«Քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման հնարավորություններն ու խոչընդոտները Հայաստանում»
15.02.2017
12:00
Վիճակագրական տվյալների համաձայն՝ մոտավորապես 100 երեխա է հիվանդանում քաղցկեղով Հայաստանում: Այսօր Մեդիա կենտրոնում Մանկական քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված մամլո ասուլիսին այս մասին հայտնեց ուռուցքաբան/արյունաբան Լուսինե Հակոբյանը:

Ասուլիսին մասնակցում էին նաևՄուրացան Համալսարանական հիվանդանոցիկլինիկական հոգեբան Ալիսա Քամալյանը, «Bridge of Health Armenia» հիմնադրամի հիմնադիր/տնօրեն Անահիտ Բարսեղյանը և «Ֆոնդ 100» բարեգործական հիմնադրամի տնօրենՏիգրանԲալոյանը:

«Քաղցկեղի տեսակներից մանկական տարիքում ավելի հաճախ են հանդիպում լեյկեմիաները: Մյուս տեսակներն ավելի քիչ թվով: Լեյկեմիաների ժամանակ, եթե տրանսպլանտացիայի խնդիր է, ապա Հայաստանը զիջում է և այս դեպքում դիմում են արտերկրում բուժման: Եթե չլինի տրանսպլանտացիայի խնդիր, Հայաստանը բուժման հնարավրություններով չի զիջում: Բացի այդ կան որոշ վիրահատություններ, որոնց Հայաստանում, ցավոք սրտի, վատ է իրականացվում և շատ դեպքերում ուղարկվում է արտասահման»,-ասում է Հակոբյանը:

Նա նշում է, որ մանկական քաղցկեղի կանխարգելումը չունի սպեցիֆիկա. «Դա այն առողջ ապրելակեպն է, որի մասին միշտ խոսվում է.  առողջ սնունդ, աղտոտվածությունը հնարավորինս նվազեցնել: Միշտ հորդորում ենք, որ ծնողը ուշադիր լինի, շուտ դիմի, մենք հիմնականում աշխատում ենք մանկաբույժների հետ»:

Ուռուցքաբանը հավելում է, որ մանկական քաղցկեղի բուժումը բավականին թանկ է, դժվար է իրականացնել Հայաստանի պայմաններում:

«Մի շարք դեղորայքներ կան, որ բավականաչափ թանկ են, բայց մենք ունենք ֆոնդեր, որոնք կարողանում են մեզ օգնել»,-հավելում է Հակոբյանը:

«Bridge of Health Armenia» հիմնադրամի հիմնադիր/տնօրեն Անահիտ Բարսեղյանն ասում է, որ իրենք աշխատում են բոլոր քաղցկեղով հիվանդ երեխաների հետ ու փորձում են ցուցաբերել ոչ միայն ֆինանսական աջակցություն:

«Կարա լինի նաև արյան բացակայություն, արյան խումբ, որը դժվար է գտնվում կամ դեղորայք, որը գրանցված չէ Հայաստանում ու դժվարէ  գտնել: Մենք այդ ամեն փորձում ենք հասանելի դարձնել հիվանդ երեխաների համար»,-ասում է Բարսեղյանը:

Հիմնադրամը, որը գործում է արդեն 5 տարի, այս տարիների ընթացքում կարողացել է աջակցել և օգնել շուրջ 80 քաղցկեղով հիվանդ երեխայի:

«Սկզբում որ նոր էին բացվել, դիմում էին բոլոր հիվանդանոցներին,  հետո որ բժիշկները իմացա, իրենք էին ուղղորդում հիվանդներին մեզ մոտ: Բժիշկը առաջին կապող օղակն է հիվանդի և ֆոնդի միջև, երբ որ  բժիշկը ասում է նման ֆոնդեր կան, դիմեք, արդեն դիմում են: Կարող է, մոտ մեկ տարի է տևում բուժումը ու եթե ֆոնդերը չաջակցեն , ծնողների կողքին չկանգնեն, նշանակում է բուժումը կարող է թերի լինել օրինակ՝ զուտ դեղորայքի պատճառով»,-ասում է Բարսեղյանը և հավելում է, որ հիմնադրամ ունեն նաև ԱՄՆ-ում և դեղերի հասանելիության հարցով դա իրենց շատ օգնում է:

«Ֆոնդ 100» բարեգործական հիմնադրամի տնօրեն Տիգրան Բալոյանն ասում է, որ նպատակը իրենց ֆոնդի նպատակը նույնպես քաղցկեղով  երեխաներին և մեծահասկաներին օգնելն է, պարզապես ֆինանսական միջոցների հայթհայթման եղանականերն են տարբեր:

«Հիմնականում դա կատարվում է բժիշկների ուղղորդմամբ: Մենք փորձում ենք հնարավորինս մեծ զանգվածի ներգրավել՝ ակնկալելով գոնե նրանցից 100 դրամ, որպեսզի բոլորը կարողանան ներդրում կատարել անկախ իրենց ֆինանսական հնարավորություններից»,-ասում է Բալոյանը:

Մուրացան Համալսարանական հիվանդանոցիկլինիկական հոգեբան Ալիսա Քամալյանն ասում է, որ հոգեուռուցքաբանությունը մեծ տարածում ունի արտերկրում:

«Առաջին քայլերն են Հայաստանում հոգեուռուցքաբանության մեջ արվում, մեզ մոտ ստեղծված է ծառայություն երեխաների և մեծահասկաների համար: Հոգեսոցիալական  աջակցությունը սկսում է ախտորոշման պահից հաղթահարելու համար այն բոլոր դժվարությունները, որոնց որ իրենք բախվում են ախտորոշման պահից»,-ասում է Քամալյանը:

Նա ընդգծում է, որ կարևոր բաղադրիչներից մեկը պարբերաբար գնահատում կատարելն է:

«Երեխան զարգացման մեջ է գտնվում և հիվանդությունը ազդում է երեխայի զարգացման վրա: Կարևոր է գնահատել  երեխայի խոցելի և ռեսուրսային կողմերը: Այնուհետև կազմում ենք մեր միջամտության պլանը և նվազեցնում ռիսկային գործոնները, որոնք կազդեն բուժման վրա: Մեր մշակույթում խնդիր կա երեխաների հետ ախտորոշման մասին խոսելու առումով, ծնողները հաճախ խուսափում են, չգիտեն ինչպես ներկայացնեն, բացատրեն: Բայց պետք երեխաներին ներկայացնել ինչ է կատարվում իրենց օրգանիզմում, բնականաբար հաշվի առնելով նրանց տարիքային առանձնահատկությունները և հաշվի առնել, թե ինչպես պետք է դա բացատրել»,-ասում է Քամալյանը:

Ասուլիսի շարունակությունը դիտեք տեսագրությունում:

Լիլիթ Առաքելյան , «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք [email protected] հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Անգամ արտակարգ դրության պայմաններում պատգամավորները շարունակում են դակել կառավարության որոշումները. Ավետիք Իշխանյան
02.04.2020
20:56
Արտակարգ դրության պայմաններում օրենսդիր մարմնի գործունեության վերաբերյալ «Մեդիա կենտրոնը» զրուցել է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի հետ։
Հայտարարություն
02.04.2020
18:00
Մարտի 31-ին Ազգային ժողովն ընդունեց օրենսդրական փաթեթ, որը կոչված է Հայաստանում արտակարգ դրության պայմաններում կառավարությանը տրամադրել համավարակի տարածումը կանխելու լրացուցիչ գործիքներ՝ սահմանափակելով անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքները։
Արցախում բազմակարծությունը հաղթեց. ընտրությունները միանշանա՛կ հաջողված են
01.04.2020
18:40
Մարտի 31-ին Արցախում տեղի ունեցած նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանն ստացավ ձայների 49,26% -ը, Մասիս Մայիլյանը՝ 26,4%-ը, Վիտալի Բալասանյանը` 14,7%-ը։ Քանի որ թեկնածուներից որևէ մեկը 50 տոկոսից ավելի ձայն չի հավաքել, ապրիլի 14-ին Արցախում տեղի կունենա նախագահական ընտրությունների 2-րդ փուլը։
Նախագահական ընտրություններին զուգահեռ ՝անցկացվեցին նաև խորհրդարանական ընտրություններ: Ամենաբարձր՝ 40 % ձայն ստացավ Արայիկ Հարությունյանի գլխավորած «Ազատ Հայրենիք» քաղաքական ուժը։
Մեր զրուցակիցն է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը:
Տոտալ վերահսկողության չինական մոդել․ ինչպես կաշխատի Հայաստանում․ Դավիթ Սանդուխչյան
01.04.2020
13:59
Ազգային ժողովը երեկ՝ մարտի 31-ին, երկրորդ անգամ արտահերթ նիստ հրավիրեց, երկրորդ ընթերցմամբ ընդունեց քաղաքացիների տեղաշարժը, հեռախոսազանգերի շրջանակը հասանելի դարձնելու նախագիծը: Ինչով էին պայմանավորված օրենսդիր մարմնի շուտափույթ գործողությունները: Ինչ նպատակ է հետապնդում իշխանությունն այս օրինագծով, որքանով է այն կիրառելի, ինչի մասին է խոսում միջազգային փորձը. այս և այլ հարցերի մասին Մեդիա կենտրոնը զրուցել է Կանադայում բնակվող իրավաբան Դավիթ Սանդուխչյանի հետ:
Փաշինյանի զանգը Լուկաշենկոյին կբնութագրեի որպես չհաշվարկված
31.03.2020
20:03
Այսօր՝ մարտի 31-ին, հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հեռախոսազրույցը: Այս լուրը տարածել է բելառուսական «Բելտա» տեղեկատվական գործակալությունը: Ըստ աղբյուրի՝ ի թիվս այլ հարցերի՝ «Լուկաշենկոն և Փաշինյանն արձանագրել են բնական գազի գնի բարձր մակարդակը՝ նշելով, որ այն ակնհայտորեն չի համապատասխանում համաշխարհային մակարդակին և ընդհանուր առմամբ ստեղծված իրավիճակին»: