Արցախի նոր սահմանադրությունը կհանգեցնի իշխանության եւ ռեսուրսների գերկենտրոնացման. Քննարկում
21.02.2017
12:00
Լեռնային Ղարաբաղում կայացած սահմանադրական հանրաքվեն, որի արդյունքում քվեարակության մասնակիցների 87 տոկոսը կողմ է քվեարկել առաջարկվող փոփոխություններին, միտված է մեկ անձի իշխանության ժամկետի երկարացմանը:

Փոփոխությունները հնարավություն են տալիս գործող բախագահ Բակո Սահակյանին, ում լիզորությունների ժամկետն ավարտվում է այս տարի, շարունակել պաշտոնավարել մինչեւ 2020 թ-ը՝ այնուհետեւ ունենալով եւս երկու ժամկետ վերընտրվելու հնարավորություն: Այս մասին «Մեդիա կենտրոնում» փետրվարի 21-ին «Սահմանադրական հարաքվե Արցախում. գնահատականներ եւ դիտարկումներ» թեմայով քննարկմանը հայտարարեց «Ազգային վերածնունդ» կուսակցության ղեկավար, ԼՂ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանը:

Ըստ նոր սահմանադրության, ԼՂՀ–ը վերանվանում է Արցախի Հանրապետություն։ Դա նոր սահմանադրության «արտաքին» կողմն է։ Ինչ վերաբերվում է բովանդակային հարցին, ապա իշխանությունը Ղարաբաղում դառնում է ավելի կենտրոնացված։ Վարչապետի պաշտոն այլևս չի լինելու, իսկ կառավարությունն ուղիղ ղեկավարելու է պետության գլուխը`նախագահը: Նա ընտրվելու է ուղիղ համաժողովրդական ընտրությամբ ու հնարավորություն կստանա միանձնյա կառավարություն ձևավորել։ Կառավարության անդամներ նշանակելուց և ազատելուց բացի, նախագահը նաև կունենա օրենսդրական վետոյի իրավունք, որը կարող է բողոքարկել միայն խորհրդարանական մեծամասնությունը։

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն արդեն երկու անգամ նախագահ է ընտրվել և գործող սահմանադրությամբ այլևս չի կարող առաջադրվել երրորդ ժամկետում։ Նրա նախագահության ժամկետն ավարտվում է այս տարի, իսկ հաջորդ խորհրդարանական ընտրությունները կայանալու են միայն 2020թ.–ին: Նոր սահմանադրության հաստատումից հետո մինչև 2020թ.–ին հռչակվելու է անցումային շրջան, որի ընթացքում նախագահը շարունակելու է պաշտոնավարել։ Ինչից հետո նախագահի ու խորհրդարանի ընտրությունները տեղի կունենան նույն օրը։ Հենց դրանում են տեսնում սահմանադրական փոփոխության էությունը դրա քննադատողները`իշխանական խումբն ու առանձին անձինք կարողանան պահպանել իշխանությունը։

«Սահմանադրական փոփոխությունների իմաստը եւ նպատակը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի իշխանության վերարտադրությունն է: Սա տանում է Արցախը դեպի ճահիճ, որից երկիրը հանելու համար պետք են տասնյակ տարիներ: Սահմանադրական փոփոխությունները հնարավորություն են տալիս Բակո Սահակյանին 2020 թ-ից հետո երկու անգամ վերստին առաջադրվել նախագահի թեկնածու: Եթե դա տեղի ունենա, ապա հասարակության շրջանում լինելու է մեծ անարդարության եւ հիասթափության զգացում», – ասաց Խանումյանը՝ հավելելով, որ նոր Սահմանադրությունը հանգեցնելու է նաեւ իշխանության եւ ռեսուրսների գերկենտրոնացման:

Արցախում փետրվարի 20-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեին էական խախտումներ չեն արձանագրել Հայ հեղափոխական Դաշնակություն կուսակցության Արցախի կառույցում: «Որոշ ընտրատեղամասերում եղել են կասկածելի երեւույթներ, սակայն էական ընտրախախտումներ չեն արձանագրվել: Կասկածելի երեւույթները պայմանվորված են եղել որոշ համայնքներում ընտրողների մինչեւ 97 տոկոս ակտիվության հետ: Սա տարօրինակ է, քանի որ նման ակտիվություն չի գրանցվել անգամ խորհրդարանական ընտրությունների ժամանակ», - ասաց քննարկմանը տեսազանգի միջոցով Ստեփանակերտից միացած ԼՂ Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար, ՀՅԴ անդամ (տեսազանգի միջոցով) Դավիթ Իշխանյանը:

Նա նշեց, որ Դաշնակցությունը եւս մտահոգություններ ունի նոր Սահմանադրության հետ կապված, սակայն համաձայն չէ Խանումյանի այն մտքի հետ, որ այս գործընթացը կհանգեցնի Բակո Սահակյանի՝ մինչեւ 2030 թ. իշխանության ժամկետի երկարաձգման: «Տարիներ առաջ սահմանադրական փոփոխությունների համատեքստում նույն բանն ասվում էր նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի մասին, սակայն նման բան տեղի չունեցավ: Ես կարծում եմ, որ նույն իրավիճակը կկրկնվի նաեւ այս անգամ», - ասաց Իշխանյանը: 

Քննարկման մյուս բանախոս «Մոդուս վիվենդի» կենտրոնի հիմնադիր եւ նախագահ, արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Պապյանը խոսեց այն մասին, թե ինչու Հայաստանն ու Արցախն ընտրեցին պետության կառավարման տարբեր մոդելներ:

«Հայաստանն ու Արցախը գտնվում են նույն ռազմաքաղաքական իրավիճակում: ՀՀ-ում նոր Սահմանադրությունն ընդունվում էր այն նպատակով, որ խորհրդարանական ձեւն ավելի ժողովրդավարական է ու կարող է ապահովել ավելի ճիշտ կառավարում ներկա ժամանակաշրջանում: ԼՂՀ-ում հակառակ գործընթացն է:  ԼՂՀ-ն պետք է շատ ավելի ժողովրդավար լինի. հիմա ես վստահ եմ, որ ընտրախախտումներ չեն եղել, բայց դա դրական չէ: Առաջիկա խորհրդարանական ընտրությունները Հայաստանում եւս շատ խախտումներով չեն անցնի, բայց երբ ժողովուրդն իր ոտքով գնում է ու քվեարկում այն բանի օգտին, ինչ ուզում է իշխանությունը, դա արդեն վատ է», - ասաց Պապյանը:

Այն, որ սահմանադարական փոփոխություններն Արցախում ուղղված են իշխանությունում որոշակի խումբ անձանց վերարտադրության ապահովմանը, համաձայն է նաեւ քաղաքագետ Միքայել Զոլյանը: «Սակայն խնդիրը նաեւ այն է, որ այս գործընթացը որեւէ կերպ չի ուղղված հենց արցախցիների հոգսերի թեթեւացմանը: Ուստի սահմանադարական փոփոխություններն Արցախի համար մեծ օրակարգային հարց չէ, ինչպես նաեւ էական հարց չէ Հայաստանում կատարված սահամանադրական փոփոխությունները», - եզրափակեց Միքայել Զոլյանը:

Արշալույս Մղդեսյան, «Մեդիակենտրոն» ծրագրիհամակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք [email protected] հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Ի՞նչ ենք շնչում. Երևանում օդի աղտոտվածությունը թույլատրելիից բարձր է»
23.01.2020
12:00
Հունվարի 23-ին՝ ժամը 12։00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում՝ «Ի՞նչ ենք շնչում. Երևանում օդի աղտոտվածությունը թույլատրելիից բարձր է» թեմայով։
«Կոռուպցիայի ընկալման համաթիվը (ԿԸՀ) 2019-ին. իրավիճակը Հայաստանում»
23.01.2020
11:00
Հունվարի 23-ին` ժամը 11:00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս`«Կոռուպցիայի ընկալման համաթիվը (ԿԸՀ) 2019-ին. իրավիճակը Հայաստանում» թեմայով:
«Քրեական ենթամշակույթի դեմ պայքարն ինչո՞ւ է բախում առաջացնում ԱԺ-ում»
22.01.2020
12:00
Հունվարի 22-ին՝ ժամը 12։00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում՝ «Քրեական ենթամշակույթի դեմ պայքարն ինչո՞ւ է բախում առաջացնում ԱԺ-ում» թեմայով։
«Ներքաղաքական անառողջ մթոլորտ. ինչպե՞ս հաղթահարել»
20.01.2020
12:00
Հունվարի 20-ին` ժամը 12:00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ հարցազրույց- ասուլիս`«Ներքաղաքական անառողջ մթոլորտ. ինչպե՞ս հաղթահարել» թեմայով:
«Կոռուպցիոն ռիսկերը՝ համընդհանուր ներառական կրթության ոլորտում»
15.01.2020
12:30
Հունվարի 15-ին՝ ժամը 12։30-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում՝ «Կոռուպցիոն ռիսկերը՝ համընդհանուր ներառական կրթության ոլորտում» թեմայով։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ