Թուրքիան և ԼՂ հարցի կարգավորման գործընթացը. նոր մարտահրավերներ
20.10.2016
11:00
Ռուսաստանը հայտնվել է խորը տնտեսական ճգնաժամի նախաշեմին և քաղաքական մեկուսացման մեջ, հետևաբար ամեն ինչ անում է, որ Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավի, դա իր համար արտաքին քաղաքական ճեղքում է. այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը հայտարարեց «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար, դիվանագետ Արա Պապյանը:

«Թուրքիան և ԼՂ հարցի կարգավորման գործընթացը. նոր մարտահրավերներ» թեմայով քննարկմանը մասնակցում էին նաև ՀԱԿ-ի արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը  և Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը:

Անդրադառնալով հոկտեմբերի 14-ին Երևանում ՌԴ արտգործանախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, որ «Թուրքիան կարող է դրական դեր խաղալ ԼՂ հարցի կարգավորումը արգելափակումից դուրս բերելու առումով»՝ Արա Պապյանը ընդգծեց, որ Թուրքիան իրականացնում է նույն քաղաքականությունը, ինչ որ Խորհրդային Ռուսաստանը արել է 1920-ականներին:

«Սա տակտիկական մերձեցում է, որովհետև ստրատեգիական առումով Թուրքիան վտանգավոր երկիր է Ռուսաստանի համար: Բայց Ռուսաստանը Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավում է մեր հաշվին, սա քաղաքական սիրաշահման քայլ էր: Վերջիվերջո Թուրքիան Միսնկի խմբի անդամ երկիր է, բայց եռանախաագահությունից միշտ պահվել է որոշակի հեռավորության վրա, որովհետ Թուրքիան միշտ կողմնակալ է եղել»,-ասում է Պապյանը:

Նա ընդգծում է, որ Հայաստանը պետք է պաշտոնական բողոք ներակայացներ Միսնկի խմբին Թուրքիայի դիրքորոշման վերաբերյալ, քանի որ միակ երկիրն է, որ միակողմանի հայտարարություն արեց ու «բռնեց Ադրբեջանի պոչը»:

«Մեզ համար սա վտանգավոր միտում է, քանի որ սա ցույց է տալիս Թուրքիայի ազդեցության ուժեղացումը ՌԴ արտաքին քաղաքականության վրա: Մեզ դժվար ժամանակներ են սպավում, և մենք դիվանագիտական լուրջ հմտություններ պետք է ցուցաբերենք, որպեսզի կարողանանք հակակշռել այս բացասական միտումները քաղաքականության մեջ»,-հավելեց Պապյանը:

Մանվել Սարգսյանն ասում է, որ նոր փուլ է սկսվել միջազգային հարաբերություններում:

«Ամիսներ շարունակ Թուրքիայի հետ ունենալով բարդ հարաբերություններ՝ Ռուսաստանը փորձում է նոր հարաբերություններ ստեղծել:  Թուրքիան նոր խնդիրներ ունեցավ արևմտյան երկրների հետ և բնական է, որ անհնար է այդ հարաբերությունները ստեղծել՝ շրջանցելով հայկական խնդիրները: Ռուսաստանը փորձում է իր դիրքորոշումները համապատասխանեցնել Թուրքիայի դիրքորոշումներին, դրանով ուրիշ խնդիրների դեպքում պարտադրելով իր դիրքորոշումը Թուրքիային»,-ասում է Սարգսյանը:

Ըստ նրա՝ Ռուսաստանը շատ խորը գնաց, քանի որ տարիներ շարունակ գերտերությունները և Մինսկի խմբի համանախագահող երկրները պաշտպանել են Հայաստանի այն տեսակետը, որ հայ-թուրքական հարաբերությունները առանց նախապայմանների պետք է լուծվեն:

«Միայն Թուրքիան և Ադրբեջանն էին այն կապում ԼՂ խնդրի հետ: Հիմա Լավրովը իր վերջին հայտարարությամբ ընդունեց Թուրքիայի այդ դիրքորոշումը: Դա համաձայնություն է, որը կարող է ուժեղացնել Թուրքիայի դիրքերը Ղարաբաղյան խնդրում,  բայց կարող ենք ասել նաև, որ դրանով Թուրքիան ինչ որ մի պատնեշ է դրել  հայ-թուրքական հարաբերությունների զարգացմանը՝ հասկանալով, որ երբեք Հայաստանը չի համաձայնվի դրա հետ»,-հավելեց Սարգսյանը:

Վլադիմիր Կարապետյանը նույնպես կիսեց իր մտահոգությունները մյուս բանախոսների հետ և ընդգծեց, որ առկա է մարտահրավեր:

«Նախևառաջ Լավրովի հայտարարությունը կկապեմ օրեր առաջ Թուրքիայի արտագործանախարարի՝ Եվրոպայի խորհրդում արված հայտարարության հետ, որտեղ խոսում է Ռուսաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածության մասին և համատեղ ջանքերով ձեռնամուղ լինելու ԼՂ հարցի կագավորման գործընթացին: Ավելի կոնկրետ ասում է, որ Ռուսաստանը առաջարկությամբ է հանդես եկել: Ինձ հաճելի կլիներ լսել Ռուսաստանի արտգործանախարի հերքումը, որ չի եղել առաջարկ,  բայց մենք տեսնում ենք հաստատումը այդ ամենի»,-ընդգծեց Կարապետյանը և հավելեց, որ հաշվի առնելով Հայաստանում առկա վերաբերմունքը այդ ամենին, ճիշտ կլիներ Ռուսաստանը  ավելի ճշգրիտ հայտարարություններ աներ հրապարակային դաշտում:

Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք [email protected] հասցեին

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Տնտեսական կյանքը կարևոր է, մարդկանց կյանքերը՝ ավելի»
27.05.2020
15:30
Մայիսի 27-ին՝ ժամը 16:30-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Տնտեսական կյանքը կարևոր է, մարդկանց կյանքերը՝ ավելի» թեմայով:
Ռամիլ Սաֆարովին Հունգարիա վերադարձնելու պահանջով ՄԻԵԴ ներկայացված գանգատով որոշումը կհրապարակվեց
26.05.2020
01:44
Մայիսի 26-ին՝ ժամը 15:30-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց մամուլի ասուլիս «Ռամիլ Սաֆարովին Հունգարիա վերադարձնելու պահանջով ՄԻԵԴ ներկայացված գանգատով որոշումը կհրապարակվի» թեմայով:

COVID-19. միայն, խնդրում եմ, առանց խուճապի
25.05.2020
15:00
Այսօր՝ մայիս 25-ին, Մեդիա կենտրոնը անցկացրեց առցանց հարցազրույց «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի վարակաբան, լյարդաբան Հասմիկ Ղազինյանի հետ:
«Զբոսաշրջությունը Հայաստանում COVID-19-ի պայմաններում»
21.05.2020
18:00
Մայիսի 21-ին, ժամը 18:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Զբոսաշրջությունը Հայաստանում COVID-19-ի պայմաններում» թեմայով:

«Ո՞ր տարիքից և ինչպե՞ս երեխան կարող է պաշտպանվել սեռական ոտնձգություններից»
18.05.2020
14:00
Մայիսի 18-ին՝ ժամը 14:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց քննարկում «Ո՞ր տարիքից և ինչպե՞ս երեխան կարող է պաշտպանվել սեռական ոտնձգություններից» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ