Հարցազրույց-ասուլիս Շավարշ Քոչարյանի հետ
23.11.2016
13:00
Նոյեմբերի 23-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի հարցազրույց- ասուլիսը «Արտաքին քաղաքական մարտահրավերներն ու ԼՂ հիմնախնդիրը» թեմայով:

Հարցազրույց-ասուլիսի սկզբում նա հայտնեց, որ դեռևս հստակ չէ՝ Համբուգում դեկտեմբերի սկզբին ԵԱՀԿ նախարարական խորհրդի շրջանակում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, թե ոչ:

Անդրադառնալով Ջեյմս Ուորլիքի՝ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի պաշտոնը առաջիկայում թողնելուն, ինչպես նաև մեկ ամիս առաջ ֆրանսիացի համանախագահի փոփոխությանը, փոխարտգործնախարարն ասաց, որ պետք չէ գերագնահատել այն անձնանց, որոնց եռանախագահ երկրները նշանակում են՝ որպես ներկայացուցիչ:

«Պետության քաղաքականությունը, պետության քաղաքականությունն է, և ինքնին անձի փոփոխությունը չի նշանակում նախորդ ամբողջ փաթեթի փոփոխություն, չի նշանակում, որ գալիս է մարդ, որը սկսելու է զրոյից»,-ասաց Քոչարյանը:

Փոխարտգործնախարարն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ամբողջ ժամանակահատվածում միջնորդները երբեք կողմերից ոչ մեկին չեն դատապարտել, քանի որ նրանց առաքելությունն է այնպես անել, որ կողմերը գան համաձայնության  և կանխեն պատերազմի վերսկսումը: 

Անդրադառնալով բանակցային գործընթացի վերսկսմանը՝ նա նշեց, որ տարիների ընթացքում բանակցային գործընթացը դոփում է իր տեղում մի շատ պարզ պատճառով, քանի որ ադրբեջանական կողմն օգտագործում է ամբողջ բանակցային գործընթացն ընդամենը որպես քող:

Քոչարյանը ասաց, որ ներկա փուլում անհնարին է բանակցային գործընթացում սպասել առաջընթաց, քանի դեռ չեն իրականացվել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները:

«Անհնարին է ակնկալել առաջընթաց բուն բանակցային գործընթացում, քանի դեռ կա պատերազմի վերսկսման սպառնալիքը, քանի դեռ կողմերի միջև չկա վստահություն, քանի դեռ կրակում են, սադրանքներ են կազմակերպում շփման գծում»,-նշեց Քոչարյանը։

Ըստ Շավարշ Քոչարյանի՝ հրադադարի մինչ այսօր բանակցային սեղանին եղած փաստաթղթերից միայն մեկն է՝ Մադրիդյանը, որը երեք կողմերից երկուսն ընդունել են:

«Արցախը չի ընդունել որպես հիմք բանակցությունների համար: Որևէ այլ փաստաթուղթ գոյություն չունի: Մնացածը, ինչը որ եղել է, այս կամ այն փուլում փաստաթղթի ձևափոխումներն են եղել, որոնք այդպես էլ չեն հասել նրան, որ կողմերը դրանց տան իրենց համաձայնությունը»,- ասաց նա՝ հավելելով, որ Կազանյան փաստաթուղթն էլ Մարդրիդյանի՝ ձևափոխված տարբերակն է:

«Ի՞նչ կլիներ, եթե Կազանում Ադրբեջանը չտապալեր։ Դա նշանակում է, որ դրանից հետո պետք է արդեն Լեռնային Ղարաբաղը ասեր՝ ընդունում է, թե ոչ։ Եթե ընդուներ, այդ դեպքում երեք կողմերը մասին պետք է աշխատեին արդեն մեծ պայմանագրի մշակման վրա։ Եթե Արցախն ասեր ոչ, գործընթացը նորից կանգնելու էր»,-հավելեց Քոչարյանը։

Անդրադառնալով Ալիևի հայտարարությանը, թե բանակցային գործընթացում նվազագույն փոխզիջումը կարող է լինել ԼՂ-ին Ադրբեջանի կազմում մարզի կարգավիճակ տալը, Շավարշ Քոչարյանը նշեց, որ Ալիևը կտրված է միջազգային իրավունքից, կարգավիճակը որոշում է ինքը ժողովուրդը:

«ՄԱԿ-ի կանոնադրությունը, Հելսինկյան  եզրափակիչ ակտը,  հստակ մատնանշում են, որ ցանկացած ժողովուրդ, անկախ արտաքին միջամտություններից, ինքնուրույն է որոշելու իր կարգավիճակը հանրաքվեի միջոցով»,-նշեց Քոչարյանը:

Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք [email protected] հասցեին

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Անցումային արդարադատության իրականացման մեխանիզմները Հայաստանում»
23.05.2019
15:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 23-ին Երևանի պետական համալսարանի Պալեանների անվան դահլիճում «Մեդիա կենտրոնը»-ը անցկացրեց քննարկում «Անցումային արդարադատության իրականացման մեխանիզմները Հայաստանում» թեմայով:
Ազգային անվտանգության ծառայության գործառույթներն ու լիազորությունների շրջանակը
22.05.2019
11:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Ազգային անվտանգության ծառայության գործառույթներն ու լիազորությունների շրջանակը» թեմայով:
«Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների խախտումների խնդիրները 2018-2019թթ.-ին»
21.05.2019
11:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 21-ին ժամը 11:00-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ «Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների խախտումների խնդիրները 2018-2019թթ.-ին» թեմայով
Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները սուտ են, նա կխուսափի՞ քննությունից․ քննարկում Մեդիա կենտրոնում
20.05.2019
10:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 20-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Ռոբերտ Քոչարյանն ազատվեց կալանքից. դատական իշխանության անկախությու՞ն, թե՞ դատական համակարգի հին արատներ» թեմայով քննարկում։
«Բռնությունը ընտանիքում. իրազեկման բացը կրթական ծրագրերում և օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը»
15.05.2019
12:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 15-ին, ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում` նվիրված Ընտանիքի միջազգային օրվան: Քննարկման թեման էր՝ «Բռնությունը ընտանիքում. իրազեկման բացը կրթական ծրագրերում և օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը»:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ