ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը եւ Հարավային Կովկասը. նոր բաժանարար գծե՞ր
12.07.2016
13:00
Վարշավայում հուլիսի 8-9 կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքները տարաբնույթ քննարկումների ու մեկնաբանությունների առիթ են դարձել նաեւ Հայաստանի փորձագետների, քաղաքական գործիչների շրջանում, ինչպես նաեւ Մեդիա դաշտում:

Մեկնաբանների մի մասի կարծիքով ՆԱՏՕ-ի որոշումը տեղակայել չորս հազարազանոց զինված կոնտինգետ Լեհաստանում եւ Բալթյան երկրներում, ուժեղացնել դիրքերը Սեւ ծովում, հստակ ուղերձ է Ռուսաստանին, որ այս երկները Դաշինքի լիարժեք անդամ են, իսկ նրանց պաշտպանելու համար զորքեր են տեղեկայվում ՌԴ-ի հետ սահմանին: Մեկնաբանների մյուս մասը կարծում է, որ Վարշավայում պատմական որոշումներ չեն կայացվել, չորս հազարանոց բազմազգ կոնտինգենտն ընդհանրապես չէր համապատասխանում Բալթյան երկրների անվտանգության պահանջներին, իսկ այդ քայլերի հիմնական նպատակն է ուժեղացնել Դաշինքի դիրքերը Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստից առաջ:

«Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին լուծվեցին մի քանի խնդիրներ: Նախ ՆԱՏՕ-ն մշտական հիմունքներով զինված ուժեր է տեղակայում Բալթյան հանրապետություններում և Լեհաստանում, նրանք դառնում են դաշինքի լիարժեք անդամ: Գագաթնաժողովին արձանագրվեց նաեւ, որ Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ (թեպետ ժամկետներ չեն նշվել – խմբ.), իսկ Ուկրաինայի հետ սերտ համագործակցությունը կշարունակվի», - հայտարարեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը՝ մատնանշելով այն հանգամանքը, որ այդ որոշումները կայացվեցին Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստից առաջ: «Իսկ սա նշանակում է, որ որոշումներ կայացվեցին` չլսելով Ռուսաստանի դիրքորոշումը», - հավելեց Գրիգորյանը:

Միեւնույն ժամանակ, ըստ բանախոսի, ՆԱՏՕ-ի երկրները եզրափակիչ կոմյունիկեում նշեցին, Ռուսաստանի հետ դիալոգի կարեւորության խնդիրը: «Սա նշանակում է, որ ՆԱՏՕ-ն իր որոշումներում առաջնորդվեց երկու հանգամանքով: Մի կողմից բավարարել դաշնակիցների՝ Բալթյան երկրների ու Լեհաստանի անվտանգության պահանջները, իսկ մյուս կողմից բաց թողնել Ռուսաստանի հետ երկխոսության պատուհանը», - ասաց նա՝ նկատի ունենալով, որ ՆԱՏՕ-ն որոշեց դիրքավորվել ՌԴ-ի «հին ընկերների» (Արեւելյան Եվրոպայի երկրների) ֆոբիաների բավարարման ու պաշտոնական Մոսկվայի հետ դիալոգի անհրաժեշտության մեջտեղում:

«Մեդիա կենտնորնում» հուլիսի 12-ին Ստեփան Գրիգորյանի,  Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի ու ՀՀ ԱԺ պատգամավոր, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում Ազգային ժողովի պատվիրակության անդամ Թեւան Պողոսյանի մասնակցությամբ տեղի ունեցավ քննարկում «Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը եւ Հարավային Կովկասը. նոր բաժանարար գծե՞ր» թեմայով:

Վարշավայի գագաթնաժողովը, ըստ Ալեքսանդր Իսկանդարյանի, տեղեկատվական քաղաքականության տեսանկյունից շատ նման էր երկու տարի առաջ Ուելսում անցկացված դաշինքի գագաթնաժողովին: «Այն ժամանակ նույնպես խոսվում էր պատմական որոշումների մասին, բայց ոչ մի պատմական որոշում էլ չընդունվեց, իսկ այն, ինչ կատարվեց Վարշավայում, հասկանալի էր նախապես: Փոքրաթիվ զինված գնդերի տեղեկայումը Բալթյան երկրներում ընդհանրապես այն չէ, ինչ ցանկանում էին այդ պետությունները: Նրանք ռազմաբազաներ էին ուզում»,–ասաց քաղաքագետը։

Ինչ վերաբերում է Վրաստանին եւ Ուկրաինային տված խոստումներին, ապա ըստ քաղաքագետի, ՆԱՏՕ-ն նման պարագաներում միշտ հեթապահ հայտարարություն է կատարում, որ ցանկացած երկիր առկա չափանիշներին համապատասխանելու դեպքում կարող է դառնալ Դաշինքի անդամ: «Տվյալ դեպքում դա նշանակում է երբեք: Վրաստանը եւ Ուկրաինան դեռ երկար չեն կարող դառնալ ՆԱՏՕ-ի անդամ: Այսինքն՝ միշտ կգտնվի մի պատրվակ, որ Վրաստանը կամ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չդառնան», - ասաց փորձագետը՝ հավելելով, որ Հարավայի Կովկասի հարցում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին անգամ լուրջ քննարկումներ չընթացան:

«Կովկասն այս քննարկման ոչ թե գավառ էր, այլ ծայրագավառ էր և Կովկասին ու, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղին առնչվող քննարկումները դուրս էին ՆԱՏՕ-ի լիազորություններից: Այնպես որ, ոչ մի փոփոխություններ էլ մեր տարածաշրջանում չի լինի, իսկ եթե լինի էլ` դա ոչ մի կապ չի ունենա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հետ», - ասաց Իսկանդարյանը:

Պատգամավոր Թեւան Պողոսյանը նախ նշեց, որ գոյություն չունի ՆԱՏՕ-ի զորքեր հասկացությունը, քանի որ այդ կառույցը չունի զինված ուժեր որպես այդպիսին: Այն 28 երկրիներից բաղկացած կառույց է, որոնք հարկ եղած դեպքում՝ հաշվի առնելով իրենց շահերը, ունենալով հակասություններ կամ տրամադրում են, կամ չեն տրամադրում զորքեր այս կամ այն գործողության իրականացման համար:

«ՆԱՏՕ-ի ներսում էլ կան շատ հակասություններ, տարբեր շահեր ունեցող երկրներ, որոնց մի մասը կողմ է Ռուսաստանի հետ երկխոսությանը ու ընդհանրապես պատժամիջոցների չեղակելուն: Իսկ այս որոշումը հենց պետք է դիտարկել ՆԱՏՕ-ում առկա հակասությունների ու շահերի բախման տեսնակյունից: Գագաթնաժողովի արդյունքում ընդունված կոմյունիկեն Ռուսաստանի հետ բանակցություններից առաջ ընդհանուր հայտարարի գալու, միասնական դիրքորոշում ձեւակերպելու տարբերակ է, որպեսզի պաշտոնական Մոսկվայի հետ ավելի պինդ դիրքերից խոսեն», - ասաց Պողոսյանը՝ չբացառելով, որ հնարավոր է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստին կողմերն ավելի մոտեցնեն իրենց դիրքերորշումները, քանի որ ունեն ընդհանուր շահեր՝ իրավիճակն Ավղանստանում եւ Մերձավոր Արևելքում:

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք [email protected] հասցեին:

 

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Անցումային արդարադատության իրականացման մեխանիզմները Հայաստանում»
23.05.2019
15:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 23-ին Երևանի պետական համալսարանի Պալեանների անվան դահլիճում «Մեդիա կենտրոնը»-ը անցկացրեց քննարկում «Անցումային արդարադատության իրականացման մեխանիզմները Հայաստանում» թեմայով:
Ազգային անվտանգության ծառայության գործառույթներն ու լիազորությունների շրջանակը
22.05.2019
11:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Ազգային անվտանգության ծառայության գործառույթներն ու լիազորությունների շրջանակը» թեմայով:
«Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների խախտումների խնդիրները 2018-2019թթ.-ին»
21.05.2019
11:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 21-ին ժամը 11:00-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ «Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների խախտումների խնդիրները 2018-2019թթ.-ին» թեմայով
Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները սուտ են, նա կխուսափի՞ քննությունից․ քննարկում Մեդիա կենտրոնում
20.05.2019
10:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 20-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Ռոբերտ Քոչարյանն ազատվեց կալանքից. դատական իշխանության անկախությու՞ն, թե՞ դատական համակարգի հին արատներ» թեմայով քննարկում։
«Բռնությունը ընտանիքում. իրազեկման բացը կրթական ծրագրերում և օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը»
15.05.2019
12:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 15-ին, ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում` նվիրված Ընտանիքի միջազգային օրվան: Քննարկման թեման էր՝ «Բռնությունը ընտանիքում. իրազեկման բացը կրթական ծրագրերում և օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը»:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ