«Հարցազրույց-ասուլիս Լևոն Զուրաբյանի հետ»
24.02.2017
12:00
Այսօր Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ ՀԱԿ փոխնախագահ, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի համամասնական ցուցակով պատգամավորի թեկնածու Լևոն Զուրաբյանի հարցազրույց-ասուլիսը նախընտրական պայքարի և առաջիկա զարգացումների շուրջ:

Քննարկման սկզբում Լևոն Զուրաբյանը նշեց, որ «4+4+4» ֆորմատով անցկացված բանակցությունները լուրջ արդյունքներ բերեցին ընտրությունների օրինականության վերահսկման առումով, որոնցից ամենակարևորը ստորագրված ցուցակների հրապարակումն է:

«Սա թույլ է տալիս ամբողջ աշխարհում ցանկացած տեղ ուղղակի համացանցում տեսնել այդ ստորագրությունները համապատասխանում են իրականությանը, թե ոչ, դրանք կեղծ են, թե ոչ: Սա լուծում է մի կարևոր հարց, որովհետև մեր հաշվարկներով շուրջ 500-600 հազար կեղծվող ստորագրությունների խնդիր կար, այսինքն կես միլիոն ձայների խնդիր էր»,-ասաց Զուրաբյանը:

Նա նշում է, որ ընտրակեղծարարությունը ընտրատեղամասրեում այս կերպ անհնար է դառնում և բացառվում է ուրիշի փոխարեն քվերակելն ու այլ մանիպուլյացիաները:

«Բայց սա բերել է մեկ այլ խնդրի: Քանի որ ընտրատեղամասերում կեղծելը հնարավոր չի լինելու, բարձրացվել են ընտրակաշառքների դրույքաչափերը, իշխանությունները հասկացել են, որ խնդրի լուծման միակ տարբերակը ընտրակաշառքն է: Ընդ որում, քանի որ անհրաժեշտ է  երաշխավորված արդյունք, ընտրակաշառքի չափը բարձրացվել է: Ռեկորդակիրը, որ ես լսել եմ, 100 դոլարն է Քանաքեռ Զեյթունի կողմերը: Այս շուկան բարգավաճում է»,-ասաց Զուրաբյանը:

Նա նշում է, որ մարդիկ հասկանում են, որ իրենց ընտրակաշառք վերցնելուց է կախված ընտրությունների արդյունքները:

Այն հարցին, թե ՀԱԿ-ը կընդունի՞ ընտրությունների արդյունքները, թե՞ դրանք կհամարի կեղծված, Զուրաբյանն ասաց, որ կանխավ պատասխանել չի կարող:

Անդրադառնալով դաշինքների ձևավորմանը և  լրագրողների այն հարցին, թե ինչո՞ւ ՀԱԿ-ն ի վերջո միայն ՀԺԿ-ի հետ դաշինք կազմեց, երբ բանակցություններ էր անցկացնում տարբեր ուժերի հետ, արդյոք այդ հնարավոր դաշինքների չկայացման պատճառը առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ելո՞ւյթն էր ԼՂՀ հակամարտության վերաբերյալ, Զուրաբյանը պատասխանեց, թե դաշինքաշինության գործընթացը տապալվեց:

«Այն ինչ որ կա մի քանի մանր դաշինքներ են, չեն կարող դնել այն նպատակը, որը կա, դրանք  ծառայում եմ ընտրական շանսերը բարձրացնելու գաղափարին...Մարդիկ ընդդիմադիր բևեռի ձևավորման հետ հույսեր են կապում: Սովորաբար դաշինքները կազմվել են նախագահական ընտրություններից առաջ և հետո մի ուժեղ քաղաքական ֆիգուրի շուրջ: Այս անգամ չկար այն «ցեմենտը», որի շուրջ պիտի ստեղծվեր դաշինքը, բայց մենք համաձայնեցինք բանակցություններ անցկացնել դաշինքի ստեղծման շուրջ: Եկան, ասացին, թե եկեք ստեղծենք դաշինք: Սա մինչև Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթն էր: Մենք կասկածամտորեն էինք վերաբերում, տեսնում էինք, որ մի քիչ արհեստական է, բայց մեր համաձայնությունից հետո ստեղծվեցին այլ դաշինքներ ու պարզվեց, որ մեծ ընդդիմադիր կենտրոնի ստեղծումը հնարավոր չէ»,- հստակեցրեց Լևոն Զուրաբյանը:

Այն հարցին, թե ՀԱԿ-ի համար առաջնային խնդիր մնու՞մ է իշխանափոխությունը, թե՞ ոչ, Լևոն Զուրաբյանը նշեց, որ իշխանափոխությունը դիտվում է առաջնային խնդիր:

«Երբ որ մենք ձևակերպում էինք իշխանափոխության պահանջը 2008-ին, Ադրբեջանի ռազմական ծախսերը 3 անգամ ավելին էին Հայաստանի ծախսերի նկատմամբ: Սա ազգային անվտանգության հարց է, այսօր Ադրեբջանը ունի 8 անգամ ավելի ռազմական ծախսերի առավելություն Հայաստանի նկատմամբ: Ապրիլյան պատերազմը այս տվյալների հետևանքն է: Սա հրդեհ է, որը մոտեցել է մեր դռանը, ազգային անվտանգության վրա գալիք սպառնալիք է, որը կամաց- կամաց մոտենում է: Ապրիլյան պատերազմը առաջին ծիծեռնակն է, Ադրբեջանը ավելի ոգևորված է ռազմական ձևով այդ խնդիրը լուծելու, առավել ևս որ Հայաստանի կողմից չկա դիվանագիտական աշխատանք դեպի խաղաղության հաստատումը»,-նշեց Զուրաբյանը:

Նա ասաց, որ ՀԱԿ-ի առաջարկած լուծումը մեկն է, որը իրենք ներկայացնում են դեռ 1990-ականներից սկսած:

«Մեր ռազմի դաշտում ձեռք բերված հաղթանակը  հաստատել միջազգային խաղաղության պայմանագրով, պահպանել մեր վերահսկողությունը ԼՂ-ի, Քելբաջարի, Լաչինի վրա, բացել կոմունիկացիաները, ստեղծել խաղաղ վիճակ, զարգացնել մեր հարաբերությունները Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի հետ և դարձնել Հայաստանը զարգացող, ստեղծագորոծղ երկիր»,-ընդգծեց Զուրաբյանը:

Անդրադառնալով երկրի տնտեսական խնդիրներին՝ Զուրաբյանը ընդգծեց.

«Եթե Հայաստանը կարողանա զարգանա մեզ համար ընդունելի տեմպով առնվազն 6-7 տոկոսանոց աճ  ենք խոստանում, իսկ այսօր իշխանությունները խոստանում են 4 տոկոսանոց աճ: Դա նշանակում է տնտեսապես մենք փլուզվում ենք: Մենք պատրաստ ենք Հայաստանում այնպիսի մոդեռնիզացիոն ծրագրեր անել, որ ապահովի 6-7 տոկոս տնտեսական աճ և կրկնապատկենք մեր տնտեսության աճը 12 տարվա մեջ»,-հավելեց Զուրաբյանը:

Ասուլիսի ամբողջական տեսագրությունը դիտեք այստեղ:

Լիլիթ Առաքելյան , «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք [email protected] հասցեին:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Ի՞նչ ենք շնչում. Երևանում օդի աղտոտվածությունը թույլատրելիից բարձր է»
23.01.2020
12:00
Հունվարի 23-ին՝ ժամը 12։00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում՝ «Ի՞նչ ենք շնչում. Երևանում օդի աղտոտվածությունը թույլատրելիից բարձր է» թեմայով։
«Կոռուպցիայի ընկալման համաթիվը (ԿԸՀ) 2019-ին. իրավիճակը Հայաստանում»
23.01.2020
11:00
Հունվարի 23-ին` ժամը 11:00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս`«Կոռուպցիայի ընկալման համաթիվը (ԿԸՀ) 2019-ին. իրավիճակը Հայաստանում» թեմայով:
«Քրեական ենթամշակույթի դեմ պայքարն ինչո՞ւ է բախում առաջացնում ԱԺ-ում»
22.01.2020
12:00
Հունվարի 22-ին՝ ժամը 12։00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում՝ «Քրեական ենթամշակույթի դեմ պայքարն ինչո՞ւ է բախում առաջացնում ԱԺ-ում» թեմայով։
«Ներքաղաքական անառողջ մթոլորտ. ինչպե՞ս հաղթահարել»
20.01.2020
12:00
Հունվարի 20-ին` ժամը 12:00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ հարցազրույց- ասուլիս`«Ներքաղաքական անառողջ մթոլորտ. ինչպե՞ս հաղթահարել» թեմայով:
«Կոռուպցիոն ռիսկերը՝ համընդհանուր ներառական կրթության ոլորտում»
15.01.2020
12:30
Հունվարի 15-ին՝ ժամը 12։30-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում՝ «Կոռուպցիոն ռիսկերը՝ համընդհանուր ներառական կրթության ոլորտում» թեմայով։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ