Երևանյան իրադարձություններ. ձերբակալվածների իրավունքները զանգվածաբար խախտվել են
29.07.2016
11:00
Երեւանում «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից հուլիսի 17-ին ՊՊԾ գունդը գրավելուց հետո տեղի ունեցող հանրահավաքային ակտիվության ժամանակ ձերբակալված քաղաքացիների իրավունքները զանգվածաբար խախտվել են: Նրանցից շատերի վրա կան մարմնական վնասվածքներ, մեծ մասին պահել են Ոստիկանության զորամասում, ինչն անթույլատրելի է: Սա օրենքի 100 տոկոսանոց խախտում է:

Այս մասին «Մեդիա կենտրոնում» հուլիսի 29-ին կայացած քննարկմանը հայտարարեց ՀՀ ոստիկանության ՁՊՎ-ներում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի անդամ Սուրեն Իսկանդարյանը:

Նա նաեւ տեղեկացրեց, որ այս օրերին ահազանգեր են ստացել այն մասին, որ բերման ենթարկվածների հարազատները որևէ տեղեկություն չունեին իրենց մասին: «Բերման ենթարկվածներից շատերին տեղափոխել են ոչ թե ոստիկանության բաժին, այլ տարել են զորամաս: Օրենքի ոչ մի կետով կանոնակարգված չէ բերման ենթարկված անձանց բացի ոստիկանությունից` որևէ այլ տեղ տեղափոխելու, ինչ-որ զորամասում պահելու հանգամանքը: Սա օրենքի 100 տոկոսանոց խախտում է: Դա արվել է մարդկանց մեկուսացնելու համար, վառ օրինակ Լևոն Բարսեղյանի դեպքը: Փաստացի` նա մեկուսացված է»,- հայտարարեց Իսկանդարյանը:

Միեւնույն ժամանակ նա նկատեց, որ բեման ենթարկվածների գրեթե 95 տոկոսը ազատ է արձակվել: «Այսինքն՝ խնդիր է դրվել մարդկանց մեկուսացնել ու ահագին մասին կարելի է ասել անհիմն են բերման ենթարկել», - հավելեց նա:

Ասուլիսի մյուս բանախոս ՀՀ Ոստիկանության ՁՊՎ-ներում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի նախագահ Հասմիկ Սահակյանը տեղեկացրեց, որ Էրեբունու ՊՊԾ-ի գրավման առաջին օրերից հետեւում են իրադարձություններին, իսկ քաղաքացիներին բերման ենթարկելուց հետո դիտորդական խումբը 24-ժամյա ռեժիմով աշխատող շտաբ է ձեւավորել: «Շտաբի աշխատակիցներն այցելել են բոլոր ՁՊՎ-ներ», - տեղեկացրեց նա:

Այս ընթացքում խումբը ահազանգեր է ստացել, որ կան անհայտ կորածներ:  «Ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտեցինք, որ մարզային ՁՊՎ-ներում կան քաղաքացիներ՝ այն հիմնավորմամբ, որ Երեւանի ՁՊՎ-ում տեղ չի եղել: Երեւանում, հուլիսի 21-ին, 136 անձ է բերման ենթարկվել»,- ասաց Սուրեն Իսկանդարյանը՝ հավելելով, որ բերման ենթարկված բոլոր անձանց մոտ մարմնական վնասվածքներ են եղել. «Մարմնական վնասվածքները տարբեր են եղել, կային վնասվածքներ, որոնք հնարավոր չէր բերման ենթարկելուց առաջանային, ինչպես՝ աչքի տակ կապտուկներ»:

Անդրադառնալեվ իրավապաշտպան, Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանի ձերբակալությանը՝ Իսկանդարյանը հայտարարեց, որ միտումը նույնն է՝ «մեկուսացնել մարդուն»: «Բարսեղյանին բերման են ենթարկել գիշերը 02:15-ի սահմաններում, տարել՝ Շենգավիթի բաժին, հետո տեղափոխել Գյումրու` Կումայրի բաժին՝ ծանուցագիր տրամադրելով, որ ստորագրի: Բարսեղյանը հարցրել է, որ արդյոք ստորագրելուց հետո պետք է բաժնից դուրս գա եւ ներկայանա ըստ ծանուցագրի, նրան սակայն թույլ չեն տվել լքել տարածքը: Փաստացի պահում են այնտեղ ապօրինի ձեւով», - ընդգծեց Իսկանդարյանը՝ հավելելով, որ այսօր 02:15-ին լրանում է Բարսեղյանին ազատությունից զրկելու 72 ժամը:

Ուստի, ըստ նրա, օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո կամ պետք է վերջինիս ազատ արձակեն, կամ կալանավորեն: Նրա խոսքով, սառը զենք կրելու հատկանիշներով հարուցված քրեական գործը հնարավոր է կարճվի, քանի որ նախորդ տարի Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիաների ժամանակ այդ դանակը եւս եղել է իր մոտ: «Հատկանաշական է, որ այն ժամանակ, երբ բերման են ենթարկել որեւէ խնդիր չի առաջացել», - ասաց նա:

Այժմ Երեւանի ՁՊՎ-ում երկու քաղաքացի կան՝ Լեւոն Բարսեղյանն եւ «Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Հակոբյանը, հավելեց Սուրեն Իսկանդարյանը:

Հասմիկ Սահակյանի խոսքով, դիտորդական խումբն այցելել է Արամ Հակոբյանին ու տեսել են, որ նա մարմնական վնասվածքներ ունի: «Հակոբյանը շատ դժվար էր շարժվում: Նա պատմեց, որ վիրավորներին պատգարակով տեղափոխելիս, երբ նրա մոտ զենք չի եղել, յոթ ոստիկաններ հարձակվել են իր վրա ու ծեծել են: Ընդ որում ԱԱԾ տեղափոխելիս ողջ ճանապարհին ծեծել են: Շարունակել են ծեծել մինչև ԱԱԾ երրորդ հարկ բարձրացնելը», - տեղեկացրեց նա՝ հավելելով, որ Արամ Հակոբյանը ՁՊՎ-ում հրաժարվել է շտապօգնությունից, այլ միայն ցավազրկող է խնդրել:

Արամ Հակոբյանին, Հասմիկ Սահակայնի խոսքով, պետք է դատաբժիշկ այցելի, որից հետո մանրամասներ կհաղորդեն:

Ասուլիսին ներկա էր նաեւ Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը, ում որդուն՝ Արեգ Սադոյանին, Երեւանում ծավալվող իրադարձությունների շրջանակում եւս բերման են ենթարկել քաղաքացիական հագուստով ոստիկաններ: Սադոյանի որդուն արդեն իսկ կալանավորել են, ինչն Արշակ Սադոյանն անվանում է «ահաբեկման ձեւ»: Նա նաեւ ասաց, որ Հատուկ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն իրեն անձամբ խոստացել է, որ Արեգ Սադոյանին ազատ արձակել, որից հետո կալանավորման մասին որոշում է կայացվել:

«Մենք ականատես ենք լինում, թե ինչպես են մարդկանց անհիմն բերման ենթարկում: Իմ որդուն` Արեգին ևս ձերբակալել են, ինձ խոստացել էին, որ տղայիս բաց կթողնեն մի քանի ժամից, բայց դեռ անազատության մեջ է առանց որևէ հիմքերի, բացի այդ մեր տանն իրականացրել են խուզարկություն և ապօրինաբար տարել իմ համակարգիչը»,- եզրափակեց Արշակ Սադոյանը:

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր 

Հեղինակի հետ կապվելու համար գրեք [email protected] հասցեին:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Ի՞նչ անել, երբ կրակում են սահմանին. Խորհուրդներ հոգեբանից
10.08.2020
15:42
Օգոստոսի 10-ին, ժամը 15:00-ին, Մեդիա կենտրոնը անցկացրեց զրույց «Հայկական կարմիր խաչ» ընկերության հոգեբան Արմիդա Զախարյանի հետ: Թեման՝«Ի՞նչ անել, երբ կրակում են սահմանին. Խորհուրդներ հոգեբանից»:
Հայտարարություն լրագրողական գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ
10.08.2020
13:33
10 օգոստոսի 2020 թ., Երևան

Օգոստոսի 8-ին ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը սանձարձակ վերաբերմունք է դրսևորել «Ազատություն» ռադիոկայանի լրագրողների նկատմամբ, խոչընդոտել նրանց մասնագիտական գործունեությունը։ Վերջիններս Սևանա լճի ափամերձ գոտուց ռեպորտաժ էին պատրաստում այստեղ ապօրինի կառուցված շենք-շինությունների վերաբերյալ։ Նկատելով, որ լրագրողները նկարահանում են նաև իր առանձնատունը՝ նախկին ոստիկանապետը, ըստ «Ազատություն» ռադիոկայանի, վարել է մեքենան նրանց ուղղությամբ՝ սպառնալով վրաերթի ենթարկել և ֆիզիկապես ոչնչացնել՝ «գյուլլել», «սատկացնել», ապա, հայհոյանքներ հնչեցնելով, պահանջել է չհրապարակել տեսագրությունը։
«Երևան. անօդ տարածք, որտեղ ծառերը խանգարում են բետոնին»
07.08.2020
14:00
Օգոստոսի 7-ին, ժամը 14:00-ին, Մեդիա կենտրոնը անցկացրեց առցանց հանրային քննարկում «Երևան. անօդ տարածք, որտեղ ծառերը խանգարում են բետոնին» թեմայով:

«Խտրականություն՝ գերշահույթ ստանալու նպատակով. «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքը դա այլևս թույլ չի տա»
04.08.2020
17:00
Օգոստոսի 4-ին, ժամը 17:00-ին, Մեդիա կենտրոնը անցկացրեց առցանց քննարկում «Խտրականություն՝ գերշահույթ ստանալու նպատակով. «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքը դա այլևս թույլ չի տա» թեմայով:

««Հայոց պատմությունը» ՝ հայոց հարց»
04.08.2020
12:00
Օգոստոսի 4-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնն անցկացրեց առցանց քննարկում ««Հայոց պատմությունը» ՝ հայոց հարց» թեմայով:

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ
06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

27-03-2020

Մեկ շաբաթվա ընթացքում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը Թուրքիայում տասնապատկվել է, մահացել է 75 մարդ:...