Նոյեմբերի 4-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ ասուլիս «Ուզբեկստանում ազատազրկված հայազգի Արամայիս Ավագյանի քրեական գործի հետ կապված վերջին զարգացումները» թեմայով:
Բանախոսներն էին`
Ֆլորա Սաքունց, Արամայիս Ավագյանի մայրը, ով ՀՀ իշխանություններին նամակներ է հասցեագրել
Վարդան Հարությունյան, իրավապաշտպան
Ժաննա Ալեքսանյան, իրավապաշտպան
Անուշ Մարտիրոսյան, լրագրող
Տեղեկանք Արամայիս Ավագյանի գործի մասին
Ձկնաբուծարանի բիզնեսը ուզբեկական տեղական իշխանությանը չզիջելուց հետո Արամայիս Ավագյանին ներկայացվել են մի շարք մեղադրանքներ, այդ թվում՝ կրոնական ծայրահեղականության: Իրավապահները քրեական հետապնդում սկսելու փաստական հիմք են համարել Արամայիս Ավագյանի՝ մորուքով լուսանկարը: Այդ լուսանկարն արվել է Արամայիս Ավագյանի երիտասարդ եղբոր քառասունքի օրը, սակայն ուզբեկական իրավապահներին հնարավոր չի եղել համոզել, որ հայկական ավանդույթներով, տղամարդիկ մորուք են պահում հարզատների մահվան կապակցությամբ, և դա չի կարող համարվել կրոնական ծայրահեղականության մեջ ներգրավված լինելու ապացույց:
Քննարկման ամբողջական հաղորդագրությունը հասանելի կլինի ավելի ուշ: