ԹԻ. Հայաստանը նահանջ է արձանագրել կոռուպցիայի դեմ պայքարում
25.01.2017
11:00
Հայաստանում կոռուպցիայի դեմ օրենսդրական փոփոխություններով եւ տարբեր կառավարական խորհուրդներ ձեւավորելով հնարավոր չէ պայքարել: Անհրաժեշտ են լուրջ կառուցվածքային փոփոխություններ եւ ինստիտուցիոնալ բարեփոխումներ:

Այս մասին «Մեդիա կենտրոնում» հունվարի 25-ին կայացած ասուլիսին հայտարարեց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը:

Ասուլիսին Վարուժան Հոկտանյանը ներկայացրեց ԹԻ համաշխարհային հակակոռուպցիոն կազմակերպության (ԹԻ) Կոռուպցիայի ընկալման համաթվի (ԿԸՀ) 2016թ. արդյունքները: 1995-ից ի վեր, 22 տարի անընդմեջ, ԹԻ-ը հրապարակում է ԿԸՀ-ը` ներկայացնելով հանրային ոլորտում առկա կոռուպցիայի ընկալումը, որը հիմնված է փորձագիտական գնահատականների և հարցումների վրա: «Խոսքը պետական համակարգում առկա կոռուպցիայի հանրային ընկալումների մասին է: Հետազոտությունը հիմնված է գործարարների եւ փորձագետների գնահատականների եւ հարցումների վրա»,- ասաց Հոկտանյանը:

Հայաստանը 2016 թ-ին հետընթաց է արձանագրել թե՛ Կոռուպցիայի ընկալման համաթվի գլոբալ վարկանիշային աղյուսակում, եւ թե՛ ընկալման համաթվով: «Եթե նախորդ տարի 0-ից 100 նիշանոց սանդղակում Հայաստանի համաթիվը 35 էր, ապա այժմ՝ 33: Որքան համաթիվը ձգտում է 100-ի, այնքան քիչ կոռումպացված է համարվում տվյալ երկիրը: Սա, իհարկե, վիճակագրական առումով վարկանիշի անկում չի դիտարկվում, սակայն եթե համեմատեք 2014 թ-ի հետ, ապա անկումը կազմում է արդեն 4 միավոր: Սա արդեն էական ցուցանիշ է», - ասաց Հոկտանյանը հավելելով, որ կոռուպցիայի միջազգային դասակարգման աղյուսակում 2015 թվականի համեմատ անցյալ տարի Հայաստանը 18 տեղ նահանջել է, ինչը մտահոգիչ է, քանի որ «մենք դոփում ենք մեր տեղում, առաջընթաց չկա»:

Այս ցուցանիշներով 2016թ.-ին Հայաստանը կոռուպցիայի ընկալման համաթվով Բոլիվիայի և Վիետնամի հետ միասին 176 երկրների շարքում կիսում է 113-ից 115-րդ տեղերը: «Ասացի, որ ընկալման համաթվով դասակարգման աղյուսակում Հայաստանը նահանջել է 18 տեղով, սակայն առավել մտահոգիչ է այն միտումը, որն առկա է վերջին երեք տարիներին (2014-2016թթ.): Խոսքը կոռուպցիայի ընկալման համաթվում նահանջի միտումի մասին է», - ասա նա:

Իրավիճակի պատճառները Հայաստանում բազմաշերտ են, նշում է բանախոսն ու հավելում, որ հիմնական խնդիրն իրական կառուցվածքային բարեփոխումների սակավությունն է, էլիտաներում ոչ ֆորմալ հարաբերությունների գերակայությունը եւ սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացումը: «Մենք ունենք օլիգարխներ եւ ազդեցիկ գործարարներ, որոնք ազդում են կառավարության որոշումների վրա: Երբ նրանք սկսում են քաղաքականություն թելադրել պետությանը, պատկերն այնքան էլ մխիթարական չի լինում: Ստացվում է, որ գերիշխում են ոչ ֆորմալ հարաբերությունները, ոչ թե գրված խաղի կանոնները», - նշեց Վարուժան Հոկտանյանը՝ հավելելով, որ տարբեր ուսումնասիրություններով Հայաստանում ամենակոռումպացված կառույցները համարվում էին դատարաննները եւ առողջապահական հիմնարկները, հարկային մարմինները եւ նախագահի ապարատը:

Թրանսփարենսի Ինթերնեշնլի տարածաշրջանային բաժանմամբ Հայաստանը ներառված է Արևելյան Եվրոպա-Կենտրոնական Ասիա տարածաշրջանի մեջ (տես 2016թ. ԿԸՀ համապատասխան տարածաշրջանի աղյուսակը): Այդ տարածաշրջանի մեջ ներառված են Եվրամիության անդամ չհանդիսացող բալկանյան երկրները (Չերնոգորիա, Սերբիա, Բոսնիա և Հերցեգովինա, Ալբանիա, Մակեդոնիա և Կոսովո), նախկին խորհրդային հանրապետությունները` բացի ԵՄ անդամ բալթյան հանրապետություններից և Թուրքիան: Տարածաշրջանի 19 երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 10-րդ տեղը (2015թ. նա զբաղեցնում էր 8-րդ տեղը):

«2016թ. այս տարածաշրջանի երկրներից Կոսովոն և Բելառուսը առաջ անցան Հայաստանից: Արդյունքում, նախորդ տարվա համեմատ, Հայաստանը նախկին խորհրդային հանրապետություններից այժմ զիջում է ոչ միայն բալթյան հանրապետություններին և Վրաստանին, որի ԿԸՀ 2016թ. համաթիվը հավասար է 57-ի (2015թ. 52-ի փոխարեն կա աճ 5 միավորով), որն ամենաբարձրն է Արևելյան Եվրոպա-Կենտրոնական Ասիա տարածաշրջանում, այլև այժմ նաև Բելառուսին, որի ԿԸՀ-ն 2016թ. ունեցավ շատ տպավորիչ բարելավում (2015-ի 32-ից մինչև 40 2016-ին՝ կամ 8 միավոր)՝ ԿԸՀ արժեքի իր աճով ամբողջ աշխարհում զիջելով միայն Սուրինամին, որի ԿԸՀ-ն աճել է 9 միավորով», - նշեց Հոկտանյանը:

Իր հարևաններից Հայաստանը, ինչպես և նախորդ տարիներին շարունակում է զիջել նաև Թուրքիային (41՝ 2015-ի 42-ի փոխարեն), որը շարունակում է գրանցել էական նահանջ սկսած 2012-ից, երբ նրա ԿԸՀ արժեքը հավասար էր 49 միավորի: Հայաստանի մյուս երկու հարևանների՝ Ադրբեջանի և Իրանի, 2016թ. ԿԸՀ համաթվերը 2015թ. համեմատ բարելավել են համապատասխանաբար 1 և 2 միավորով, հավասարվելով 30-ի` Ադրբեջանի դեպքում (123-ից 130-րդ տեղեր) և 29-ի` Իրանի դեպքում (131-ից 135-րդ տեղեր)՝ առայժմ զիջելով Հայաստանին:

«ԵԱՏՄ անդամ մյուս երկրների, բացի Բելառուսից, ԿԸՀ արժեքները շարունակում են ավելի ցածր մնալ Հայաստանի ԿԸՀ-ից: Հայաստանին շարունակում են զիջել նաև Եվրասիական միության անդամ մյուս երկրները: Մասնավորապես Ռուսաստանի ԿԸՀ-ն մնացել է 29 միավոր (131-ից 135-րդ տեղեր): Չի փոխվել նաև Ղրղզստանի ԿԸՀ արժեքը (28 միավոր՝ 136-ից 141-րդ տեղեր), իսկ Ղազախստանի ԿԸՀ արժեքը ավելացել է 1 միավորով՝ դառնալով հավասար 29-ի (131-ից 135-րդ տեղեր)», - ասաց Հոկտանյանը:

Վարուժան Հոկտանյանը ուշադրություն հրավիրեց հատկապես Պանամայի եւ այլ օֆշորային սկանդալների վրա, որոնք, նրա խոսքով, ցույց տվեցին, որ բարձրաստիճան պաշտոնյաները, թալանելով պետական միջոցները, դրանք հաջողությամբ տեղափոխում են օֆշորային գոտիներ, մինչդեռ ոչ ոք չի կարողանում դիմագրավել այս արատավոր գործընթացին:

Դանիան եւ Նոր Զելանդիան Կոռուպցիայի ընկալման համաթվի 2016 թվականի արդյունքների առաջատարներն են: «Այս երկրներն աշխարհում ամենաքիչ կոռումպացվածն են: Նրանց համաթիվը 99-ն է, ինչը նշանակում է, որ այդ երկրներում կոռուպցիա գրթե չկա: Դանիային եւ Նոր Զելանդիային հաջորդում են Շվեդիան եւ Ֆինլանդիան: Սրան հակառակ՝ աշխարհի ամենակոռումպացված երկրներ են համարվում Սոմալին, Հարավային Սուդանը եւ Սիրիան», - եզրափակեց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը:

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք [email protected] հասցեին:

 

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Ադրբեջանի հարձակումը Արցախի, Հայաստանի Հանրապետության վրա, միջազգային արձագանքը
29.09.2020
15:30
Սեպտեմբերի 29-ին, ժամը 15։30-ին, Մեդիա կենտրոնը անցկացրեց հարցազրույց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանի հետ: Թեման՝ Ադրբեջանի հարձակումը Արցախի, Հայաստանի Հանրապետության վրա, միջազգային արձագանքը:
«Առցանց կրթություն․ փորձ և փորձանք»
25.09.2020
17:30
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 17։30-ին, «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1 պլյուսի» ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց առցանց հեռուստաբանավեճ «Առցանց կրթություն․ փորձ և փորձանք» թեմայով։



«ԱԺ մոնիտորինգ. 7-րդ գումարման Ազգային ժողովի 4-րդ նստաշրջանի դիտարկման արդյունքները»
25.09.2020
12:00
Սեպտեմբերի 25-ին, ժամը 12:00-ին, «Մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցավ մամուլի ասուլիս «ԱԺ մոնիտորինգ. 7-րդ գումարման Ազգային ժողովի 4-րդ նստաշրջանի դիտարկման արդյունքները» թեմայով։

Վատ խաղաղությու՞ն, թե՞ լավ պատերազմ
24.09.2020
12:00
Սեպտեմբերի 24-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնի սրահում տեղի ունեցավ հանդիպում-զրույց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանի հետ: Թեման՝ «Վատ խաղաղությու՞ն, թե՞ լավ պատերազմ»:
Մանկատանը երեխաներին ծեծում են, նվաստացնում. ինչու՞ է դա հնարավոր
24.09.2020
11:00
Սեպտեմբերի 24-ին, ժամը 11:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Մանկատանը երեխաներին ծեծում են, նվաստացնում. ինչու՞ է դա հնարավոր» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ
06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

27-03-2020

Մեկ շաբաթվա ընթացքում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը Թուրքիայում տասնապատկվել է, մահացել է 75 մարդ:...