Ի՞նչ փոփոխություններ են առաջարկում քաղաքական ուժերը Շիրակի մարզում
Մարտի 13, 14:00

Խորհրդարանական ընտրություններին մասնակից քաղաքական ուժերն ու դաշինքները տարբեր մոտեցումներ են առաջարկում Հայաստանում ծառացած սոցիալ-տնտեսական ու քաղաքական խնդիրների լուծման համար: Նրանք տարբեր խոստումներ են տալիս, սակայն գրեթե բոլոր ուժերի ծրագրերում երկրում առկա խնդիրների նկատմամբ ցուցաբերված է ընդհանրական մոտեցում: Մարզերի խնդիրների լուծման համար տարբերակված մոտեցումներ գրեթե չեն առաջարկում, կամ խոսում են կրկին շատ ընդհանրական ձևակերպումներով:

Նպատակ հետապնդելով հասկանալ ընտրապայքարին մասնակից քաղաքական միավորների ծրագրային մոտեցումները Հայաստանի ընդհանուր առմամբ, եւ մարզերի մասնավորապես խնդիրների լուծման վերաբերյալ, «Մեդիա կենտրոնը» Գյումրիում՝ Ժուռնալիստների Ասապրեզ ակումբի գրասենյակում մարտի 13-ին անցկացրեց քննարկում «Ի՞նչ փոփոխություններ են առաջարկում քաղաքական ուժերը Շիրակի մարզում. նախընտրական պայքար» թեմայով: Քննարկման բանախոսներն էին «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչ, վարկանիշային թեկնածու Վարդևան Գրիգորյանը, «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության ներկայացուցիչ, վարկանիշային թեկնածու Աշոտ Կուրղինյանը, «ԵԼՔ» դաշինք ներկայացուցիչ, վարկանիշային թեկնածու Սոֆյա Հովսեփյանը, «Օսկանյան-Րաֆֆի-Օհանյան» դաշինքի ներկայացուցիչ, վարկանիշային թեկնածու Հովհաննես Ասոյանը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ, վարկանիշային թեկնածու Արթուր Պողոսյանը և «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ներկայացուցիչ, վարկանիշային թեկնածու Ժաննա Ժամկոչյանը:

Կարդալ ավելին:

Այլ ալբոմներ
«Խոշտանգման դեպքեր. սա նո՞ր Հայաստանն է, թե՞ հին»
«Զբոսաշրջությունը Հայաստանում COVID-19-ի պայմաններում»
«Իմ տունն իմ ամրոցն է. որքանո՞վ ենք ապահով այդ ամրոցում»
Կառավարե՞լ, թե՞ կառավարվել. ո՞րն ենք ընտրում
«Մեդիագրարգիտություն բոլորի համար»
Կորոնավիրուս՝ ՔԿՀ-ներում. կանխել հնարավո՞ր էր
«Հեղափոխության հռչակած արժեքներն ու իրականությունը»
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ