Ասուլիսին մասնակցում էին ԳԱԼԱ կուսակցության վարչության անդամ, Գյումրու ավագանու թեկնածու Արմենուհի Վարդանյանը, ԳԱԼԱ կուսակցության վարչության անդամ, Գյումրու ավագանու անդամ Քրիստինա Մկրտչյանը և Էդուարդ Մխիթարյան, ԳԱԼԱ կուսակցության վարչության անդամ, Գյումրու ավագանու թեկնածու:
Անդրադառնալով հոկտեմբերի 2-ին Գյումրիում անցկացվ ՏԻՄ ընտրություններին՝ Արմենուհի Վարդանյանը ասաց, որ կիրառվել են ընտախախտումների այն բոլոր մեխանիզմները, որոնք սովորաբար կիրառվում են ընտրությունների ժամանակ։
«Բախվել ենք բազմաթիվ խախտումների, որոնք վկայում են այն մասին, որ կեղծիքները ընտրությունների վրա զգալի ազդեցություն են թողել։ Հոկտեմբերի 12-ին ԳԱԼԱ-֊ն նույնպես դիմել է վարչական դատարան, որով պահանջել է անվավեր ճանաչել 34 ընտրատարածքային ընտրաժողովի 206Ա որոշումները։ Այս ընտրություններին անգամ մեկ քվեի կեղծումն իր ազդեցությունն է թողել։ Եղան կուսակցություններ, որոնց 6%-ի շեմը հաղթահարելու համար ընդամենը մի քանի ձայն էր պակասում։ Բայց, եթե այս կամ այն կուսակցությունը հաղթահարում էր 6%-ի շեմը, դա փոխում էր իշխանությունը։ Ուստի ամեն ինչ արվեց, որպեսզի լիներ այն, ինչ եղավ»,-ասաց Վարդանյանը:
Նա նշեց, որ դատարանում օգտագործվելու են ոչ միայն ԳԱԼԱ֊-ի տեսախցիկի արձանագրած տվյալները, այլ նաև հավաքագրվելու են բոլոր 82 տեղամասերում տեղի ունեցածը։
«Շատ տեղամասերում անվավեր են համարվել այն քվեաթերթիկները, որոնցում երկու նշումներ են եղել»,-ընդգծեց Վարդանյանը։
Քրիստինա Մկրտչյանն էլ նշեց, որ իրենք 82 տեղամասում ունեցել են վստահված մարդիկ, որոնք վկայել են այն մասին, որ քվեաթերթիկների և ծրարների թիվը մեծ մասամբ չեն համընկել։
«Փորձեր են արվել ընտրատեղամասից ծրար դուրս բերել, շատ դեպքերում դուրս են բերել, այնուհետև աղմուկ են բարձրացրել և կրկին հետ են բերել։ Այս անգամ ընտրակեղծարարներն իրենց տեխնոլոգիան փոխել են։ Եթե նախորդ անգամ ընտրակաշառք ավտոբուսներում և նման այլ վայրերում են բաժանել, ապա այժմ , կարծում եմ, ավելի շատ տներում են բաժանել»,-հավելեց Մկրտչյանը:
Էդուարդ Մխիթարյանն էլ ասաց, որ խոսքն այժմ վերաբերում է ոչ միայն միկրոավտոբուսներում կաշառք բաժանելուն, այլ նաև նրան , թե ինչու՞ է դժվար եղել այդ կաշառք բաժանելու գործընթացը նկարել և ֆիքսել։
«Խնդիրն այն է, որ շատ լավ իմանալով, որ ընտրատեղամասերի ներսում հսկողությունը շատ խիստ է, ընտրախախտումները հիմնականում կատարվել են դրսում՝ բակերում, տներում կամ մոտակա տարածքում, սակայն այստեղ ևս իրենք շատ զգույշ են եղել։ Հաշվի առնելով այն, որ մենք կարողացել ենք հաղթահարել այդ դժվարին շեմը, դա արդեն մասնակի հաղթանակ է մեզ համար։ Համատեղ հայտարարության մեջ նշված է, որ մենք բոյկոտելու ենք ավագանու նիստ կոչվածի դեմ, պայքարելու ենք այնքան, մինչև չսպառվեն մեր պայքարի բոլոր օրինական միջոցները։ Մեր պահանջը՝ մանդատների վերանայումն է։ Այդ բոյկոտը շարունակվելու է մինչև Սահմանադրական դատարան»,-նշեց Մխիթարյանը:
Ասուլիսի շարունակությունը դիտեք տեսագրությունում:
«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...
«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...
Մեկ շաբաթվա ընթացքում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը Թուրքիայում տասնապատկվել է, մահացել է 75 մարդ:...