Երևանի հանրային տրանսպորտի ցանցը կդառնա համայնքային սեփականություն
18.01.2017
12:00
Թեպետ 2016 թ-ին Երևանի ավագանին շարունակել է իր բնականոն աշխատանքը, սակայն մի շարք գործոններ բացասական ազդեցություն են ունեցել թե’ քաղաքի բյուջեով նախատեսված ծրագրերի իրագործման, եւ թե' բուն ավագանու աշխատանքի արդյունավետության վրա: Անցնող տարում մի շարք պուրակներ են կառուցվել քաղաքում, կանաչապատ տարածքներն են ավելացել, սակայն ֆունդամենտալ խնդիրները մնացել են չլուծված: Դրանք վթարային շենքերն են, անմիխիթար վիճակում գտնվող շատ վերելակներ, մայրաքաղաքի հանրային տրանսպորտը եւ այլն:

«Երեւան քաղաքի բյուջեի կառավարման տեսանկյունից լուրջ բացասական ազդեցություն թողեց ապրիլյան պատերազմը: Սակայն բուն ավագանու աշխատանքը, որը վերահսկողական ֆունկցիա է կատարում քաղաքապետի նկատմամբ, գնալով դառնում է ավելի թափանցիկ եւ արդյունավետ: Անցած տարվա ընթացքում բոլոր խմբակցությունները  համահունչ ու ներդաշնակ աշխատանք են կատարել», - ասաց Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Նատալյա Լափաուրին:

Հունվարի 18-ին «Մեդիա կենտրոնում» Նատալյա Լափաուրի, Երեւանի քաղաքապետի խորհրդական Գագիկ Բաղդասարյանի, Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Ջիվան Պողոսյանի եւ Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության ղեկավար Գագիկ Բաղդասարյանի մասնակցությամբ տեղի ունեցավ ամփոփոիչ ասուլիս-քննարկում՝ նվիրված Երեւանի ավագանու 2016 թ.-ի աշխատանքին: 

Երևանի ավագանին պատկերավոր ասած հանդիսանում է քաղաքի խորհրդարանը, որը վերահսկողական գործառույթ է իրականացնում: Այն հետևում ու վերահսկում է քաղաքի գործադիր մարմնի՝ քաղաքապետի եւ իր աշխատակազմի կողմից Երևանի բյուջեով նախատեսած ծրագերի իրականացմանը: Քաղաքի կառավարման այս մոդելը Երեւանում ներդրվել է 2009 թ-ից: Այս տեսնակյունից ավագանին կայանում է, նիստերն տեղի են ունենում շահագրգիռ քննարկումներ, բարձրացվում հարցեր եւ տրվում լուծումներ, նշում է Երեւանի քաղաքապետի խորհրդական Գագիկ Բաղդասարյանը: «Սակայն դեռ խնդիր է մնում այն, որ ԲՀԿ եւ «Բարեւ Երեւան» խմբակցություններ հանդես չեն գալիս հստակ նախաձեռնություններով, որոնք որ ուղղված կլինեին իրենց նախընտրական ծրագերի դրույթների իրագործմանը», - ասաց նա:

Թեպետ ԲՀԿ եւ «Բարեւ Երեւան» խամբակցությունների ղեկավարներն առարկեցին, որ իրենց խմբակցությունները մշտապես ակտիվ աշխատանք են տանում, քաղաքի խնդիրները բարձրաձայնում, հասնում դրանց լուծամը, Գագիկ Բաղդասրայանը կրկնեց. «Խոսքը խնդիրների բարձրաձայնման մասին չէ: Խոսքը ձեր նախընտրական ծրագրային դրութների իրականացման մասին է կոնկերտ որոշման նախաձեռնությունների տեսքով, որը տեղի չի ունեցել անցած տարվա ընթացքում»:

Քննարկմանն անդրադարձ կատարվեց նաև Երեւանում աղբի վերամշակման խնդիրներին, որը ավագանիում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի նախընտրական ծրագրի մաս է կազմում: Նատալյա Լափաուրին տեղեկացրեց, որ այս ուղղությամբ արդեն աշխատանքներ տարվում են: «Բավականին լուրջ նախապատրաստական աշխատանք է կատարվել, և արդեն հենց այս տարի Նուբարաշենում կհիմնվի աղբի վերամշակման կենտրոն և կիրականացվի աղբավայրի՝ եվրոպական չափորոշիչների համապատասխանեցում», - ասաց նա:

Երեւանում շարունակում են չլուծված մնալ բնապահպանական խնդիրները: « Օրինակ՝ թաղամասեր կան, որ կոյուղիներ չունեն: Մենք այս տարվա ծրագրով էլ առաջարկել ենք կոյուղիների կառուցման ծրագրեր ավելացնել», - ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Ջիվան Պողոսյանը՝ հավելելով, որ բնապահպանություն չի նշանակում ուղղակի կանաչ տարածքների ավելացում:  

Ոռոգման համակարգի խնդիր ունի Աջափնյակ վարչական շրջանը, մտահոգություն է հայտնում Երեւանի ավագանու «Բարեւ-Երեւան» խմբակցության ղեկավար Գագիկ Բաղդասարյանը «Ոռոգման խողովակները շարքից դուրս են եկել: «Աջափնյակում գեղեցիկ կանաչ տարածք ենք կառուցել, բոլորը գոհ են: Բայց դեռ կառուցման ընթացքում ոռոգման համակարգի արդիականության համար ասացի, ոչ մի արձագանք: Կառուցեցինք մի ոռոգման համակարգ, որը 60-70-ականներին համարժեք է: Հիմա պետք է հասկանանք՝ մենք դա արել ենք մեկ տարվա համա՞ր, թե՞ որ գոնե 5 տարի գործի: Երևանը տրանսպորտի կանոնակարգման սարսափելի խնդիր ունի», - ասաց նա:  

Երևանում տարեցտարի բարդանում է տրանսպորտի խնդիրը, իսկ քաղաքային իշխանություններից բնակիչները մինչ օրս միայն խոստումներ են լսում: «Այս խնդիրն իրոք բարդ եւ բազմաշերտ է: Այն այս տարի արդեն կսկսի լուծվել: Մենք այս հարցում գնում ենք տրանսպորտի ցանցը համայնքային սեփականություն դարձնելու ճանապարհով», - ասաց Երեւանի քաղաքապետի խորհրդական Գագիկ Բաղդասարյանը:

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք [email protected] հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Կոռուպցիոն ռիսկերը՝ համընդհանուր ներառական կրթության ոլորտում»
15.01.2020
12:30
Հունվարի 15-ին՝ ժամը 12։30-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում՝ «Կոռուպցիոն ռիսկերը՝ համընդհանուր ներառական կրթության ոլորտում» թեմայով։
«Երևանի քաղաքապետարանն ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը լվանում են ձեռքերը․ ո՞վ պետք է զբաղվի թիվ 92 մանկապարտեզի հատուկ խմբի երեխաների հարցով»
14.01.2020
12:00
Հունվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում՝ «Երևանի քաղաքապետարանն ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ձեռքերը լվանում են․ ո՞վ պետք է զբաղվի թիվ 92 մանկապարտեզի հատուկ խմբի երեխաների հարցով» թեմայով։
«Աղետների, պատերազմների հետևանքով միգրացիոն հնարավոր հոսքեր. Հայաստանը պատրա՞ստ է»
13.01.2020
12:00
Հունվարի 13-ին` ժամը 12:00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում` «Աղետների, պատերազմների հետևանքով միգրացիոն հնարավոր հոսքեր. Հայաստանը պատրա՞ստ է» թեմայով:
«Մարալիկի ծննդատան փակումը մանկական և մայրական մահացությունները կանխարգելելու լուծո՞ւմ»
10.01.2020
13:00
Հունվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում՝ «Մարալիկի ծննդատան փակումը մանկական և մայրական մահացությունները կանխարգելելու լուծո՞ւմ» թեմայով։
Պետական գնումների մոնիտորինգային արդյունքների ամփոփում
27.12.2019
12:00
Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 12։00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ «Պետական գնումների մոնիտորինգային արդյունքների ամփոփում» թեմայով։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ