացա՞ծ եղանակի»
27.03.2020
18:00
Աշխարհում մարդկային կուտակումներ ենթադրող բոլոր իրադարձությունները հետաձգվում են՝ Օլիմպիական խաղեր, հանրաքվեներ, կրոնական հավաքներ…Աշխարհում արտակարգ դրություն է:
Մարտի 31-ին, սակայն, Արցախում տեղի կունենան նախագահական ընտրություններ:
Ինչո՞վ են ընտրությունները գերակա կորոնավիրուսի հնարավոր տարածման վտանգի հանդեպ:
Մեդիա կենտրոնն այս և այլ հարցերի պատասխանները քննարկում է Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի հետ:
Հայտարարություն
27.03.2020
17:00
Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, գոհունակությամբ ենք ընդունել այն, որ ՀՀ կառավարությունը մարտի 25-ին վերանայեց մարտի 16-ի իր որոշումը և վերացրեց նոր կորոնավիրուսի հետ կապված խնդիրների լուսաբանման անհամաչափ սահմանափակումները։
«Որքանով է հայակական համացանցը պատրաստ գերծանրաբեռնված աշխատանքին»
27.03.2020
10:30
Մեդիա կենտրոնն իրականացրեց հեռավար հարցազրույց Կանադայում բնակվող Դավիթ Սանդուխչյանի՝ «Որքանով է հայակական համացանցը պատրաստ գերծանրաբեռնված աշխատանքին» թեմայով։ Դավիթ Սանդուխչյանն ինտերնետ ոլորտի իրավաբան է և հարցազրույցի ժամանակ կիսվում է իր մտահոգություններով և տեսլականով, խոսում հայաստանյան և համաշխարհային ինտերնետ կապի որակի, առկա մարտահրավերների և լուծումների մասին։
Խոշտանգումը շարունակում է խնդիր մնալ անգամ հեղափոխությունից հետո. Արա Ղարագյոզյան
26.03.2020
20:02
Երեկ՝ մարտի 25-ին, Վերաքննիչ դատարանը մասնակի բավարարել է խոշտանգման գործով տուժող ճանաչված քաղաքացու շահերի պաշտպան Արա Ղարագյոզյանի ու դատախազ Վարդգես Սարգսյանի բողոքները՝ բեկանելով Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի խոշտանգման գործով ամբաստանյալի նկատմամբ արդարացման դատավճիռը, գործը ուղարկելով առաջին ատյանի դատարան՝ նոր ծավալով քննության։
Սովորենք սիրել ու պահպանել միմյանց
26.03.2020
19:54
Ինչպե՞ս հաղթահարել կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ մեկ ամիս (գուցե ավելի) տնից դուրս չգալու անորոշությունը: Ի՞նչ լուծումներ են առաջարկում հոգեբանները՝ նվազագույն էմոցիոնալ կորուստներով հաղթահարելու համաշխարհային մասշտաբի այս ճգնաժամը: Այս և մի շարք այլ հարցերի շուրջ ենք զրուցել «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի տնօրեն Վարուժան Մելքոնյանի հետ: