«Մարտի 1-ի վիրավորվածները պետք է ստանան պետական աջակցություն». քննարկում
01.03.2017
12:00
2008-ի մարտի 1-ի սպանությունների եւ վիրավորված անձանց հետ կապված խնդիրների վերջնական բացահայտումը, ինչպես նաեւ պետական մակարդակով համապատասխան իրավա-քաղաքական գնահատականի բացակայությունը դարձել են Հայաստանի զարգացման գլխավոր խոչընդոտներից մեկը:

«Ես համաձայն չեմ, որ մարտի 1-ի ողբերգական իրադարձություններին անդրադառնանք միայն մարտի 1-ին: Այդ օրը անընդհատ մեզ հետ է, եթե այդ օրը չլիներ, մենք հիմա անկասկած ապրելու էինք այլ Հայաստանում», - հայտարարեց իրավապաշտպան Վարդան Հարությունյան՝ հավելելով, որ տարիներ իր վեր հիմնականում խոսվել է մարտի 1-ի իրադարձությունների զոհերի մասին, սակայն պակաս կարեւոր չէ հիշել նաեւ վիրավորված անձան խնդիրների մասին:

«Մեդիա կենտրոնում» մատի 1-ին Վարդան Հարությունյանի, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Մարտիտորսյանի եւ իրավաբան Արմեն Խաչատրյանի մասնակցությամբ տեղի ունեցավ «Մարտի 1-ի իրադարձությունների հետեւանքով վիրավորվածների խնդիրները» թեմայով քննարկում:

Վիրավորվածների մեջ կային բավականին ծանր մարմնական վնասվածքներ ստացած անձինք, նշում է Հարությունյանը եւ հավելում. «Այդ մարդիկ չստացան համապատասխան իրավական եւ պետական աջակցություն: Ընդհանրապես մարտի 1-ի գործը կարելի է ասել բացահայտված է, փաստահավաք խումը բավականին մեծ աշխատանք կատարեց այդ ուղղությամբ: Մնում է ուղղակի կայացնել դատավճիռը եւ պատասխանատվության կանչել հանցագործությունը կատարած անձանց»:  

Իրավաբան Արմեն Խաչատրյանի խոսքով, ըստ պաշտոնական թվերի՝ մարտի 1-ին եղել է 300 վիրավոր, որից 150-ը ճանաչվել է տուժող:

«Այդ օրերին ով ներկայանում էր որպես վիրավոր, նրանց դեմ քրեական գործ էր հարուցվում ոստիկաններին դիմադրելու համար, հետևաբար մեծամասնությունը վախենում էր բարձրաձայնել իր վիրավոր լինելու մասին», - ասաց նա՝ հավելելով, որ մի քանի քաղաքացիներ չընկրկեցին եւ մինչեւ վերջ պայքարեցին իրենց իրավունքների համար:

Նա նաեւ տեղեկացրեց, որ մարտի 1-ի իրադարձություններից տուժածների իրավահաջորդների գործն արդեն ՄԻԵԴ-ում մտել է քննարկման վերջնական փուլ եւ հույս հայտնեց, որ շուտով դատարանը կկայացնի համապատասխան վճիռը:

Քննարկմանը մասնակից Արմեն Մարտիրոսյանի կարծիքով մարտի 1-ի գործի շրջանակը շատ լայն է:

«Այստեղ կա թե քաղաքական գնահատականի խնդիր, թե իրավական գնահատականի խնդրի, թե հոգեբանական, սոցիալական խնդիրներ, որոնցից ոչ մեկը լուծված չէ:  Անհրաժեշտ է առաջին հերթին պետական եւ քաղաքական գնահատական, այնուհետեւ գործի իրավական բացահայտում եւ զոհվածներին եւ վիրավորվածներին պետական համապատասխան աջակցության տրամադրում», - ասաց Մարտիտորսյանը:

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք [email protected] հասցեին:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Տնտեսական կյանքը կարևոր է, մարդկանց կյանքերը՝ ավելի»
27.05.2020
15:30
Մայիսի 27-ին՝ ժամը 16:30-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Տնտեսական կյանքը կարևոր է, մարդկանց կյանքերը՝ ավելի» թեմայով:
Ռամիլ Սաֆարովին Հունգարիա վերադարձնելու պահանջով ՄԻԵԴ ներկայացված գանգատով որոշումը կհրապարակվեց
26.05.2020
01:44
Մայիսի 26-ին՝ ժամը 15:30-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց մամուլի ասուլիս «Ռամիլ Սաֆարովին Հունգարիա վերադարձնելու պահանջով ՄԻԵԴ ներկայացված գանգատով որոշումը կհրապարակվի» թեմայով:

COVID-19. միայն, խնդրում եմ, առանց խուճապի
25.05.2020
15:00
Այսօր՝ մայիս 25-ին, Մեդիա կենտրոնը անցկացրեց առցանց հարցազրույց «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի վարակաբան, լյարդաբան Հասմիկ Ղազինյանի հետ:
«Զբոսաշրջությունը Հայաստանում COVID-19-ի պայմաններում»
21.05.2020
18:00
Մայիսի 21-ին, ժամը 18:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Զբոսաշրջությունը Հայաստանում COVID-19-ի պայմաններում» թեմայով:

«Ո՞ր տարիքից և ինչպե՞ս երեխան կարող է պաշտպանվել սեռական ոտնձգություններից»
18.05.2020
14:00
Մայիսի 18-ին՝ ժամը 14:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց քննարկում «Ո՞ր տարիքից և ինչպե՞ս երեխան կարող է պաշտպանվել սեռական ոտնձգություններից» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Հունիսի 1, 14:30
Քննարկում
«Վեթինգ լինելու է, բայց ինչպե՞ս»
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ