Ի՞նչ սպասել նոր կառավարությունից. քննարկում
04.10.2016
12:00
Երեկ «Մեդիա կենտրոնում» անցկացվեց քննարկում «Ի՞նչ սպասել նոր կառավարությունից» թեմայով, որին մասնակցում էին «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար, դիվանագետ Արա Պապյանը, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանն ու քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանը:

Անդրադառնալով կառավարության փոփոխություններին և նորանշանակ վարչապետին՝ Ավետիք Իշխանյանն ասաց, որ Կարեն Կարապետյանը բավականին համակրելի մարդ է թվում:

«Բայց Հայաստանում ընդհանրապես իրավիճակը փոխելու համար պետք է ինչ-որ նպատակ ունեցող էնտուզիաստների թիմ, նվիրյալների թիմ, որոնք կգնան ինքազոհողությունների անգամ:  Արդյո՞ք Կարեն Կարապետյանը այդ անձնավորությունն է, արդյո՞ք նա այդ տեսլականը ունի: Մենք գոնե պետք է լսած լինեինք նրա մտահոգությունների ու տեսլականի մասին, թե ինչպես կարող են իրավիճակը փոխել: Միգուցե նա լավ տեխնոլոգ է, բայց դա բավարար չէ այդ թռիչքը ունենալու համար: Արդյոք Կարեն Կարապետյանը ազա՞տ է իր որոշումների կայացման մեջ,  արդյոք նրան տրվա՞ծ է այդ քարտ բլանշը, արդյոք նա ունի՞ իր այդ համախոհները և արդյոք նա այդ համախոհներով կառուցեց այդ թիմը: Կամ արդյոք նա ունի հենարան Ազգային ժողովում, որ ձգտում ունի ինչ որ բան փոխելու: Սրանք հարցեր են, որոնք բաց են մնում»,-ասաց Իշխանյանը:

Քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանն ասում է, որ  Հայաստանի տնտեսության առջև կանգնած բոլոր խնդիրները ունեն քաղաքական պատճառներ. շրջափակում, մենաշնորհներ, կոռուպցիա և այլն:

«Քաղաքական խնդիրները կարող է լուծել միայն քաղաքական թիմը: Նոր կառավարությունում տեխնոկրատներ, լավ մենջերներներ են, բայց քաղաքական թիմ չէ, իսկ ոչ քաղաքական թիմը չի կարող լուծել քաղաքական խնդիրներ: Կարեն Կարապետյանը լավ շոումեն է, բայց դրանից տնտեսությունը ավել չի զարգանա: Եթե խնդիրները քաղաքական են, հետևաբար քաղաքական թիմը պետք է փոխվի, իսկ նրանք իրենց շոուներով հասարակությանը շեղում են»,-ասում է Բաղդասարյանը:

Ըստ նրա՝ Հայաստանում տնտեսական վիճակը կբարելավի միայն այն դեպքում, երբ հասարակությունը կհասկանա, որ պետք են քաղաքական փոփոխություններ, իսկ այս կառավարությունը «հասարակությանը հույսեր է տալիս և երկարաձգում է այդ գործընթացը»:

«Մենք այս պրոցեսը ուշացնում ենք նոր կառավարության շոուների պատճառով: Սա քաղաքական թիմ չէ, սա տարբեր շահեր ունեցող մարդկանց խմբավորում է: Կարեն Կարապտեյանը Հովիկ Աբրահմայնաի համեմատ ավելի լավ է պատրաստված, ավելի գիտակ մարդ է, ավել բարեկիրթ ու լավ կվարի նիստերը, բայց եթե երկրի քաղաքական ուղղվածությունը մնում է նույնը , հակադրվում ենք Արևմուտքին, ապա ոչինչ չի փոխվի: Կարեն Կարապետյանի նշանակումը Արևմուտքի կողմից լավ չընդունվեց և ընկալվեց, որպես Ռուսաստանի կողմից ճնշում, վերահսկողություն Հայաստանի վրա: Կարեն Կարապետյանը ընկալվեց որպես Ռուսաստանի կողմից բերված մարդ, որ Հայաստանում վիճակը վերցնի իր ձեռքը»,-ընդգծեց Բաղդասարյանը:

Արմեն Բադալյանը կարծիք հայտնեց, որ նոր կառավարության ձևավորման սկզբունքը նման է բաց բաժնետիրական ընկերության ղեկավար մարմնի տնօրենների խորհրդի ձևավորման սկզբունքին և ով մեծ բաժնետոմսեր ունի, նա էլ նշանակում է:

«Հայաստանի բաժնետոմսերի մեծ մասն ունի Ռուսաստանը,  նա էլ նշանակում է տնօրենների խորհրդի նախագահին՝ վարչապետին   և արտգործանախարարին, որովհետև Ռուսատանը թույլ չէր տալու արտաքին քաղաքականությունն ինքնուրույն լինի: Դրա համար նա ներկայացրեց իր տնօրենին, իսկ վարչապետն էլ տնտեսական բլոկի նախարարներին նշանակեց: Այսինքն սա գնաց ռուսական բաժնետոմսերի նշանակմամբ: Արևմուտքը նույնպես բաժնետոմսեր ստացավ՝ պաշտպանության նախարարի թեկնածուին, ով Արևմուտքի համար ավելի ցանկալի թեկնածու է: ԱՄՆ-ում կրթություն ունի, որոշակի շփումներ ունի»,-ասաց Բադալյանը:

Նա ընդգծեց, որ բացի արտաքինից,  կան նաև ներքին խոշոր բաժնետերեր. «Նախկին վարչապետը կարողացավ իր մարդկանց նշանակել Արփինե Հովհաննիսյանին,  Դավիթ Հարությունյանին:  Նախկին ԲՀԿ առաջնորդը մեկ թեկնածուի նշանակեց, նաև Հրանուշ Հակոբյանը հանրապետական կուսակցությունից մնաց: Ով ինչ բաժնետոմսերի քանակ ուներ, այդպես էլ նշանակեց: Սկզբունքը ընդհանուր այդպիսին էր»:

ԱրաՊապյանն էլ անդրադառնալով Էդուարդ Նալբանդյանի նշանակմանը, ընդգծեց, որ դա տեղի է ունեցել արտաքին ճնշման հետևանքով, քանի որ նա սպասարկում է ուղղակիորեն Ռուսաստանի շահերը:

«Այստեղի ց էլ ՊՆ նախարաի փոփոխությունը եղավ և Վիգեն Սարգսյանը նշանակվեց: ԱԳՆ-ն թիվ մեկ քաղաքական նախարարությունն է,  նա է նախագահին առաջարկում տարբերակներ,  ինքն է խորհուրդներ տալիս: Ինչ վերաբերում է Պաշտպանության նախարարությանը, արդեն ՊՆ-ն իր վրա էր վերցրել որոշակի դիվանագիտական առաքելություն ԱԳՆ-ի պասիվության պարագայում և որոշակի գործունեություն է ծավալում ոչ միայն զինվորական կցորդների, այլև տարբեր դեսպանների հրավիրելու առումով: Վիգեն Սարգսյանի նշանակումը  Պաշտպանության նախարարությունում կմեծացնի նաև այդ  դիվանագիտական բաղադրիչը»,-հավելեց Պապյանը:

Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilita[email protected] հասցեին

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Փախստականներ՝ չճանաչված պետությունից. ո՞ր իրավունքով են պաշտպանված
20.11.2020
18:00
Նոյեմբերի 20-ին, ժամը 18:00-ին, Մեդիա կենտրոնը անցկացրեց հարցազրույց միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանի հետ՝ «Փախստականներ՝ չճանաչված պետությունից. ո՞ր իրավունքով են պաշտպանված» թեմայով:
Պատերազմական լրագրության հոգեբանական վտանգները
19.11.2020
17:00
Պատերազմական գոտում լրագրողների աշխատանքը լի է սթրեսային իրավիճակներով, նրանք գրեթե ամեն օր առնչվում են մարդկային տառապանքի, տարատեսակ ավերածությունների հետ։ Երբ պատերազմի տրավման չի շրջանցում լրագրողներին, այն դառնում է մարտահրավեր՝ լրագրողի աշխատանքի ու նրա լսարանի համար։





Միջազգային մամուլը՝ ԼՂ շուրջ ստեղծված նոր իրավիճակի մասին
18.11.2020
12:00
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 12։00-ին, «Մեդիա կենտրոն»-ը կազմակերպեց առցանց քննարկում «Միջազգային մամուլը՝ ԼՂ շուրջ ստեղծված նոր իրավիճակի մասին» թեմայով։

Ներքաղաքական ճգնաժամ. ինչպե՞ս է հնարավոր հաղթահարել
18.11.2020
11:00
Նոյեմբերի 18-ին, ժամը 11:00-ին, Մեդիա կենտրոնի առցանց հյուրն էր «Դետեկտոր» վերլուծական նախագծի գլխավոր խմբագիր, քաղաքագետ Էդգար Վարդանյանը: Թեման՝ «Ներքաղաքական ճգնաժամ. ինչպե՞ս է հնարավոր հաղթահարել»:
Պատերազմական հանցագործություններ. ի՞նչ պատասխանատվություն է սպասվում Ադրբեջանին և Թուրքիային
17.11.2020
11:30
Նոյեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Պատերազմական հանցագործություններ. ի՞նչ պատասխանատվություն է սպասվում Ադրբեջանին և Թուրքիային» թեմայով։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ
06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

27-03-2020

Մեկ շաբաթվա ընթացքում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը Թուրքիայում տասնապատկվել է, մահացել է 75 մարդ:...