Շվեյցարացի արվեստագետ Սիլաս Հայցմանի ցուցահանդեսի բացումը ՆՓԱԿ-ում
29.11.2016
16:00
Նոյեմբերի 29-ին Մեդիա կենտրոնը Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) անցկացրեց մամլո ասուլիս՝ նվիրված շվեյցարացի արվեստագետ Սիլաս Հայցմանի “There will be no Slow Motion or Still Life” խորագրով անհատական ցուցահանդեսի բացմանը:

Շվեյցարացի արվեստագետ Սիլաս Հայցմանը (Ատելիե Մոնդիալ) «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախաձեռնությամբ և «Քրիստոֆ Մերիան» հիմնադրամի (Բազել, Շվեյցարիա) ու Ֆրայբուրգ քաղաքի քաղաքապետարանի (Բադեն-Վյուրթեմբերգ երկրամաս, Գերմանիա) հետ համատեղ իրականացվող արվեստագետների փոխանակման միջազգային ծրագրի երկրորդ մասնակիցն է: Այս տարվա հուլիս ամսից Սիլաս Հայցմանը վեց ամիսով բնակվում է Երևանում, Հայաստան: Իր “There will be no Slow Motion or Still Life” խորագիրը կրող անհատական ցուցահանդեսի ընթաքում ՆՓԱԿ-ում, արվեստագետը ներկայացրեց Երևանում բնակվելու ընթացքում ստեղծած իր նախագիծը:

Ասուլիսի բանախոսներն էին՝

Սոնա Հարությունյան, «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության գործադիր տնօրեն

Լուկաս Գասեր,  Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան

Սիլաս Հայցման, շվեյցարացի արվեստագետ

Ցուցահանդեսի բացումը կլինի ժամը 17:00-ին ՆՓԱԿ-ում:

Ասուլսի հաղորդագրությունը և տեսանյութը հասանելի կլինի ավելի ուշ:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Անցումային արդարադատության իրականացման մեխանիզմները Հայաստանում»
23.05.2019
15:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 23-ին Երևանի պետական համալսարանի Պալեանների անվան դահլիճում «Մեդիա կենտրոնը»-ը անցկացրեց քննարկում «Անցումային արդարադատության իրականացման մեխանիզմները Հայաստանում» թեմայով:
Ազգային անվտանգության ծառայության գործառույթներն ու լիազորությունների շրջանակը
22.05.2019
11:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Ազգային անվտանգության ծառայության գործառույթներն ու լիազորությունների շրջանակը» թեմայով:
«Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների խախտումների խնդիրները 2018-2019թթ.-ին»
21.05.2019
11:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 21-ին ժամը 11:00-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ «Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների խախտումների խնդիրները 2018-2019թթ.-ին» թեմայով
Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները սուտ են, նա կխուսափի՞ քննությունից․ քննարկում Մեդիա կենտրոնում
20.05.2019
10:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 20-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Ռոբերտ Քոչարյանն ազատվեց կալանքից. դատական իշխանության անկախությու՞ն, թե՞ դատական համակարգի հին արատներ» թեմայով քննարկում։
«Բռնությունը ընտանիքում. իրազեկման բացը կրթական ծրագրերում և օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը»
15.05.2019
12:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 15-ին, ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում` նվիրված Ընտանիքի միջազգային օրվան: Քննարկման թեման էր՝ «Բռնությունը ընտանիքում. իրազեկման բացը կրթական ծրագրերում և օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը»:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ