Արտագաղթի տեմպերն ու միգրացիոն խնդիրները 2016-2017 թթ. Հայաստանում
09.02.2017
12:00
Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2016-ին գրանցվել է 24 հազարի բացասական սալդո Հայաստանից մեկնածների թվում: Ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը պնդում է, որ միգրացիոն արտահոսքի հետ կապված թվերից ոչ մեկը իրականությանը չի համատասխանում, որովհետև երևույթը չի չափագրվում, միգրանտների զգալի մասը չի հետևում գրանցման այն կարգին, որը հաստատված է:

Այսօր Մեդիա կենտրոնում «Արտագաղթի տեմպերն ու միգրացիոն խնդիրները 2016-2017 թթ. Հայաստանում» թեմայով անցկացված քննարկմանը մասնակցում էր ոչ միայն Ռուբեն Եգանյանը, այլև ազգագրագետ Հրանուշ Խառատյանը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Օժանդակություն բնակչության հարցերով քաղաքականությունների իրականացմանը» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը:

«Երևույթը, որը ձևավորվել է 25 տարվա ընթացքում, իր բնականոն զագարացումներն է  ունենում: Սա համակարգային երևութ է կապված մեր սոցիալական, տնտեսական քաղաքական, հոգեբանական իրողությունների հետ: Ամեն տարի մենք ունենում ենք 15-20 հազար մարդ, ովքեր մշտական չեն գնում Հայաստանից»,-ասում է Եգանյանը:

Նա նշում է, որ ամեն տարի Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի հետ անցկացվում են սոցիոլոգիական հետազոտություններ միգրացիոն երևույթների վերաբերյալ:

Ըստ 2016-ի հետազոտության տվյալների՝ հարաբերակցությունը մշտական մեկնողների և ժամանակավոր միգրանտների միջև փոխվել է՝ ի հաշիվ մշտական մեկնողների:

«Այս տարվա հետազոտության տվյալներով 47 տոկոսն է աշխատանքային միգրանտների հաշվին, իսկ  53 տոկոսը՝ մշտական մեկնողների: Իրենք մեկնել են ու շարունակելու են մեկնել՝ ելնելով մեր սոցիալ–տնտեսական իրողություններից: Սակայն 2013-ի համեմատ միգրացիայի շրջանակում շարունակել են նվազել  ֆինանսական հոսքերը 2,5 անգամ: Եթե 2015-ին եղել է 245 մլն դոլարի մուտք, ապա  2016-ին եղել է 201 մլն դոլարի մուտք»,-ասում է Եգանյանը:

Նա ընդգծում է, որ ավելի հստակ իրական պատկերը կարտացոլվի հաջորդ մարդահամարի ժամանակ:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն ասում է, որ արտագաղթը առկա է ներքին վիճակի պատճառով:

«2011-ին մարդահամարի տվյալներից վերցրել եմ տարիքային խմբերը և համեմատել: Պետք է ասեմ, որ ժողովդրագրական լուրջ խնդիրներ ուենք.  39- 49 տարեկաների և 19 -29 տարեկանների խմբում մինչև 42 տոկոս պակաս կա Հայաստանում, ինչը խոսում է և աշխատանքային, և մշտական միգրացիայի մասին: Ես կարծում եմ, որ ամեն ընտրության հաջորդող շրջանում արտագաղթի զգալի բարձրացում է լինում, որը նշանակում է  ընտրությունից ընտրություն հանրության մեջ ձևավորված հույսերի փլուզում է լինում»,-ասում է Խառատյանը:

Նա ընդգծում է, որ խորացված հարցազրույցները ցույց են տալիս, որ այն աշխատանքի համար, որ մեկնում են միգրանտները, առանձնապես չի բարձրացնում կեսնամակարդակը, մարդիկ ավելի շատ փախնում են անհուսությունից և երկրում իրավական առումով անպաշտպանությունից:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Օժանդակություն բնակչության հարցերով քաղաքականությունների իրականացմանը» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանն ասում է, որ մի երկիր, որտեղ ծնելիությունը պարզ վերարտադրությունից ցածր է, միգրացիոն  արտահոսքերը բերում են տարիքային խմբերում մեծ խեղման:

«Տարեցների թվաքանակի աճ է գրանցվում Հայաստանում, բազմիցս նշվել է, որ ծերացող երկիր է համարվում Հայաստանը, որի պատճառներից մեկը  արտագաղթն է: 2016-ին, ըստ ԱՎԾ-ի տվյալների, մենք ունենք 24 հազար արտագաղթած մարդ: Եթե դա չլիներ, ապա մենք բնական հավելաճ կունենայինք, քանի որ 12 500 մարդ 2016-ին ավելի է ծնվել, քան մահացել: Բայց արտագաղթի պատճառով մենք  ունեցանք  բնակչության թվի նվազում 12 500-ով»,- ասում է Հովհաննիսյանը:

Նա հավելում է, որ 2017-ին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը նախատեսում է նոր հետազոտություն իրականացնել ծնելիության և ժողովրդագրության մյուս ուղղությունների մասով և հասկանալ՝ մարդկանց վարքագծում կա՞ փոփոխություն, թե՞ ոչ:

 

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Անցումային արդարադատության իրականացման մեխանիզմները Հայաստանում»
23.05.2019
15:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 23-ին Երևանի պետական համալսարանի Պալեանների անվան դահլիճում «Մեդիա կենտրոնը»-ը անցկացրեց քննարկում «Անցումային արդարադատության իրականացման մեխանիզմները Հայաստանում» թեմայով:
Ազգային անվտանգության ծառայության գործառույթներն ու լիազորությունների շրջանակը
22.05.2019
11:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Ազգային անվտանգության ծառայության գործառույթներն ու լիազորությունների շրջանակը» թեմայով:
«Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների խախտումների խնդիրները 2018-2019թթ.-ին»
21.05.2019
11:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 21-ին ժամը 11:00-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ «Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների խախտումների խնդիրները 2018-2019թթ.-ին» թեմայով
Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները սուտ են, նա կխուսափի՞ քննությունից․ քննարկում Մեդիա կենտրոնում
20.05.2019
10:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 20-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Ռոբերտ Քոչարյանն ազատվեց կալանքից. դատական իշխանության անկախությու՞ն, թե՞ դատական համակարգի հին արատներ» թեմայով քննարկում։
«Բռնությունը ընտանիքում. իրազեկման բացը կրթական ծրագրերում և օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը»
15.05.2019
12:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 15-ին, ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում` նվիրված Ընտանիքի միջազգային օրվան: Քննարկման թեման էր՝ «Բռնությունը ընտանիքում. իրազեկման բացը կրթական ծրագրերում և օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը»:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ