«Քաղաքացիական հասարակության մտահոգությունը Հայաստանում ԵԱՀԿ գրասենյակի հնարավոր փակման շուրջ»
16.02.2017
13:00
Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները նամակ են պատրաստել Վիեննայում գտնվող ԵԱՀԿ գլխավոր գրասենյակ ուղարկելու համար, որով իրենց կարծիքն ու մտահոգությունն են հայտնում Հայաստանում ԵԱՀԿ գրասենյակի հնարավոր փակման մասին և փաստում այդ գրասենյակի գործունեության արդյունավետության մասին:

Ինչպես հայտնի է Հայաստանում ԵԱՀԿ գրասենյակը միակն է տարածաշրջանում: Վրաստանում և Ադրբեջանում այն փակվել է: 

Այս թեմայի շուրջ փետրվարի 16-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ մամլո ասուլիս, որին մասնակցում էին Վանաձորի ՀՔԱ գրասենյակի ղեկավար Արթուր ՍաքունցԳլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը և  Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

Անցած տարեվերջին հայտնի դարձավ, որ ԵԱՀԿ գրասենյակի գործունեությունը կարող է դադարեցվել, քանի որ անդամ երկրներից մեկը`առնվազն Ադրբեջանը չի հաստատում այս տարվա համար դաշտային առաքելության հետ կապված ծրագրերը, այնուհետեև հունվարի կեսերին ԵԱՀԿ գործող նախագահի կողմից հայկական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում նշվեց, որ գրասենյակի գործունեությունն իրենք շատ կարևորում են և մտադիր չեն այն փակել: Սակայն դրանից հետո՝ մինչ օրս չկա որոշում կամ հաստատված ծրագրեր գրասենյակի այս տարվա գործունեության վերաբերյալ:

Ասուլիսի սկզբում Արթուր Սաքունցը մատնանշեց, որԵԱՀԿ-ի մանդատները բավական լայն են: Կոնկրետ ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակը զբաղվում է ՀՀ տարածքում Հայաստանի Հանրապետության պետական ինստիտուտներին աջակցելու հարցում:

Սաքունցն արձանագրում է, որ միայն մեկ երկիր՝ Ադրբեջանի Հանրապետությունը, դեմ է Հայաստանում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեության ժամանակը երկարացնելուն և դա հենց պայմանավորված է Ղարաբաղի կոնֆլիկտով, Ադրբեջանի իշխանությունների որդեգրած կոշտ քաղաքականությամբ:

Բանախոսը ընդգծեց, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակը որևէ կերպ առնչություն չունի Ղարաբաղյան կոնֆլիկտի հետ և դրա հետ կապված հարցերով չի զբաղվում:

Ավետիք Իշխանյանը, համամիտ լինելով վերոնշյալ կարծիքի հետ, նշում է, որ այսօրվա Ադրբեջանի ղեկավարությունը բոլոր հարցերում անխտիր պատերազմում է Հայաստանի հետ:

Ստեփան Գրիգորյանը լուրջ խնդիր է համարում գրասենյակի փակվելը. «Պետք է արձագանքենք և մեր կարծիքը պետք է հասցնենք ԵԱՀԿ-ի ղեկավարներին, այս գրասենյակը լուրջ աշխատանքներ է տանում, մենք համարում ենք, որ այդ աշխատանքը պիտի շարունակվի, այդ աշխատանքը ուղղակիրորեն աջակցում է Հայաստանում ժողորդավարության ուժեղացմանը»:

«Միայն այն, որ այդ գրասենյակի շրջանակներում և ԵԱՀԿ-ի գրասենյակի շրջանակներում հաճախ աջակցություն է տրվել Հայաստանին, որ օրենսդրությունը լավացնեն, քիչ բան չէ»,- հավելում է Գրիգորյանը:

Իշխանյանը կողմ է Հայաստանում ԵԱՀԿ գրասենյակի, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի ներկայացուցչության փակմանը,  բայց ընդգծում է, որ ոչ հիմա:

«Ո՞ր երկրներում կա ներկայացուցչություն, որտեղ, որ գոնե խոսքով ժողովրդավարության են ձգտում, բայց դեռ ժողովրդավարական չեն: Ես ասացի փակվել, այսինքն՝ Հայաստանը դառնա այնպիսի երկիր, որ դրանց կարիքը չլիներ»,-ասում է Իշխանյանը:

Իշխայանը հավելում է, որ ԵԱՀԿ-ի գրասենյակներ չկան կայացած, ժողովրդավարական երկրներում և չկան այն երկրներում, որոնք բռնապետական երկրներ են, ինչպես Ադրբեջանը: Նա ընդգծում է, որ բավականին արդյունավետ է գործում ԵԱՀԿ-ն Հայաստանում: 

Արփինե Արզումանյան , «Մեդիա կենտրոն» ծրագրի կայքի խմբագիր:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք [email protected] հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Ի՞նչ ենք շնչում. Երևանում օդի աղտոտվածությունը թույլատրելիից բարձր է»
23.01.2020
12:00
Հունվարի 23-ին՝ ժամը 12։00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում՝ «Ի՞նչ ենք շնչում. Երևանում օդի աղտոտվածությունը թույլատրելիից բարձր է» թեմայով։
«Կոռուպցիայի ընկալման համաթիվը (ԿԸՀ) 2019-ին. իրավիճակը Հայաստանում»
23.01.2020
11:00
Հունվարի 23-ին` ժամը 11:00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս`«Կոռուպցիայի ընկալման համաթիվը (ԿԸՀ) 2019-ին. իրավիճակը Հայաստանում» թեմայով:
«Քրեական ենթամշակույթի դեմ պայքարն ինչո՞ւ է բախում առաջացնում ԱԺ-ում»
22.01.2020
12:00
Հունվարի 22-ին՝ ժամը 12։00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում՝ «Քրեական ենթամշակույթի դեմ պայքարն ինչո՞ւ է բախում առաջացնում ԱԺ-ում» թեմայով։
«Ներքաղաքական անառողջ մթոլորտ. ինչպե՞ս հաղթահարել»
20.01.2020
12:00
Հունվարի 20-ին` ժամը 12:00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ հարցազրույց- ասուլիս`«Ներքաղաքական անառողջ մթոլորտ. ինչպե՞ս հաղթահարել» թեմայով:
«Կոռուպցիոն ռիսկերը՝ համընդհանուր ներառական կրթության ոլորտում»
15.01.2020
12:30
Հունվարի 15-ին՝ ժամը 12։30-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում՝ «Կոռուպցիոն ռիսկերը՝ համընդհանուր ներառական կրթության ոլորտում» թեմայով։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ