«Ճանապարհատրանսպորտային պատահարները Հայաստանում 2016-ին»
15.11.2016
14:00
2016 թ. նոյեմբերի 15-ի դրությամբ Հայաստանում պետական վիճակագրական հաշվառմամբ տեղի է ունեցել 2762 ճանապարհատրանսպորտային պատահար:

Վերոնշյալ տվյալներն այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկման ժամանակ ներկայացրեց Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը:

«Այս պատահարների հետևանքով զոհվել է 227 մարդ, վնասվածքներ ստացել 2844 մարդ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հանրապետությունում  ՃՏՊ-ների թիվը նվազել է 196-ով, վիրավորների թիվը՝ 265-ով, զոհերինը՝ 63-ով: «Նման միտումի պահպանման դեպքում մինչև տարեվերջ զոհերի թիվը նախորդ տարվա համեմատ էլ ավելի կնվազի»,-ասաց Խաչատրյանը:
Նա հավելեց, որ ՃՏՊ-ների թվի նվազման ուղղությամբ համալիր աշխատանքներ են իրականացվում՝ սկսած քարոզչությունից մինչև արագաչափ ու տեսանկարահանող սարքերի տեղադրում:
«2009 թվականին Երևան քաղաքում ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 72 մարդ, 2010-ին՝ 81 մարդ, 2011-ին՝ 92: Տարեցտարի Երևանում պատահարների հետևանքով զոհերի թիվն ավելանում էր: Միտումը գուցե պահպանվեր, սակայն 2012-ի հունվարից Երևանում  սկսեցին գործարկվել արագաչափերն ու տեսախցիկները, նախորդ տարվա համեմատ զոհերի թիվը նվազեց 29-ով, դա բավականին լուրջ արդյունք է»,-ընդգծեց Խաչատրյանը:
«ԱՔԻԼԵՍ» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը, ով նույնպես մասնակցում էր Մեդիա կենտրոնի քննարկմանը,  առաջարկում է դիտարկել անվտանգության երեք բաղադրիչները. ճանապարհներ, տրանսպորտ և վարորդ:
«Այսօրվա օրով մենք ունե՞նք գրագետ վարորդ: Մենք ունենք անկազմակերպ վարորդ, որը Խորհրդային Միությունից մեզ ժառանգություն եկավ:Գալիս ասում են՝ 50 տարվա վարորդ ենք, բայց հարց եմ տալիս՝  չեն պատասխանում: Ներդրել են տեխզննման համակարգը, բայց փաստացի չունենք տեխզննում: Չկա վերլուծություն, թե անսարքության հետևանքով քանի՞ պատահար է եղել: Ճանապարհ բաղադրիչն իր մեջ ներառում է  ճանապարհային նշանների առկայությունը, դրանց համապատասխանեցումը սահմանված չափանիշներին և ճանապարհային երթևեկության կազմակերպում մենք չունենք: Ճանապարհային ոստիկանության վրա դրված չէ իրականացնել երթեւեկության կազմակերպում, դա իրականացնում է Երեւան քաղաքի քաղաքապետը, մարզերում էլ տեղական ինքնակառավարման մարմինները: Թե ոնց են անում, ինչ են անում աստված գիտի, բայց մենք գիտենք, որ ոչ մի բան չկա»,-ասաց Հովհաննիսյանը:
Նա ընդգծում է, որ Հայաստանում երթևեկության նշանների ամբողջական տեղադրում չի եղել, ՃՈ-ն իր ուժերով անում է, սակայն դա բավարար չէ:

«Ճանապարհային ոստիկանությունը, որպես կանոն, թվեր է ներկայացնում, չի ներկայացնում վերլուծության պատկերը՝ թե ինչու է այդպես»,-ընդգծեց Հովհաննիսյանը:

ՃՈ պետի տեղակալն ասում է, որ երկրաժամկետ ծրագրեր իրականացելիս անպայման վերլուծություններով են առաջնորդվում:
«Չենք կարող ասել, թե այսօր ինչ պատկեր կունենայինք, եթե անգործության մատնվեինք»,-հավելեց Խաչատրյանը: 

Հովհաննիսյանն էլ հավելեց, որ վերջերս իրավիճակը փոխվել է  հաշվառման-քննական բաժանմունքում:  

«Եթե 3-4 տարի առաջ մենք Հաշվառման-քննական բաժանմունքում 33 տոկոս բողոքներ ունեինք, անգամ կաշառք տալու փաստեր էլ ունեինք, հիմա զրո է դարձել. մենք ոչ մի բողոք չունենք Հաշվառման-քննական բաժանմունքում: Բայց այն վարորդների զանգվածը մնացել է»,-հավելեց Հովհաննիսյանը:

Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք [email protected] հասցեին

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հանրակրթության չափորոշիչներ․ որտե՞ղ է մանիպուլյացիան, որտեղ՝ իրականությունը»
06.07.2020
14:00
Հուլիսի 6-ին՝ ժամը 14:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց քննարկում «Հանրակրթության չափորոշիչներ․ որտե՞ղ է մանիպուլյացիան, որտեղ՝ իրականությունը» թեմայով:

«COVID-19. հոգեբանական աջակցության անհրաժեշտություն ունենք բոլորս»
06.07.2020
12:00
Հուլիսի 6-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնն անցկացրեց առցանց քննարկում «COVID-19. հոգեբանական աջակցության անհրաժեշտություն ունենք բոլորս» թեմայով:

Քարահունջը պետք է պահպանել, բայց ումի՞ց
03.07.2020
14:30
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց քննարկում «Քարահունջը պետք է պահպանել, բայց ումի՞ց» թեմայով:

Գույքահարկ․ տագնապի հաշվիչը մեկնարկել է
02.07.2020
16:30
Հուլիսի 2-ին՝ ժամը 16:30-ին, «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1 պլյուսի» ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց առցանց հեռուստաբանավեճ «Գույքահարկ․ տագնապի հաշվիչը մեկնարկել է» թեմայով։

«Ավելորդը. ԿԳՄՍ-ի որոշմամբ՝ կասեցվել է «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը»
02.07.2020
12:00
Հուլիսի 2-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Ավելորդը. ԿԳՄՍ-ի որոշմամբ՝ կասեցվել է «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը» թեմայով:

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ