Բանավեճ. «Ի՞նչ ազդեցություն կունենա Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն նախընտրական փուլի և ընտրությունների վրա»
20.01.2017
19:30
Այսօր քաղաքագետների մասնակցությամբ «Ա1+»-ի հեռուստատաղավարում «Մեդիա կենտրոնը» առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացրեց բանավեճ «Ի՞նչ ազդեցություն կունենա Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն նախընտրական փուլի և ընտրությունների վրա» թեմայով:

Քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը, ով մասնկացում էր բանավեճին, կարծիք հայտնեց, որ վերջին 2 տարվա ընթացքում Հայաստանում իրավիճակ է փոխվել:

«Կտրուկ սահմանադրությունը փոխվել է,  անցնում ենք կատարել կառավարման խորհդարանական համակարգի, ինչը պետք է մեծացնի կուսակցությունների դերը: Սա կարող էր դրդել Ծառուկյանին վերադառնալ քաղաքականություն, հիմա նախընտրական իրավիճակ է, իսկ  երկու տարի առաջ այդպիսի իրավիճակ չկար և երկու տարի առաջ գնալ կոնկրետ, կտրուկ քայլերի չէր կարելի, դա կնշանակեր գնալ հակասահամանադրական քայլերի: Հիմա նախընտրական վիճակ է, պետք է ձգտեն կուսակցությունները մտնել խորհրդարան: Ծառուկյանը հաշվի առնելով, որ իր վերդարձով կմեծացնի ԲՀԿ-ի շանսերը, վերադարձել է»,-նշեց Բաղդասարյանը:

Քաղաքագետ Արմեն Գրիգորյանը տեսակետ հայտնեց, որ  Հանրապետական կուսակցությունը շատ ծանր վիճակում է և չունի հանրության մոտ միայնակ հաղթանակ տանելու որևիցե հնարավորություն:

«Ամեն ինչ կատարվել է դրա համար, սահմանդրությունը փոխվել է, այնպիսի Ընտրական օրենսգիրք է ընդունվել, որ հանրապետականը հաղթի: Իհարկե բոլոր ինդիկատորները ցույց են տալիս, որ հանրապետականը հաղթելու շանսեր չունի, իհարկե «զոռբայությամբ» կփորձի հաղթանակ տանել, բայց դա ծանր կնստի: Ես կարծում եմ այս հանգամանքն է կարևոր դեր խաղացել, որ Սերժ Սարգսյանը որոշել է թույլ տալ Գագիկ Ծառուկյանին մտնել քաղաքականություն և կարծում եմ հետո լինելու է  կոլացիիա ԲՀԿ—ու ՀՀԿ-ի միջև: Եվ եթե կառավարությունը կարողանա ինչ որ հաղթանակ տանել, ապա կունենա համատեղ կոալիցիա և ձևավորել կառավարություն»,-նշեց Գրիգորյանը:

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը նույնպես  համակարծիք էր, որ  Գագիկ Ծառուկյանի վերադարձը տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի հետ համաձայնության արդյունքում:

«Առնվազն դիմադրություն չկա այդ մասով: Խնդիրը հետևյալն է, Ծառուկյանը մինչ քաղաքականությունից հեռանալը, զբաղեցնում էր հսկա զանգված քաղաքական դաշտում, հավաքել էր ընդդիմադիր զանգված և նրա հեռանալով այդ բացը մնաց: Այս երկու տարիների ընթացքում այդ բացը չի լրացվել, դա ակնհայտ էր, որ այդ բացը մնացել էր, որակի մասին չէ խոսքը, այլ ֆիզիկական բացի:  Դա ահռելի քանակի ձայն է, որը չի կարելի թողնել բախտի քմահաճույքին, այդ սեգմենտը պետք է կառավարելի լինի: Հարցն այն է, որ 2015-ին հեռացավ ոչ այնքան Գագիկ Ծառուկյանը, որքան այն բևեռը, որը ձևավորվել էր նրա շուրջ: Իսկ այդ բևեռը համակարգային լուրջ ուժեր ներառող բևեռ էր և Սարգսյանի բուն խնդիրը այդ ուժերին թուլացնել, բևեռացնել, թուլացնելն էր: Հիմա երբ վերադառնում է Ծառուկյանը, արդեն շատ ավելի կառավարելի և կանխատեսելի ուժ է իրենից ներկայացնում: Նա վերադառնում է իր զբաղեցրած սեգմենտը կառավարելու և հատկապես ընտրության շեմին դա շատ կարևոր է իշխանության համար»,-ընդգծեց Բադալյանը:

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը կարծիք հայտնեց,  թե ինչու Սերժ Սարգսյանը երկու տարի առաջ գնաց ռադիկալ քայլերի:

«Երկու տարի առաջ Սերժ Սարգսյանը ցանկանում էր անցկացնել սահմանադրական հանրաքվե, նա շատ լավ հասկանում էր, որ այն ուժերը՝ քառյակը, այնուհետև եռյակը, որ կար Ծառուկյանի շուրջ, խոչընդոտ էր հանրաքվեն անցկացնելու համար: Ծառուկյանի խնդիրը լուծելուց հետո հանրաքվեի ճանապարհը, այսպես ասած, բացվեց: Իսկ հանրաքվեից հետո վտանգավոր գործընթացները Սերժ Սարգսյանի համար դարձան ոչ այդքան կաևոր, որովհետև ի վերջո այս Սահմանադրությամբ դժվար է ձևավորել այնպիսի իշխանություն, որը կարող է վտանգել Սերժ Սարգսյանին: Նախագահական ինստիտուտի վերացումից հետո Հայաստանում ուժեղ իշխանության ձևավորումը դարձել է խնդրահարույց: Պառլամենտական համակարգը չկայացած քաղհասարակության պայմաններում իր մեջ պարունակում է մեծ քաոսի աղբյուր: Ըստ էության, քաոսային պրոցեսի մեջ է հայտնվելու երկիրը, որը մեկուկես տարվա ընթացքում տեսանելի է  դառնալու»,-հավելեց Բոզոյանը:

Քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանն էլ ասաց, որ ինքը շարունակում է պնդել, որ Հայաստանում ընդդիմադիր օլիգարխ չի կարող լինել:

«Եթե եղել են, դա ավարտվել է շատ տխուր այդ մարդկանց համար: Ավելին Գագիկ Ծառուկյանը ինքը չի ասում, որ ինքը ընդդիմություն է, ինքը 2012-ին եկավ ու շարունակում է ասել, որ այլընտրանք է, այլ ոչ թե ընդդիմություն: Ես չեմ ասում սա իշխանության պրոյեկտ է, ամենևին, բայց առնվազն իշխանությունների հետ խաղի կանոնները համաձայնեցված են: Ծառուկյանի գործոնը 2017-ին սկսեց աշխատել կարծում եմ նաև հուլիսյան դեպքերից հետո, երբ պարզվեց, որ ինչ որ մի զանգված իրոք անկառավարելի է և չկա մեկը, ով այդ զանգվածին տեր կանգնի: Արմատական հատվածը, որ սպասում էին 2015-ին Ծառուկյանից հեղափություն կատարել, այսօր, կարծում եմ, պոկվել է նրա էլեկտորատից, բայց մնացած հատվածը որ դեռ իրենն է, 2015-ից դեռ մնացել է»,-հավելեց Քոչարյանը:

Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակիհետկապվելուհամարգրեք [email protected] հասցեին:

 

 

 

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Վատ խաղաղությու՞ն, թե՞ լավ պատերազմ
24.09.2020
12:00
Սեպտեմբերի 24-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնի սրահում տեղի ունեցավ հանդիպում-զրույց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանի հետ: Թեման՝ «Վատ խաղաղությու՞ն, թե՞ լավ պատերազմ»:
Մանկատանը երեխաներին ծեծում են, նվաստացնում. ինչու՞ է դա հնարավոր
24.09.2020
11:00
Սեպտեմբերի 24-ին, ժամը 11:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Մանկատանը երեխաներին ծեծում են, նվաստացնում. ինչու՞ է դա հնարավոր» թեմայով:
Կրթություն հանուն փոփոխությունների - լրագրողական մրցույթ
22.09.2020
17:00
Վերջնաժամկետը՝ սեպտեմբերի 30․ 2020 թ․
Մրցանակային ֆոնդը՝ 1500 եվրո


«Անկախություն. ձեռք բերելը բարդ էր, պահպանելն՝ ավելի»
21.09.2020
14:00
Սեպտեմբերի 21-ին, ժամը 14:00-ին, Մեդիա կենտրոնը Վանաձոր քաղաքի «Կիրովական» հյուրանոցում կազմակերպեց հանրային քննարկում «Անկախություն. ձեռք բերելը բարդ էր, պահպանելն՝ ավելի» թեմայով:

«Մեր սոցիալական իմունիտետը» ֆիլմի դիտում-քննարկում Գյումրիում
18.09.2020
14:00
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը Շիրակի թեմի Սոցիալ-կրթական կենտրոնում կազմակերպեց «Մեր սոցիալական իմունիտետը» վերտառությամբ ֆիլմի դիտում-քննարկում։

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ
06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

27-03-2020

Մեկ շաբաթվա ընթացքում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը Թուրքիայում տասնապատկվել է, մահացել է 75 մարդ:...