«ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ բռնություններն ամենաշատը գրանցվել են ուժային կառույցներում և ընտանիքներում». փորձագետներ
17.01.2017
12:00
Հայաստանում ԼԳԲՏ համայնքի յուրաքանչյուր անձ ծնվում և մեծանում է անհանդուրժող հասարակությունում: ԼԳԲՏ անձանց իրավունքների խախտումներն ու խտրականության դրսևորումներն ավելի շատ հանդիպում են ուժային կառույցներում, այնուհետև ընտանիքում, մեդիա դաշտում, պետական կառույցներում, առողջապահական ոլորտում, կրոնական կազմակերպություններում, աշխավայրում, ուսումնական հաստատություններում և ժամանցի վայրերում:

Այս մասին հունվարի 17-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ  հայտարարեցին լրագրող-հետազոտող Նանե Բագրատունին և«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի մարդու իրավունքների և շահերի պաշտպանության ծրագրերի համակարգող Նարե Հովհաննիսյանը:

Նրանք  ներկայացրեցին 2016-ին «Նոր Սերունդ»  Մարդասիրական ՀԿ-ի կողմից իրականացված «ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ խտրական վերաբերմունքի՝ ատելության խոսքի, գենդերային կարծրատիպերի և մարդու իրավունքի ոտնահարման դրսևորումները Հայաստանում»  սոցիոլոգիական հետազոտության  տվյալները և ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ էլեկտրոնային մամուլում խտրականության, ատելության խոսքի և բռնության կոչերի վերաբերյալ զեկույցը:

Նարե Հովհաննիսյանը նշում է, որ հետազոտության խնդիրները և նպատակները նույնն են, ինչ իրենց կազմակերպության նպատակները.  հասնել խոցելի խմբերի, մասնավորապես՝ ԼԳԲՏԻ անձանց իրավունքների հավասարությանը և վերջիններիս նկատմամբ խտրականության կանխարգելմանը:

«Մենք իրականացնում ենք նաև իրազեկվածության բարձրացմանը ուղղված դասընթացներ, տրամադրում ենք մասնավորապես ԼԳԲՏԻ անձանց իրավաբանական խորհրդատվություն և իրականացնում նմանատիպ հետազոտություններ: Այս հետազոտությունը ծրագրով արված երկրորդ հետազոտությունն է, որը իրականացվել է ՀՀ 10 մարզերում և Երևանում»,-ասաց Հովհաննիսյանը:

Իսկ առաջին զեկույցը վերաբերում էր ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ ատելության խոսքերին և խտրականության դրսևորմանը առցանց տիրույթում:

«Կատարել ենք 2016-ի էլեկտրոնային մամուլում ԼԳԲՏ անձանց նկատմամբ խտրականության, ատելության կոչերի և բռնության, խտրականության վերաբերյալ զեկույց: Սակայն այս զեկույցը ավելի շատ հարցին անդրադառնում է  պաշտպանական մեխանիզմների բացակայության տեսակետից»,-ասաց Հովհաննիսյանը:

Նանե Բագրատունին՝ ներկայացնելով «ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ խտրական վերաբերմունքի՝ ատելության խոսքի, գենդերային կարծրատիպերի և մարդու իրավունքի ոտնահարման դրսևորումները Հայաստանում» որակական սոցիոլոգիական հետազոտության  տվյալները, ընդգծեց, որ այն իրականացվել է  մի քանի ֆոկուս խմբերումԼԳԲՏ անձինք, ընտանիքներ, առողջապահական ոլորտի ներկայացուցիչներ, իրավապաշտպան կազմակերկպություններ, ԶԼՄ-ներ, պետական կառույցների աշխատակիցներ, մարզային ՏԻՄ-եր, ինչպես նաև հանրային ակտիվություն ցուցաբերող ակտիվ անձանց շրջանակներ և ուժային կառույցներ:

«Յուրաքանչյուր երկրում ԼԳԲՏ համայնքը տվյալ երկրի հասարակության անքակտելի մասն է` տվյալ հասրակությանը բնորոշ կարծատիպերով ու հիմնախնդիրներով: Այն ինչ այսօր ես կներկայացնեմ, դա հասարակության խնդիրն է: Բոլոր քննարկումները` սկսած հեռուստաեթերներից մինչև անձնական զրույցներ, իջնում է անձնական վիրավորանքի սեփական շահի բախման և շատ հաճախ հիմնախնդիրները չեն լուսաբանվում»,-նշեց Բագրատունին:

Ըստ հետազտության արդյունքների՝ ուժային կառույցներում արձանագրվել է բռնության մի քանի տեսակ. ֆիզիկական, սեռական, անհանդուրժողականության և ատելության խոսքի դրսևորում, հոգեբանական ճնշումներ և անարդարացի վերաբերմունք:

«Ուժային կառույցներում բոլոր դրսևորումները միաժամանակ են: Օրինակ՝ բանակում, երբ հայտնի է դառնում, որ անձը նույնասեռական է, հոգեբանական ճնշումներն են առաջին հերթին սկսում: Նա առանձնանում է, նրա ափսեից, գդալից չեն օգտվում, նրան մեկուսացնում են: Այն անձինք, ովքեր մասնակցել են հարցմանը, պատմել են, որ հաճախ գենդերային կարծատիպի հիման վրա,  երիտասարդին ենթարկում են սեռական բռնության, վստահ լինելով, որ նա նույնասեռական է նրան նուրբ շարժուձևից, իսկ նույն պահին նույնասեռական կողմնորոշում ունեցող տղան ծառայում է բանակում՝ թաքցնելով իր սեռականությունը և չենթարկվելով բռնություների: Այսինքն այստեղ խնդիրը շատ խորը ու բազասեկտոր է  բոլոր առումներով: Այստեղ շատ հաճախ հանդիպում ենք ինֆորմացվածության պակասին: Երիտասարդները, մարդիկ, որոնք ենթարկվել են սեռական բռնության, փոխանակ բարձրայնեն  սեռական բռնության մասին, իրենց թվում է, թե վերջ,  իրենք նույնասեռական են դարձել»,-նշեց Բագրատունին:

Անդրադառանլով մեդիա դաշտին՝ նա ընդգծում է, որ այստեղ արձանագրվել են միայն  անհանդուրժողականության, ատելության խոսքի և հոգեբանական ճնշման դեպքեր, որը կազմում է 90 տոկոս:

«Սա  ԶԼՄ-ներն են և սոցիալական ցանցերը ներառյալ:  Ցավոք սրտի ատելության բուռն դրսևորումներ կան  հայհոյանքներով, հոգեբանկան ճնշումներով, շանտաժով և այլն:  Լրագրական առումով լուրջ բացթողում ունենք, որ լրագրական նյութերի մի զգալի մասը չեն պարունակում ինֆորմացիա, հանդուրժողականություն կամ անհանդուրժողականության մասին  որևէ փաստ: Այսինքն հիմնախնդիրը չի բարձրացվում, փոխարենը մերկապարանոց ատելություն և բռնություն են քարոզում»,-ասաց Բագրատունին:

Ըստ հետազոտության արդյունքների՝ ուժային կառույցներից հետո բռնությունների ամենամեծ թիվը ընտանիքներում է տեղի ունենում: Այսինքն, երբ բացահայտվում է, որ տղան, եղբայրը կամ ընտանիքի անդամներից մեկը նույնասեռական  է,  ֆիզիկական բռնություն է տեղի ունենում:

«Ծեծ, ջարդ ու հիմնականում արական  սեռի ներկայացուցիչների նկատմամբ: Հաճախ նրանք ստիպված են լքում տները, զրկվում են շփվելու կարողություններից ծնողների հետ և հոգեբանական շատ լուրջ խնդիրների են բախվում: Հատկապես այս խնդիրը արտագաղթին է նպաստում»,-նշում է Բագրատունին:

Պետական կառույցներում  բռնությունները քիչ տոկոս են կազմում: Այստեղ հիմնականում տրանսսեքսուալ անձինք են որևէ ֆիզիկական բռնության ենթարկվել, ըստ հետազտության արդյունքների, երբ դիմել էին պետական կառույցներին որևէ փաստաթղթային կամ իրավական  հարցով: Բռնության ենթարկողները հիմնականում եղել են պետական կառույցների, մարզային ՏԻՄ-երի աշխատակիցները:

«Առողջապահական ոլորտում հոգեբանական բռնությունները հատկապես կապված են սեռավարակների հետ: ԼԳԲՏ համայնքը կամ անձինք միանգամից դիտարկվում են որպես սեռավարակներ տարածող խումբ,  սպասարկող անձնակազմի կողմից ենթարկվում են ծաղր ու ծանակի: Ցավոք սրտի, շատ լուրջ խնդիր է մասնագետների տեղեկացվածության պակասը  սկսկած գիտական գրքերից, որ նույնասեռականությունը համարվում է հիվանդություն և այն պետք է բուժել»,-հավելեց Բագրատունին:

Լիլիթ Առաքելյան , «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակիհետկապվելուհամարգրեք [email protected] հասցեին:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Մեր սոցիալական իմունիտետը, կարծես, բարձր չէ
13.08.2020
17:01
Օգոստոսի 13-ին, ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Մեր սոցիալական իմունիտետը» ֆիլմի առցանց դիտումը և քննարկումը:

Անդրիաս Ղուկասյանի դեմ հարուցված քրեական գործը՝ Դամոկլյան սուր
13.08.2020
16:57
Օգոստոսի 13-ին, ժամը 11:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ Անդրիաս Ղուկասյանի մամուլի ասուլիսը՝ «Անդրիաս Ղուկասյանի դեմ հարուցված քրեական գործը՝ Դամոկլյան սուր» թեմայով:

Պետք չէ ասել. «Ամուլսարը սար է». ոստիկանները դա սարսափելի չեն սիրում
11.08.2020
14:00
Մեդիա կենտրոնն այսօր, օգոստոսի 11-ին, ժամը 14:00-ին, առցանց քննարկում կկազմակերպի՝ «Պետք չէ ասել. «Ամուլսարը սար է». ոստիկանները դա սարսափելի չեն սիրում» թեմայով:
Ի՞նչ անել, երբ կրակում են սահմանին. Խորհուրդներ հոգեբանից
10.08.2020
15:42
Օգոստոսի 10-ին, ժամը 15:00-ին, Մեդիա կենտրոնը անցկացրեց զրույց «Հայկական կարմիր խաչ» ընկերության հոգեբան Արմիդա Զախարյանի հետ: Թեման՝«Ի՞նչ անել, երբ կրակում են սահմանին. Խորհուրդներ հոգեբանից»:
Հայտարարություն լրագրողական գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ
10.08.2020
13:33
10 օգոստոսի 2020 թ., Երևան

Օգոստոսի 8-ին ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը սանձարձակ վերաբերմունք է դրսևորել «Ազատություն» ռադիոկայանի լրագրողների նկատմամբ, խոչընդոտել նրանց մասնագիտական գործունեությունը։ Վերջիններս Սևանա լճի ափամերձ գոտուց ռեպորտաժ էին պատրաստում այստեղ ապօրինի կառուցված շենք-շինությունների վերաբերյալ։ Նկատելով, որ լրագրողները նկարահանում են նաև իր առանձնատունը՝ նախկին ոստիկանապետը, ըստ «Ազատություն» ռադիոկայանի, վարել է մեքենան նրանց ուղղությամբ՝ սպառնալով վրաերթի ենթարկել և ֆիզիկապես ոչնչացնել՝ «գյուլլել», «սատկացնել», ապա, հայհոյանքներ հնչեցնելով, պահանջել է չհրապարակել տեսագրությունը։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ
06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

27-03-2020

Մեկ շաբաթվա ընթացքում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը Թուրքիայում տասնապատկվել է, մահացել է 75 մարդ:...