ՀՀ-ում ծնողների 40 տոկոսը երեխաների դաստիարակության մեջ կիրառում է ֆիզիկական բռնություն
21.12.2016
11:00
Հայաստանում ծնողների 40 տոկոսը երեխաների դաստիարակության մեջ կիրառում է ֆիզիկական բռնություն, եւ այն համարում են ընդունելի: Այս տվյալները բացահայտվել են Երեխաների պաշտպանության ցանցի կատարված ուսումնասիրության արդյունքում:

Մասնագետները վստահեցնում են, որ միայն օրենքով հնարավոր չէ կանխել ընտանեկան բռնության դեպքերը: «Նման դեպքերում ավելի շատ անհրաժեշտ են մասնագիտացված սոցիալական ծառայությունները: Իսկապես, սոցիալական ծառայողների, հոգեբանի, մանկավարժի օգնությամբ առանց բարձրաձայնելու պետք է օգնել ընտանիքին, այլ ոչ թե միանգամից դիմել ոստիկանություն», - ասաց Երեխաների պաշտպանության ցանցի նախագահ Միրա Անտոնյանը:

«Մեդիա կենտրոնում» փետրվարի 21-ին Միրա Անտոնյանի եւ Երեխաների պաշտպանության ցանցի խորհրդի անդամներ Աիդա Մուրադյանի, Արշակ Գասպարյանի եւ Նունե Գեղամյանի մասնակցությամբ տեղի ունեցավ մամուլի ասուլիս «Անչափահասների նկատմամբ բռնությունները Հայաստանում և ընտանեկան բռնության դեմ օրենքի անհրաժեշտությունը» թեմայով:

Հայաստանում, նշում է Միրա Անտոնյանը, ընտանեկան բռնության ոլորտում ճշգրիտ տվյալ չկա, թե քանի երեխա է ենթարկվում բռնության: «Այն ինչի մասին մենք խոսում ենք դրանք բացահայտված, բարձրաձայնված դեպքերն են», - ասաց նա՝ ենթադրելով, իրական պատկերն ավելի տխուր է: «Գուցե բացահայտված դեպքերից շատ ավելի  մի քանի պատիկները լուռ ողբերգություննե՞ր են ընտանեկան պատերից ներս», -  ընդգծեց Անտոնյանը՝ հավելելով, որ խնդրի կարգավորման համար ընտանեկան բռնության կանխարգելման օրենքի ընդունման եւ մասնագիտացված ծառայությունների արդյունավետ աշխատանքի կարիք կա:   

Միեւնույն ժամանակ նրա կարծիքով, ընտանեկան բռնության դեպքերը պատիժներով չեն լուծվում: «Կողմ արտահայտվելով այդ հայտնի օրինագծի ընդունմանը՝ ամենևին չի նշանակում, որ ֆեմինիստական գաղափարներով ենք առաջնորդվում: Օրինակ՝ բազում կանանց համար տղամարդը դիտարկվում է որպես բանկի քարտ, և եթե այդ քարտը դատարկվում է, սկսվում են հոգեբանական ճնշումները», - ասաց բանախոսը:  

Հասարակությունը, ցավով փաստում է Աիդա Մուրադյանը, չունի անհանդուրժողական վերաբերմունք երեխայի նկատմամբ բռնությանը: Նրա կարծիքով, ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրինագիծը թերի է, քանի որ այնտեղ երեխաները չեն դիտարկվում որպես բռնության առանձին սուբյեկտ:

«Այդ օրենքում երեխայի իրավունքները և երեխային՝ որպես ընտանեկան բռնության սուբյեկտ դիտարկելու հանգամանքը ակնհայտ չէ: Նա դիտարկվում է՝ որպես ընտանեկան բռնության հետևանքները կրողներից մեկը: Եթե այս տեսքով ընդունվի օրենքը, տարընթերցումների տեղիք է տալու», - ասաց Մուրադյանը՝ հավելելով, որ օրենսդրության եւ ձեռնակվող ջանքերի նպատակը պետք է լինի՝ արմատախիլ արվի բռնությունն ընտանիքից: «Մեր նպատակն ընտանիքը տրոհելը չէ», - նշեց նա:

Երեխաների պաշտպանության ցանցի խորհրդի անդամ Արշակ Գասպարյանն էլ մտահոգություն հայտնեց առ այն, որ պետական պատասխանատու մարմինները ոչ արդյունավետ են աշխատում: «Մենք այսօր ՀՀ-ում ունենք ընտանեկան բռնությանը քրեաիրավական վերաբերմունք: Իսկ ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքը գալիս է ցույց տալու այլընտրանքը», - ասաց նա՝ հավելելով, որ ամենեւին պարտադիր չէ, որ ընտանեկան բռնության համար անձինք տանեն քրեաիրավական դաշտ եւ նա կանգնի դատարանի առաջ: «Խնդիրը նախ մասնագիտական մոտեցումն է եւ բռնության կանխումը», - պարզաբանեց Գասպարյանը:   

Շատերը Հայաստանում այսօր դիտարկում են բռնությունը, որպես երեխաներին դաստիարակելու միջոց կամ նորմ, փաստեց ասուլիսի մյուս բանախոս Նունե Գեղամյանը: Ըստ նրա, նման պատկերացումը հաճախ գերիշխում է նաեւ պետական մակարդակում, ուստի եւ խնդիրը չի ընկալվում հավուր պատշաճի: «Պետք է փոխվեն պատկերացումները պետական մակարդակում, ընտանեկան ներքին մշակույթում», - ընդգծեց նա՝ հիշեցնելով վերջերս տեղի ունեցած դեպք, երբ բռնարար հորը դատարանում 30.000 դրամով տուգանեցին:

«Իհարկե, լավ է, որ գործը հասավ դատարան եւ որոշակի հանգուցալուծում գտավ, սակայն սա այն դեպքերից է, որ տուգանելով հարցը չի լուծվում: Այդ ընտանիքին պետք է յուրահատուկ եւ մասնագիտական մոտեցում ցուցաբեել: Իրականում դատարանը նրանց պետք է ուղարկեր վերականգնողական ծառայություն ստանալու», - հավելեց Աիդա Մուրադյանը:  

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք [email protected] հասցեին:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Վատ խաղաղությու՞ն, թե՞ լավ պատերազմ
24.09.2020
12:00
Սեպտեմբերի 24-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնի սրահում տեղի ունեցավ հանդիպում-զրույց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանի հետ: Թեման՝ «Վատ խաղաղությու՞ն, թե՞ լավ պատերազմ»:
Մանկատանը երեխաներին ծեծում են, նվաստացնում. ինչու՞ է դա հնարավոր
24.09.2020
11:00
Սեպտեմբերի 24-ին, ժամը 11:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Մանկատանը երեխաներին ծեծում են, նվաստացնում. ինչու՞ է դա հնարավոր» թեմայով:
Կրթություն հանուն փոփոխությունների - լրագրողական մրցույթ
22.09.2020
17:00
Վերջնաժամկետը՝ սեպտեմբերի 30․ 2020 թ․
Մրցանակային ֆոնդը՝ 1500 եվրո


«Անկախություն. ձեռք բերելը բարդ էր, պահպանելն՝ ավելի»
21.09.2020
14:00
Սեպտեմբերի 21-ին, ժամը 14:00-ին, Մեդիա կենտրոնը Վանաձոր քաղաքի «Կիրովական» հյուրանոցում կազմակերպեց հանրային քննարկում «Անկախություն. ձեռք բերելը բարդ էր, պահպանելն՝ ավելի» թեմայով:

«Մեր սոցիալական իմունիտետը» ֆիլմի դիտում-քննարկում Գյումրիում
18.09.2020
14:00
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը Շիրակի թեմի Սոցիալ-կրթական կենտրոնում կազմակերպեց «Մեր սոցիալական իմունիտետը» վերտառությամբ ֆիլմի դիտում-քննարկում։

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ
06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

27-03-2020

Մեկ շաբաթվա ընթացքում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը Թուրքիայում տասնապատկվել է, մահացել է 75 մարդ:...