«Ապրիլյան պատերազմից մեկ տարի անց. գնահատականներ բանակցային գործընթացին»
29.03.2017
12:00
Մարտի 29-ին Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակը Հանրային լրագրության ակումբի հետ համատեղ Մեդիա կենտրոնում անցկացրեց քննարկում՝ «Ապրիլյան պատերազմից մեկ տարի անց. գնահատականներ բանակցային գործընթացին» թեմայով:

Քննարկմանը մասնակցում էին Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը, «Մոդուս վիվենդի» կենտրոնի հիմնադիր եւ նախագահ, արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Պապյանը,  կովկասյան հարցերով բրիտանացի փորձագետ Թոմդը Վաալը և Միջազգային ճգնաժամային խմբի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրերիի ղեկավար Մագդալենա Գրոնոն:

Ապրիլյան պատերազմից անցել է գրեթե մեկ տարի, սակայն Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները դեռևս կյանքի չեն կոչվել, իսկ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերն ու լարվածությունը ԼՂ շփման գծում շարունակվում է:

Ինչպես գիտենք, Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում 2016թ. ապրիլի 2-ի գիշերը իրավիճակը կտրուկ սրվեց և սկսվեցին լայնածավալ ռազմական գործողություններ: Քառօրյա պատերազմի հետևանքով թե հայկական, թե ադրբեջանական կողմը ունեցան հարյուրավոր զոհեր և վիրավորներ: Ապրիլի 5-ին կրակի դադարեցման պայմանավորվածություն ձեռք բերվեց, որը հնարավոր դարձավ Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի Զինված ուժերի շտաբի պետերի հանդիպման արդյունքում:

ԼՂ հակամարտության գոտում ապրիլյան լայնածավալ ռազմական գործողություններից հետո, որոնք աննախադեպ էին 1994-ի հրադադարից հետո, Հայաստանի և Ադրբեջանի նախագահներն առաջին անգամ հանդիպեցին Վիեննայում մայիսի 16-ին: Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ ՌԴ արտաքին գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ կայացած Սարգսյան-Ալիև հանդիպմանը մի շարք համաձայնություններ ձեռք բերվեցին ԼՂ հակամարտության վերաբերյալ: Մասնավորապես, նախագահները վերահաստատեցին հրադադարին և հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված իրենց հանձնառությունը: Հետագա բռնությունների վտանգը նվազեցնելու համար նրանք համաձայնեցին շփման գծում ամենակարճ ժամկետներում ավարտին հասցնել ԵԱՀԿ-ի հետաքննության մեխանիզմների ներդրման աշխատանքները և ավելացնել հակամարտության գոտում միջազգային դիտորդների թվաքանակը՝ ընդլայնելով ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի լիազորությունները:

Հաջորդ հանդիպումը տեղի ունեցավ 2016թ. հունիսի 20-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագների միջև Սանկտ Պետերբուրգում, որի ժամանակ վերահաստատվեցին Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները:

Սակայն ապրիլյան պատերազմից մեկ տարի անց ոչ միայն չեն ձեռնարկվել քայլեր պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար, այլև պարբերաբար շարունակվել են հրադադարի ռեժիմի խախտումները հայ –ադրբեջանական սահմանին և ԼՂ շփման գծում:

Քննարկման բանախոսներից Ռիչարդ Կիրակոսյանը ապրիլյան պատերազմի գործողությունները որակեց որպես Ադրբեջանի առաջին ռազմական հաջողություն 1994 զինադադարից հետո:

Միևնույն ժամանակ, նա ընդգծեց, որ ապրիլյան պատերազմը հայերի ռազմական անխոցելիության առասպելը փառաբանեց:

«Հայաստանը ամբողջությամբ ներգրավված չէր պատերազմին, կոնկրետ ռազմական համակարգեր, մասնավորապես իսկանդերներ ներգրավված չէին այդ հակամարտությունում:  ՀՀ նախագահի կողմից եղել է փորձ մասնավորապես միջամտելու, որը հանգեցրել է այն համաձայնագրին, որ կնքվել է Մոսկվայում: Սա բանավոր համաձայնություն էր՝ ինչ-որ պահի դադարեցնելու հակամարտության զինված հատվածը»,- ասում է  Կիրակոսյանը:

Ըստ նրա՝ ռազմական տեսանկյունից նոր թշնամության ռիսկը բավականին բարձր է:

«Մյուս կողմից Ադրբեջանի համար պատերազմը անցած ապրիլին չափազանց ներքին շեղում էր իր ներքին սոցիալ տնտեսական խնդիրներից»,- նշեց Կիրակոսյանը:

Կիրակոսյանը նշեց, որ որևէ մեկը չի խոչընդոտում կամ չի կանխարգելում նոր հարձակվողական գործողությունները:

«Չնայած նոր գորոծողությունների ռիսկի առկայության համատեքստին , ժամանակները արդեն փոխվել են, համեմատած անցած ապրիլի հետ երկու կոնկրետ գործոն կա, որ հիմնական փոփոխություն են առաջ բերում: Որևէ  նոր նման գործողություն այլևս անակնկալի չի բերի՝ համեմատած անցած տարվա ապրիլի հետ: Երկրորդ՝ Հայաստանն ու ԼՂ պաշտպանողները արդեն շատ ավելի լավ զինված են ու համալրված նոր միջոցներով: Դա նշանակում է, որ նոր զինված ընդհարումը կարող է դառնալ շատ ավելի մեծ, կարող է լինել շատ ավելի օրհասական, որովհետև դա գայթակղություն է առաջին հերթին Ադրեբջանի համար գործադրելու շատ ավելի ծանր հրետանի, օդային ուժ և զենքեր ու միգուցե հարձակումներ նաև  խաղաղ բնակիչների վրա:  Հետևաբար որպես այդպիսին ուրվագծումը շատ խեղաթյուրված է և ցուցադրում է միայն էսկալացիայի կարիքը»,- ընդգծում է Կիրակոսյանը:

Քննարկման մյուս բանախոս Արա Պապյանը նշեց, որ խաղաղության բանակցելու որևէ  հույս չի տեսնում:

«Որևէ քաղաքական կամք Ադրեբջանի կողմից չեմ տեսնում: Ես չեմ համաձայնի Ռիչարդ Կիրակոսյանի հետ, որ նա ասում է՝ դա հաջողություն էր Ադրբեջանի համար: Հաջողությունը կախված է  նրանից, թե ինչպես ենք մենք այն սահմանում: Եթե 800 հա հողի մասին է խոսքը, միգուցե այո, բայց ո՞րն էր հիմնական նպատակը Ադրբեջանի, այդ հիմնական նապատակին չհասնելու տեսանկյունից դա անհաջողություն էր: Իմ կարծիքով Ադրբեջանը փորձում էր մուտք գործել, ճեղքել պաշտպանության բոլոր գծերը և անցնել ԼՂ խորքերը»,- նշում է Պապյանը:

Նա հավելում է, որ ապրիլյան պատերազմի արդեն 3-րդ օրը հսկողությունը հայկական ուժերի ձեռքում էր:

«Չմոռանանք նաև, որ զինադադարի խնդրանքը ներկայացվել է Ադրբեջանի կողմից: Վտանգը, ռիսկը բավականին բարձր է և զանգվածային զենքերի օգտագործման հավանականությունն էլ է բարձր: Դժբախտաբար տեսնում եմ նաև քաղաքացիական բնակչության թիրախավորման հարցը: Վերջին մեկ երկու ամիսներին լսում ենք, որ հակական կողմից ցանկություն է առաջացել իսկանդերն օգտագործելու, եթե Ադրբեջանի նպատակը մնում է հայերին պահել իրենց հսկողության տակ և ստիպել ինքնորոշման իրավունքը վայելել միայն Ադրբեջանի տարածքում: Բայց կարելի է  նաև հայկական կողմից հայացք նետել իրավիճակին, հայկական կողմն էլ է նշել, որ պատրաստ է հանձնելու որոշ տարածքներ»,- ասաց Պապյանը:

Նա ընդգծում է, որ կան կողմեր, կա դաշինք, որը պատարստ է ինչ-որ տեսանկյունից քննարկելու և  դիտարկելու հանձնման հնարավորությունը,  բայց սա նաև հավասար չափով չի փաստում այդ պատրաստակամությունը մյուս կողմից:

«Կարծում եմ, որ այդ հանձնումը հաջողության չի հասնի»,- հավելեց Պապյանը:

Թոմ դը Վաալը, ով քննարկմանը միացել էր տեսազանգի միջոցով, նշեց, որ այս  տարի կարող է լինել նույնիսկ ավելի վտանգավոր, շատ ավելի  լուրջ սպառազինության գործադրում ու տվյալ դեպքում դիվանագիտության այլընտրանք չկա:

«Մենք հիմքեր չունենք այդ պահին դիվանագիտությանն ացնելու, մասնավորապես Վիեննայի պայմանավորվածությանը: Բավականին լուրջ միջազգային դիվանագետներ փորձել են օգնել այդ գործընթացին և հենքը այդ համաձայնագրի եղել է հետևյալը. առաջին հերթին զինադադարի մանդատի ամրապնդումը, որը հայկական իշխանության պահանջն էր և Ադրբեջանի իշխանության ցանկությունը, ինչը բավականին լուրջ քաղաքական բանակցությունների վերսկսումն էր: Կարծում եմ, դա բավականին լուրջ հենք էր համաձայնագրի համար, համենայն դեպս կանխարգելիչ քաղաքականության համար»,- նշեց դը Վաալը:

Նա ասում է, որ ակնհայտ է, որ ինչ որ սխալներ տեղի ունեցան և ընդգծում, որ միգուցե բացակայում են բավարար միաջազգային դիվանագիտության միտվածությունը այս աշխատանքի կատարման համար:

«Անհրաժեշտ է լուրջ միջազգային դերակատար, ինչպես օրինակ Լավրովն է, ով պետք է հանձնառու լինի: Նա լուրջ դիվանագետ է, բայց հանձնառություն չի ներկայացնում այս աշխատանքի իրականցման համար: Հիմնական հարցը Մինսկի ձևաչափի ամրապնդումն է և վերադարձը իր դիրքերին: Թող սկսեն վերանայել Վիեննայի համաձայնագիրը: Դա է հիմնական ուղղությունը, եթե չեն ցանկանում, որ հակամարտությունը սկսվի»,-ասաց դը Վաալը:

Մագդալենա Գրոնոն, ով տեսակապին նույնպես միացել էր տեսակապով, ասում է, որ անցած տարվա ապրիլի իրադարձությունները ողբերգական էին և կային բաղադրիչներ, որոնք ուղղված էին միջազգային համայնքի հանձնառության ցանկության գլխատմանը:

«Նպատակներից մեկն էր միջազգային հանրությանը հեռվացնել այս գործընթացից: Այսինքն մենք տեսել ենք, որ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կան հնարավորություններ, կան փորձեր կրկին դա անելու: Ես համաձայն եմ այն մասով, որ եղել են առանձին պահանջներ անվտանգության և փոխվստահության միջոցների ուղղությամբ, ներկայացվել է քննչական մեխանիզմների հնարավորությունը, բայց միաժամանակ քննարկվել է հիմնովի երկխոսության հարթակի ստեղծման ուղղղությունը»,-ասում է Մագդալենա Գրոնոն միևնույն ժամանակ նշելով, որ հավի  և հավկիթի պատմությունն է այս հակամարտության համատեքստում:

Նա ընդգծում է, որ կան վստահության բացակայության խնդիրներ ամբողջ գործընթացում: Ըստ նրա՝ այս պահին գործընթացը այնպիսին է, որ որևէ  հույս  առաջընթացի  համար չկա, վերացել է:

«Վստահության ամրապնդման քայլեր չկան, մյուս կողմից պետք է փորձել գործընթացին թափ հաղորդել: Մենք հիմա լսում ենք, որ հավանական է, որ ևս մեկ հանդիպում տեղի կունենա, բայց  այդ հանդիպումներում անհրաժեշտ է հենքեր ստեղծել  հետագա առաջընթաց ապահովելու համար»,- հավելեց Գրոնոն:

Քննարկման շարունակությունը դիտեք այստեղ:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Արցախում ընտրությունները կկայանան ցանկացա՞ծ եղանակի»
27.03.2020
18:00
Աշխարհում մարդկային կուտակումներ ենթադրող բոլոր իրադարձությունները հետաձգվում են՝ Օլիմպիական խաղեր, հանրաքվեներ, կրոնական հավաքներ…Աշխարհում արտակարգ դրություն է:
Մարտի 31-ին, սակայն, Արցախում տեղի կունենան նախագահական ընտրություններ:
Ինչո՞վ են ընտրությունները գերակա կորոնավիրուսի հնարավոր տարածման վտանգի հանդեպ:
Մեդիա կենտրոնն այս և այլ հարցերի պատասխանները քննարկում է Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի հետ:
Հայտարարություն
27.03.2020
17:00
Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, գոհունակությամբ ենք ընդունել այն, որ ՀՀ կառավարությունը մարտի 25-ին վերանայեց մարտի 16-ի իր որոշումը և վերացրեց նոր կորոնավիրուսի հետ կապված խնդիրների լուսաբանման անհամաչափ սահմանափակումները։
«Որքանով է հայակական համացանցը պատրաստ գերծանրաբեռնված աշխատանքին»
27.03.2020
10:30
Մեդիա կենտրոնն իրականացրեց հեռավար հարցազրույց Կանադայում բնակվող Դավիթ Սանդուխչյանի՝ «Որքանով է հայակական համացանցը պատրաստ գերծանրաբեռնված աշխատանքին» թեմայով։ Դավիթ Սանդուխչյանն ինտերնետ ոլորտի իրավաբան է և հարցազրույցի ժամանակ կիսվում է իր մտահոգություններով և տեսլականով, խոսում հայաստանյան և համաշխարհային ինտերնետ կապի որակի, առկա մարտահրավերների և լուծումների մասին։
Խոշտանգումը շարունակում է խնդիր մնալ անգամ հեղափոխությունից հետո. Արա Ղարագյոզյան
26.03.2020
20:02
Երեկ՝ մարտի 25-ին, Վերաքննիչ դատարանը մասնակի բավարարել է խոշտանգման գործով տուժող ճանաչված քաղաքացու շահերի պաշտպան Արա Ղարագյոզյանի ու դատախազ Վարդգես Սարգսյանի բողոքները՝ բեկանելով Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի խոշտանգման գործով ամբաստանյալի նկատմամբ արդարացման դատավճիռը, գործը ուղարկելով առաջին ատյանի դատարան՝ նոր ծավալով քննության։
Սովորենք սիրել ու պահպանել միմյանց
26.03.2020
19:54
Ինչպե՞ս հաղթահարել կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ մեկ ամիս (գուցե ավելի) տնից դուրս չգալու անորոշությունը: Ի՞նչ լուծումներ են առաջարկում հոգեբանները՝ նվազագույն էմոցիոնալ կորուստներով հաղթահարելու համաշխարհային մասշտաբի այս ճգնաժամը: Այս և մի շարք այլ հարցերի շուրջ ենք զրուցել «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի տնօրեն Վարուժան Մելքոնյանի հետ: