Արմեն Աշոտյանի հարցազրույց-ասուլիսը Մեդիա կենտրոնում
28.11.2016
11:00
Այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի հարցազրույց-ասուլիսը ներքաղաքական զարգացումների շուրջ: Անդրադառնալով օրեր առաջ անցկացված Հանրապետական կուսակցության 16-րդ համագումարին՝ Արմեն Աշոտյանn ասաց, որ ՀՀԿ-ն ունի ներքին ժողովրդավարություն և նման է ամերիկյան քաղաքակրթությանը:

«Հանրապետականը այդ տեսակետից քաղաքական ձուլարան է,  կուսակցություն, որն իր պատմության մեջ ունեցել է ներհոսքի հզոր ալիքներ այս կամ այն քաղաքական գործիչների հետ: Հանրապետականը երևի ամենաճկուն քաղաքական ուժն է, որ կարողանում է համադրել ավանդույթները և նորարարությունները: Հանրապետականը այսօր ամենաժողովրդավար կուսկացությունն է: Մինչը որոշումների կայացումը մեզ մոտ գործում է կարծիք հայտնելու և բանավիճելու հրամայականը: Սերժ Սարգսյանը կուսակցության նախագահն է  2007-ից, իսկ Անգելա Մերկելը Գերմանիայի Քրիստոնյա–դեմակրատական միություն ղեկավարն է 2000-ից: Այստեղ որևէ  խնդիր չկա, եվրոպական քաղաքական տեսակետից եմ նաև ասում, եթե մարդը վայելում է իր կուսակիցների վստահությունը շարունակում է երկար պաշտոնավարել»,-ասաց Աշոտյանը:

Նա անդրադարձավ նաև «Կուսակցությունների մասին» նոր օրենքին՝ նշելով որ այդ օրենքը բավականաչափ ազատական է թողնում մարդկանց մոտ նոր քաղաքական կուսակցություններ ստեղծելու հնարավորությունը:

«Մյուս կողմից պետք է գնա քաղաքական դաշտում խոշորացում, ընդդիմադիր դաշտում բուռն քննարկումներ են ընթանում միավորումների մասին: Լիբերալ քաղաքական դաշտը ունի մեծ էլեկտորատ, որը ես գնահատում եմ, դա 10-15 տոկոսն է, եթե միավորվի: Ազատական, լիբերալ մտածող մարդկանց քանակը մեր հասարակությունում այդքան է: Այդ թիվը ասում եմ, եթե մենք նայենք նախորդ խորհրդարանական ընտրություններին ու տեսնենք, թե ինչքան են ստացել ձայն լիբերեալ  քաղական ուժերը»,-ասաց Աշոտյանը:

Խոսելով ՀՀ վարչապետի Կարեն Կարապետյանի ՀՀԿ անդամ դառնալու մասին՝ Աշոտյանն ընդգծեց, որ վարչապետը իր դիմումով հաստատեց, որ ինքը ժամանակավոր մարդ չէ քաղաքական դաշտում:

«Ինքը հրավիրյալ չէ մեր քաղաքական իրականության մեջ, ինքը գործադիր տնօրեն չէ կառավարությունում, ինքը պատարստ է լինել քաղաքական կերպար, իսկ իրենից լավ չեմ կարող հիմնավորել, թե ինչու ինքը մտավ կուսակցություն: Ինտրիգ կլիներ այն ժամանակ, եթե նա չմտներ հանրապետական կուսակցություն, կասեին այդ ի՞նչ վատն է Հանրապետականը, որ չմտավ կուսակցություն Կարեն Կարապետյանը»,-հավելեց Աշոտյանը:

Հարցազրույց-ասուլիսի շարունակությունը դիտեք տեսանյութում:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հանրակրթության չափորոշիչներ․ որտե՞ղ է մանիպուլյացիան, որտեղ՝ իրականությունը»
06.07.2020
14:00
Հուլիսի 6-ին՝ ժամը 14:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց քննարկում «Հանրակրթության չափորոշիչներ․ որտե՞ղ է մանիպուլյացիան, որտեղ՝ իրականությունը» թեմայով:

«COVID-19. հոգեբանական աջակցության անհրաժեշտություն ունենք բոլորս»
06.07.2020
12:00
Հուլիսի 6-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնն անցկացրեց առցանց քննարկում «COVID-19. հոգեբանական աջակցության անհրաժեշտություն ունենք բոլորս» թեմայով:

Քարահունջը պետք է պահպանել, բայց ումի՞ց
03.07.2020
14:30
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց քննարկում «Քարահունջը պետք է պահպանել, բայց ումի՞ց» թեմայով:

Գույքահարկ․ տագնապի հաշվիչը մեկնարկել է
02.07.2020
16:30
Հուլիսի 2-ին՝ ժամը 16:30-ին, «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1 պլյուսի» ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց առցանց հեռուստաբանավեճ «Գույքահարկ․ տագնապի հաշվիչը մեկնարկել է» թեմայով։

«Ավելորդը. ԿԳՄՍ-ի որոշմամբ՝ կասեցվել է «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը»
02.07.2020
12:00
Հուլիսի 2-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Ավելորդը. ԿԳՄՍ-ի որոշմամբ՝ կասեցվել է «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը» թեմայով:

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ