Խոշտանգումների կանխարգելման վերաբերյալ կրթական ծրագիր բժիշկների համար
22.06.2016
13:00
Խոշտանգումների դեմ պայքարի միջազգային օրվան ընդառաջ՝ Երևանի պետական բժշկական համալսարանի ընտանեկան բժշկության ամբիոնի դոցենտ, Ընտանեկան բժշկության ակադեմիական միավորում ՀԿ-ի համանախագահ Մարինա Օհանյանը «Մեդիա կենտրոնում» հրավիրված ասուլիսի ընթացքում ներկայացրեց «Բժիշկների համար խոշտանգումների կանխարգելման վերաբերյալ կրթական ծրագիրը»:

«Այս ծրագրիը մեկնարկեց  Երեւանի պետական բժշկական համալսարանում 2015 թ. Նոյեմբերի 1-ից, եւ անցած 8 ամիսիների ընթացքում արդեն իսկ ունենք  բավականին արդյունավետ եւ լավ պատկեր: Ծրագիրն ուղղված է խոշտանգումների կանխարգելման  եւ արդյունավետ փաստագրման վերաբերյալ բժիշկների իրազեկության բարձրացմանը: Ծրագրի իրագործման նպատակով կազմավորվեց խումբ՝ տարբեր ոլորտների մասնագետներից բաղկացած. Իրավաբաններ, հոգեբան, հոգեբույժ, բժիշկ, դատաբժիշկ, ընտանեկան բժիշկ եւ ՄԻՊ գրասենյակի փորձագետ: Խմբի նպատակն էր փոխանցել այն գիտելիքներն ու հմտությունները, որոնք կարեւորվում են աշխարհում, որպես խոշտանգումների կանխարգելում»,- ներկայացրեց բանախոսը:

Ծրագրի կազմակերպիչներն ընտրել են այն խմբերի ուսանողներին՝ վնասվածքաբանների, ընտանեկան բժիշկների, հոգեբույժների, որոնք առավել հաճախ կարող են հանդիպել խոշտանգումների դեպքերի՝ տվյալ մասնագիտություններով աշխատելով հիվանդանոցներում:

«Եվ դասընթացների ընթացքում մենք հասկացանք, որ ոչ  միայն խնդիր ունենք մասնագիտական տեղեկացվածության եւ հմտությունների առումով, այլեւ մտածելակերպի ձեւավորման, որովհետեւ կային բժիշկներ, որոնք գտնում էին, որ՝ այո, կան դեպքեր, երբ խոշտանգումները կարելի է կիրառել եւ դա արդարացված է: Եվ մեր խնդիրն էր բացատրել, որ՝ ոչ, խոշտանգման համար ոչ մի արդարացում չկա եւ ոչ մի բացատրություն կամ հիմնավորում այս հարցում չի կարող լինել»,-հավելեց Օհանյանը:  

Հարցին՝ խոշտանգման ո՞ր դեպքերն են բժիշկները փորձել արդարացնել, Օհանյանը պատասխանեց, որ եղել են ապագա բժիշկներ, ովքեր տեսնելով քառօրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական կողմի խոշտանգումները, նկատել են, որ հայկական կողմն էլ կարող է նման խոշտանգումների դիմել ադրբեջանական կողմի զինվորների նկատմամբ:

«Մենք բացատրում էինք, որ խոշտանգումը բոլոր դեպքերում մարդու իրավունքների կոպիտ խախտում է եւ քրեորեն պատժելի արարք: Ուստի՝ կարծում եմ, որ այդ աշխատանքները պիտի շարունակվեն, որովհետեւ մենք ունենք խնդիր նաեւ առողջապահության համակարգում, որովհետեւ  չունենք հստակ, կանոնակարգված գործողությունների ալգորիթմ, որը կօգնի խոշտանգման դեպի հանդիպած բժշկին այդ պահին ճիշտ կազմակերպել գործողությունները: Առայսօր չկա փաստագրման համար միօրինակացված ստանդարտ ձեւի կիրառում Հայաստանում»,- նշեց բանախոսը: 

Նա ընդգծեց հենց սկզբնական ժամկետում խոշտանգման ճշգրիտ փաստագրումը՝ դա կարեւորելով որպես խոշտանգման կանխարգելման գործիք:

Ասուլիսին մասնակցող Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակազմի խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության բժիշկ Լաուրա Գասպարյանը հույս հայտնեց, որ այս ծրագրը, ընդգրկվելով որպես պարտադիր կրթական ծրագիր, կլինի երկարատեւ եւ կունենա հասարակության համար առավել տեսանելի արդյունքներ:

«Շատ կարեւոր է, որ նման ծրագրերը հենց բժիշկների համար լինեն, որովհետեւ ինչպես գիտեք թե  քրեակատարողական համակարգը, թե ոստկանությունը բժիշկների համալրման խնդիր ունեն եւ բժշկական ծառայությունները դեռեւս թերանում են այդ հարցում: Ուստի  այսօր բժշկական համալսարանում դասավանդելով այդ առարկան՝ շատ արդյունավետ կլինի, որպեսզի նրանք կարողանան  աջակցել եւ ճիշտ փաստաթղթավորել խոշտանգումների դեպքերը, որպեսզի հետագայում հնարավոր լինի այդ դեպքերը բացահայտել եւ դրանց տալ ճիշտ գնահատական»,- նշեց բանախոսը: 

Մարիա Օհանյանը եւս  կարեւորեց ծրագրի շարունակականությունը՝ նշելով, որ անհրաժեշտ է  այն ընդլայնել եւ իրականացնել արդեն իսկ գործող բժիշկների շրջանում, ինչպես նաեւ իրականացնել հանրային իրազեկման ուղղությամբ լուրջ աշխատանք՝ որպեսզի նաեւ խոշտանգումների ենթարկված քաղաքացիները քաջատեղյակ լինեն իրենց իրավունքների եւ  ճիշտ ժամանակին  անհրաժեշտ քայլերի շուրջ:

Արևիկ Սահակյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք  [email protected] հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Անցումային արդարադատության իրականացման մեխանիզմները Հայաստանում»
23.05.2019
15:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 23-ին Երևանի պետական համալսարանի Պալեանների անվան դահլիճում «Մեդիա կենտրոնը»-ը անցկացրեց քննարկում «Անցումային արդարադատության իրականացման մեխանիզմները Հայաստանում» թեմայով:
Ազգային անվտանգության ծառայության գործառույթներն ու լիազորությունների շրջանակը
22.05.2019
11:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Ազգային անվտանգության ծառայության գործառույթներն ու լիազորությունների շրջանակը» թեմայով:
«Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների խախտումների խնդիրները 2018-2019թթ.-ին»
21.05.2019
11:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 21-ին ժամը 11:00-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ «Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների խախտումների խնդիրները 2018-2019թթ.-ին» թեմայով
Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները սուտ են, նա կխուսափի՞ քննությունից․ քննարկում Մեդիա կենտրոնում
20.05.2019
10:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 20-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Ռոբերտ Քոչարյանն ազատվեց կալանքից. դատական իշխանության անկախությու՞ն, թե՞ դատական համակարգի հին արատներ» թեմայով քննարկում։
«Բռնությունը ընտանիքում. իրազեկման բացը կրթական ծրագրերում և օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը»
15.05.2019
12:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 15-ին, ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում` նվիրված Ընտանիքի միջազգային օրվան: Քննարկման թեման էր՝ «Բռնությունը ընտանիքում. իրազեկման բացը կրթական ծրագրերում և օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը»:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ