Քննարկում. «ՀՀ-ն կունենա՞ այլընտրանքային ճանապարհ դեպի ՌԴ»
20.02.2017
13:00
Աբխազիայով եւ Հարավային Օսիայով առեւտրա-տնտեսական ճանապարհների վերաբացման վերաբերյալ վերջերս կայացած ռուս-վրացական պայմանավորվածությունները հնարավորություն են ստեղծում Հայաստանի համար ունենալ հուսալի ցամաքային ճանապարհ դեպի Ռուսաստան:

Այժմ գործող Լարսի անցակետը վստահելի ճանապարհ չէ, քանի որ նրա ճակատագիրը մեծապես կախված է եղանակի քմահաճույքից: Այս մասին հայտարարեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

Ըստ քաղաքագետի, հաշվի առնելով վերջերս կայացած ռուս-վրացական պայմանավորվածությունները, պարզ է դառնում, որ կողմերը, որոշել են այս պահին լուծել տնտեսական բնույթի խնդիրները՝ շրջանցելով սուր քաղաքական հարցերը: «Ռուսաստանն ինքն էլ շահագրգռված է այս համաձայնագրի իրագործմամբ, քանի որ միայն Հայաստանի հետ համագործակցությամբ Հարավային Կովկասում իր ազդեցությունը տարածել չի կարող, պետք է նաև Վրաստանը: Այնպես որ, խնդիրը Վրաստանի դաշտում է»,- ասաց Ստեփան Գրիգորյանը:

Փետրվարի 20-ին, ժամը 13:00-ին Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակը Հանրային լրագրության ակումբի հետ համատեղ «Մեդիա կենտրոն»-ում Ստեփան Գրիգորյանի, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի, Կովկասյան տուն հիմնադրամի գործադիր տնօրեն Գիորգի Կանաշվիլիի (տեսազանգի միջոցով Թբիլիսիից) եւ ՌԴ ազգային ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի Կոնտրոնական Ասիայի եւ Կովկասի հարցերով փորձագետ Անդրեյ Արեշեւի մասնակցությամբ (տեսազանգի միջոցով Մոսկվայից)  տեղի ունեցավ «Ռուս-վրացական նոր պայմանավորվածություններ. ՀՀ-ն կունենա՞ այլընտրանքային ճանապարհ դեպի ՌԴ» թեմայով քննարկում:

Միջոցառման նպատակն էր Հայաստանի, Վրաստանի եւ Ռուսաստանի փորձագետների մասնակցությամբ քննարկել Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի տարածքներով կոմունիկացիոն ուղիների վերաբացման եւ փոխադարձ առեւտրի զարգացման շուրջ պաշտոնական Մոսկվայի եւ Թբիլիսիի՝ վերջերս ձեռք բերած համաձայնությունը:

Թեման արդիական է այնքանով, որ Ռուսաստանն ու Վրաստանը կատարել են մի քայլ, որ 2008 թ. «հնգօրյա պատերազմից» ի վեր չէր հաջողվում իրականացնել: Մոսկվան ու Թբիլիսին որոշել են, շրջանցելով սուր քաղաքական հարցերը, համագործակցել առեւտրի եւ ճանապարհների վերագործարկման հարցում:  Խոսքը Վրաստանի եւ Ռուսասատնի միջեւ դեռեւս 2011 թ. կնքված «Առեւտրային միջանցքների» պայմանագրի վերակենդանացման մասին է: Ռուսաստանի եւ Վրաստանի առեւտրային միջանցքները, որոնք անցնելու են Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի տարածքներով, պետք է գտնվեն ոչ թե կողմերի, այլ միջնորդ երկրի վերահսկողության ներքո: Այսինքն՝ կողմերը կարողացել են գոնե նախնական համաձայնության գալ այնպիսի վիճելի եւ անլուծելի թվացող հարցերի շուրջ, ինչպիսիք են մաքսակետերի տեղեկայումը եւ սահմանային վերահսկողությունը:

Այս համաձայնությունը, ըստ փորձագետների, կենսական նշանկություն ունի նաեւ Հայաստանի համար: Նախ Վրաստանը միակ պետությունն է, որ ցամաքային շանապարհով կապում է Հայաստանը Եվրասիական տնտեսական միության հետ, եւ այս տեսնակյունից դեպի ՌԴ ցամաքային կապի դիվերսիֆիկացիան կարեւոր է Հայաստանի համար: Սա հնարավորություն կտա գործարկել Հարավային Օսեթիայի ավտոճանապարհը, ինչն էական նշանակություն ունի ՀՀ-ի համար, քանի որ Վերին Լարսի անցակետի աշխատանքը մեծապես կախված է եղանակի «քմահաճույքից»: Մյուս կողմից այս համաձայնության իրականացման պարագայում կարող է ստեղծվել հնարավորություն Հայաստան-Ռուսաստան երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման համար:

Հարավային Օսեթիայի և Աբխազիայի տարածքներով կոմունիկացիոն ուղիների վերաբացման և փոխադարձ առևտրի զարգացումը, ըստ քննարկման բանախոս Թաթուլ Մանասերյանի, կենսական նշանակություն ունի նաև Հայաստանի համար:

«Սակայն այս հարցում քիչ է միայն ռուս-վրացական համագործակցությունը, կողմերը պետք է մի համակարգ ստեղծեն, որը գրավիչ կլինի նաև տարածաշրջանային այլ երկրների համար, շատ կարևոր է այստեղ բիզնես բաղադրիչը: Այս համատեքստում շատ կարեւոր է Իրանի գործոնը, որի հետ Վրաստանը Հայաստանի միջոցով սկսել է ակտիվորեն համագործակցել», - նշեց փորձագետը՝ կարեւորելով այն հանգամանքը, որ կողմերը որոշել են լուծել տնտեսական բնույթի հարցեր՝ շրջանցելով սուր քաղաքական խնդիրները:

Քննարկմանը տեսակապով միացած Թբիլիսիի «Կովկասյան տուն» հետազոտական կենտրոնի գործադիր տնօրեն, փորձագետ Գեորգի Կանաշվիլին նշեց, որ Վրաստանում բավականին չեզոք են վերաբերում ռուս-վրացական համաձայնությունների իրագործման հեռանկարին: «Խիստ քննադատություն այս համաձայնագրի մասին չեմ լսել: Գուցե պատճառն այն է, որ քննադատություն այս համաձայնագրի վերաբերյալ իրեղեն չի լինի, քանի որ այն ստորագրել են նախկին իշխանությունները՝ Սահակաշվիի ղեկավարած կառավարությունը 2011 թ-ին», - ասաց նա՝ հավելելով, որ ապագայում այս համաձայնության իրականացումը հնարավորություն կտա Վրաստանին սերտացնել իր շփումներն Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ: «Մի իրավիճակ է ստեղծվել, երբ բոլորի համար շահեկան է համաձայնությունների իրագործումը: Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի եւ Իրանի համար սա շահեկան է», - ասել է նա:

ՌԴ ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի հարցերով փորձագետ Անդրեյ Արեշևն նշեց, որ ռուս-վրացական պայմանավորվածություններին հատկապես զգայուն են վերաբերում Աբխազիայում եւ Հարավային Օսիայում: «Հասարակությունը հիշում է 1992-ի ողբերգական իրադարձությունները: Այնպես որ, բացասական ռեակցիա հաստատ կլինի հասարակական տարբեր շրջանակների կողմից: Ուստի պետք չէ սպասել արագ հանգուցալուծմներ, եւ անհրաժեշտ է բոլոր կողմերի հետ տանել լուրջ բացատրական աշխատանք՝ ներկայացնելով տվյալ համաձայնագրի բոլոր դրական կողմերը»,- ասաց Արեշևը:

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք [email protected] հասցեին:

 

 

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Տարածաշրջանային անվտանգության միակ պատասխանատուն այսօր Հայաստա՞նն է
30.09.2020
15:00
Սեպտեմբերի 30-ին, ժամը 15:00-ին, Մեդիա կենտրոնն առցանց հարցազրույց է անցկացրել Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի հետ: Թեման՝ «Տարածաշրջանային անվտանգության միակ պատասխանատուն այսօր Հայաստա՞նն է»: Տարածաշրջանային անվտանգության խարխլելու՝ Թուրքիայի և Ադրբեջանի կոնկրետ գործողությունները ի՞նչ վերադասավորությունների են տանում:
Մեդիայի աշխատանքը ռազմական դրության պայմաններում. «կարելի»-ներն ու «չի կարելի»-ները
30.09.2020
12:00
Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 12:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը կազմակերպեց առցանց քննարկում «Մեդիայի աշխատանքը ռազմական դրության պայմաններում. «կարելի»-ներն ու «չի կարելի»-ները» թեմայով։
Ադրբեջանի հարձակումը Արցախի, Հայաստանի Հանրապետության վրա, միջազգային արձագանքը
29.09.2020
15:30
Սեպտեմբերի 29-ին, ժամը 15։30-ին, Մեդիա կենտրոնը անցկացրեց հարցազրույց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանի հետ: Թեման՝ Ադրբեջանի հարձակումը Արցախի, Հայաստանի Հանրապետության վրա, միջազգային արձագանքը:
«Առցանց կրթություն․ փորձ և փորձանք»
25.09.2020
17:30
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 17։30-ին, «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1 պլյուսի» ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց առցանց հեռուստաբանավեճ «Առցանց կրթություն․ փորձ և փորձանք» թեմայով։



«ԱԺ մոնիտորինգ. 7-րդ գումարման Ազգային ժողովի 4-րդ նստաշրջանի դիտարկման արդյունքները»
25.09.2020
12:00
Սեպտեմբերի 25-ին, ժամը 12:00-ին, «Մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցավ մամուլի ասուլիս «ԱԺ մոնիտորինգ. 7-րդ գումարման Ազգային ժողովի 4-րդ նստաշրջանի դիտարկման արդյունքները» թեմայով։

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ
06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

27-03-2020

Մեկ շաբաթվա ընթացքում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը Թուրքիայում տասնապատկվել է, մահացել է 75 մարդ:...