Հարկային նոր օրենսգիրք. հարցազրույց-ասուլիս Տիգրան Ջրբաշյանի հետ
23.06.2016
11:00
«Վրաստանը 2017թ. հունվարի 1-ից վերացնում է շահութահարկը, իսկ մեզ մոտ շարունակելու են վճարել շահութահարկը, նաև որոշումներ են կայացնում, որոնց արդյունքում շահութահարկը մեծանում է, մեր և վրացական ֆորմատները նայելիս պարզ է դառնում, որ հասարակությունը արձագանքելու է այս իրողությանը՝ Հայաստանից մեկնելու ձևով»,- «Մեդիա կենտրոնում» անցկացված հարցազրույց-ասուլիսի ժամանակ նման կանխատեսում արեց Հայաստանում Ամերիկյան առևտրի պալատի նախագահ Տիգրան Ջրբաշյանը՝ խոսելով Հարկային նոր օրենսգրքի մասին։

Ըստ տնտեսագետի` Ազգային Ժողովին կից գործող տնտեսագիտական և իրավաբանական վարչությունները առաջին անգամ տվել են շատ կոշտ գնահատական նոր օրենսգրքի վերաբերյալ և իրենց զեկույցում նշել, որ օրենսգրքի ազդեցության ռիսկերը գնահատված չեն։

Եվ չնայած սրան, hարկային նոր օրենսգիրքն արագ առաջին ընթարցմամբ ընդունելով կառավարությունը տնտեսվարողների հետ հնարավոր բանակցություններում դիրքավորվելու խնդիր է լուծել, կարծում է տնտեսագետը:

«Հիմա ակտիվ պրոցես է ընթանում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից: Մի շարք փորձագետներ, բիզնես ասոցիացիաներ մասնակցում են դրանց, նախագիծը հոդված-առ հոդված ընթերցվում ու վերանայվում է»,-ասաց նա՝ մտահոգություն հայտնելով, որ նման մոտեցումն արդյունավետ չի լինի, քանի որ առաջնահերթ կարեւոր է կոնցեպտուալ սկզբունքների հստակեցումն ու ամրագրումը:

Ըստ տնտեսագետի՝ հարկաբյուջետային ոլորտում կան երեք հիմնական ուղղություններ, որոնցով իրականացվում է պետության ազդեցությունը տնտեսության վրա.

«Առաջինը հարկային համակարգն է, երկրորդը՝ մաքսային, երրորդը՝ բյուջետային ծախսերի համակարգն է: Երբ նայում ենք, որ մաքսային համակարգն արդեն տրված է անդրազգային մարմնին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովին, պարզ է դառնում, որ այսօրվա գործիքակազմից պետության ձեռքում՝ ազդելու տարբեր խաղացողների տնտեսական վարքագծի վրա, հիմնականում մնում է հարկային քաղաքականությունը:

Հետևաբար՝ հարկային քաղաքականությունը միակ զենքն է մեր  պետության ձեռքում: Եվ Հարկային օրենսգրքին վերաբերող ամենամեծ մտահոգությունն այն է, որ տվյալ զենքի օգտագործման պայմաններում՝ դու պետք է շատ լուրջ էկոնոմետրիկ մոդելավորման տեխնիկաներ ունենաս՝ նրա համար, որ կարողանաս գնահատել՝ այս կամ այն զենքի օգտագործման դեպքում ինչ ազդեցություն է դա ունենալու»,- նշեց տնտեսագետը՝ ընդգծելով, որ նման մոդլավորում կամ ազդեցության գնահատում արված չէ:

Արևիկ Սահակյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք  [email protected] հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Անցումային արդարադատության իրականացման մեխանիզմները Հայաստանում»
23.05.2019
15:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 23-ին Երևանի պետական համալսարանի Պալեանների անվան դահլիճում «Մեդիա կենտրոնը»-ը անցկացրեց քննարկում «Անցումային արդարադատության իրականացման մեխանիզմները Հայաստանում» թեմայով:
Ազգային անվտանգության ծառայության գործառույթներն ու լիազորությունների շրջանակը
22.05.2019
11:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Ազգային անվտանգության ծառայության գործառույթներն ու լիազորությունների շրջանակը» թեմայով:
«Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների խախտումների խնդիրները 2018-2019թթ.-ին»
21.05.2019
11:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 21-ին ժամը 11:00-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ «Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների խախտումների խնդիրները 2018-2019թթ.-ին» թեմայով
Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները սուտ են, նա կխուսափի՞ քննությունից․ քննարկում Մեդիա կենտրոնում
20.05.2019
10:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 20-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Ռոբերտ Քոչարյանն ազատվեց կալանքից. դատական իշխանության անկախությու՞ն, թե՞ դատական համակարգի հին արատներ» թեմայով քննարկում։
«Բռնությունը ընտանիքում. իրազեկման բացը կրթական ծրագրերում և օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը»
15.05.2019
12:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 15-ին, ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում` նվիրված Ընտանիքի միջազգային օրվան: Քննարկման թեման էր՝ «Բռնությունը ընտանիքում. իրազեկման բացը կրթական ծրագրերում և օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը»:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ