Մանկատան սաների առջև ծառացած խնդիրները և խնամքի այլընտրանքային ծառայությունները Հայաստանում
22.06.2016
11:00
Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակը Հանրային լրագրության ակումբի հետ համատեղ Մեդիա կենտրոնում կազմակերպեց քննարկում «Մանկատան սաների առջև ծառացած խնդիրները և խնամքի այլընտրանքային ծառայությունները Հայաստանում» թեմայով:

Քննարկմանը մասնակցում էին ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության, երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Լենա Հայրապետյանը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի երեխաների պաշտպանության բաժնի ղեկավար Հայկ Խեմչյանը, «Սոս մանկական գյուղեր» Հայաստան ազգային ծրագրերի զարգացման տնօրեն Գրիգորի Հովհաննիսյանը և Երեխաների պաշտպանության ցանցի նախագահ, ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոնի նախագահ Միրա Անտոնյանը:

2003 թ-ից սկսած պետությունը հոգ է տանում Հայաաստանում մանկատների շրջանավարտների մասին մինչեւ նրանց 23 տարեկանը լրանալը:

Քննարկման մասնակից Գրիգորի Հովհաննիսյանն ասում է ,որ «Սոս մանկական գյուղերի» խնամքը եռաստիճան է և տարբերվում է պետական համակարգից:

«Մերը իրենից ներկայացնում է մանկական գյուղ, երիտասարդական կենտրոններ և կիսանկախ բնակության: Այս երեք փուլերի միջոցով երեխային հնարավորություն է տրվում լինել ավելի կայուն, ինտեգրվել հասարակության մեջ և լինել ավելի պատրաստ լուծելու այն խնդիրները, որոնք ծառանալու են իրենց առջև»,- ասում է Հովհաննիսյանը:

«Սոս մանկական գյուղերի» խնամքի համակարգը աջակցում է երիտասարդներին մինչև 22-ից  23 տարեկանը, բայց կենտրոնը երիտասարդներին չի պահում իր անմիջական վերահսկողության տակ: Նրանց կցվում են մանկավարժ-հոգեբաններ, բայց միևնույն ժամանակ հնարավորություն են տալիս երիտասարդներինինքնուրույն որոշումներ կայացնելու, սխալվելու և իրանց սխալը ուղղելու:

«18 տարեկանից հետո, երբ որ նա դառնում է չափահաս, աջակցությունը լինում է երկկողմանիերթևեկությամբ: Իրենք էլ գիտեն, որ միայն կազմակերևպությունը չէ, որ պետք է տա իրենց, և իրենք սպառողի հոգեբանությամբ միայն մեծանան»,-նշում է Հովհաննիսյանը:

Այսօր «Սոս մանկական գյուղերում» կա  79 երիտասարդ, ովքեր գտնվում են հաստատության երիտասարդական կենտրոններում, իսկ 40 երիտասարդ գտնվում է կիսանկախ բնակությանփուլում:

«Այսինքն այդ 40 երիտասարդը դուրս են եկել մեր կառուցվածքային ստորաբաժանումներից, մեր կառույցներում չեն գտնվում,իրենց համար կամ վարձակալվում են բնակարաններ  կամ գտնվում են իրենց ժառանգած բնակարաններում, իսկ մեր կողմից ուղեկցվում է սոցիալական աջակցություն, որպեսզի իրենք կարողանան իրենց առջև դրված խնդիրները ճիշտ և արդյունավետ լուծել»,-հավելում է  Հովհաննիսյանը:

Լենա Հայրապետյանն ասում է, որ երեխաների պաշտպանության ոլորտում բուռն բարեփոխումներ են իրականացվում, որը սկսվել է իրավական ակտերի փոփոխություններով:

Այսօր ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործում է  6 մանկատուն, ընդ որում 3-ը մասնագիտական մանկատներ են, որոնք իրականցնում են առանց ծնողական խնամքի մնացած, մտավոր, հոգեկան կամ ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաների խնամքը, դաստիարակությունը և վերականգնումը:

«Ընդհանուր տիպի 3 մանկատուն ունենք, որոնք խնամք են իրականացնում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների: Այս երեխաները մեծ խնդիր ունեն ինտեգրվելու հասարակությանմեջ: Շրջանավարտների՝ հասարակության մեջ ինտրեգրելուն, նպաստում են և հոգեբանների, և սոցիալական աշխատողների աշխատանքները: Այն հասարակական կազմակերպությունները, ովքեր աշխատում են նախարարության հետ, երբ երեխան դուրս է գրվում մանկատնից, նրանք  ուղեկցում են երեխային մինչև նրա 23 տարեկան լրանալը: 18-23 տարեկանի ընթացքում ՀԿ-ն գտնվումէ երեխայի կողքին, նպաստում է նրա առողջապահական, կրթական, մասնագիտության ընտրման, աշխատանքի տեղավորման և հասարակության մեջ ինտեգրման գործընթացին»,-նշում է Հայրապետյանը:

Նա հավելում է, որ ծրագիրը շրջանավարտների հետ սկսվել է 2003-ին:  Այս ընթացքում մանկատնից դուրս է գրվել և աջակցություն է ստացելառավելագույնը 500 շրջանավարտ, այդ թվում 160 շրջանավարտստացել է նաև կահավորված բնակարան:

Կան ՀԿ-ներ, որոնք համագործակցում են նախարարության հետ և աջակցություն են տրամադրում, կրթական ծրագրեր և խնամք իրականացնում մանկատունն ավարտած, առանց ծնողական խնամքի մնացած շրջանավարտներիհամար: Ըստ Լենա Հայրապետյանի՝ այս հարցում մեր դեր ունեն «Մեր տունը», «Բարի շավիղ», «Ծիածան» ՀԿ-ները:

«Ներկայումս բարեփոխումների շրջանակում փոփոխություններ են կատարվում իրավական ակտերում: Նախատեսվում է հզորացնել մանկատներում հոգեբանների, սոցիալական աշխատողների լիազորությունները և նրանց լիազորությունների շրջանակում դնել երեխաներին մինչև 18 տարեկանը հասարակության մեջ ինտեգրելու խնդիրը»,-հավելում է Հայրապետյանը:

Հայկ Խեմչյանը նշում է, որ այսօր  ԱՄՆ ՄԶԳ-ի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվումէ հնգամյա ծրագիր, որի բաղադրիչներից մեկը 22 հաստատությունների վերակազմակերպումն է, որոնց մեջ մտնում են և մանկատներ, և գիշերօթիկ խնամքի հաստատություններ:

«Ծրագրի նպատակը  այդ հաստատությունների վերակազմակերպումն է  ընտանիքի կամ երեխաների աջակցության բազմաֆունկցիոնալ ծառայությունների, որոնք երեխաներին կտարամադրվեն՝ ելնելով նրանց կարիքներից, նրանց ընտանիքներից: Հատուկ դպրոցների պարագայում դրանք կվերակազմակերպվեն մանկավարժահոգեբանական կենտրոնների, որոնց հիմնական գործունեությունը ուղղված կլինի հանրակրթական հաստատություններումերեխաների կրթությունըապահովելուն և Հայաստանում համընդհանուր ներառական կրթությունապահովելուն»,-ասաց Խեմչյանը:

Նրա խոսքով՝ առաջին հերթին նախարարությունը օրենսդրական նախաձեռնություն ունի որդեգրման համակարգը բարելավելու ուղղությամբ, որը կենսաբանական ընտանիքի լավագույն փոխարինողն է:

«Այլընտրանքային խնամքի մյուս տարբերակները  խնամակալությունն է,  խնամատարությունը, ցերեկային խնամքի ծառայությունները»,-հավելեց Խեմչյանը:

Միրա Անտոնյանն էլ նշեց, որ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների նկատամամբ պետական հոգածությունը մինչև 23տարեկանըտարածելը, ունի մեկ գաղափարախոսություն:

«Դա նեցուկ կանգնելու գաղափարախոսությունն է, պարզապես այդ նեցուկ կանգնելու տարբերակները դեռ վերամշակման, լրամշակման կարիք ունեն: Դրանք միշտ չէ, որ արտացոլում են շրջանավարտների իրական կարիքները և միշտ չէ, որ կարողանում են պատասխանել այդ կարիքներին: Պատճառներից մեկն այն է, որ ուշ ենք սկսում: 18 տարեկանում, երբ որ մտածում ենք, թե ինչ պետք դառնա, ինչով պետք է զբաղվի, ինչպես պետք է կյանքում կայանա երեխան,  դա բավականաչափ ուշացած միջամտություն է, ուստի դա է պատճառը որ նման ռեֆորմ է առաջարկվել հենց կառավարության նախաձեռնությամբ: Քայլերը պետք է սկսել օր առաջ, երեխան մանկատանը պետք  է գտնվի որքան հնարավոր է  կարճ ընթացք, որքան հնարավոր է շուտ  պետք է ավելի երկարաժամկետ, ընտանեկան մոդելների մասին մտածել»,-նշում է Անոտյանը:

Նա ընդգծում է, որ երեխային մանկատանը տեղավորելու օրը,  պետք է մտածել երեխային դուրս գրելու ժամկետի պլանավորման մասին:

«Ներկա ռեֆորմի գաղափարախոսության հիմքում ընկած է հետևայլը. եկեք օր առաջ դուրս հանենք երեխային  հաստատությունից և ինչ հնարավոր է, անել կենսաբանական ընտանիքի հետ, որպեսզի նա վերափոխվի, որպեսզի նա առողջ մթնոլորտ ստանա  և հնարավորություն ունենա իր երեխային հետ ընդունելու: Եթե դա հնարավոր չէ, ապա երեխային պետք է տեղավորել հարազատների մոտ, որը խնամակալությունն է»,- հավելեց Անտոնյանը:

Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի խմբագիր/համակարգող:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Տարածաշրջանային անվտանգության միակ պատասխանատուն այսօր Հայաստա՞նն է
30.09.2020
15:00
Սեպտեմբերի 30-ին, ժամը 15:00-ին, Մեդիա կենտրոնն առցանց հարցազրույց է անցկացրել Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի հետ: Թեման՝ «Տարածաշրջանային անվտանգության միակ պատասխանատուն այսօր Հայաստա՞նն է»: Տարածաշրջանային անվտանգության խարխլելու՝ Թուրքիայի և Ադրբեջանի կոնկրետ գործողությունները ի՞նչ վերադասավորությունների են տանում:
Մեդիայի աշխատանքը ռազմական դրության պայմաններում. «կարելի»-ներն ու «չի կարելի»-ները
30.09.2020
12:00
Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 12:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը կազմակերպեց առցանց քննարկում «Մեդիայի աշխատանքը ռազմական դրության պայմաններում. «կարելի»-ներն ու «չի կարելի»-ները» թեմայով։
Ադրբեջանի հարձակումը Արցախի, Հայաստանի Հանրապետության վրա, միջազգային արձագանքը
29.09.2020
15:30
Սեպտեմբերի 29-ին, ժամը 15։30-ին, Մեդիա կենտրոնը անցկացրեց հարցազրույց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանի հետ: Թեման՝ Ադրբեջանի հարձակումը Արցախի, Հայաստանի Հանրապետության վրա, միջազգային արձագանքը:
«Առցանց կրթություն․ փորձ և փորձանք»
25.09.2020
17:30
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 17։30-ին, «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1 պլյուսի» ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց առցանց հեռուստաբանավեճ «Առցանց կրթություն․ փորձ և փորձանք» թեմայով։



«ԱԺ մոնիտորինգ. 7-րդ գումարման Ազգային ժողովի 4-րդ նստաշրջանի դիտարկման արդյունքները»
25.09.2020
12:00
Սեպտեմբերի 25-ին, ժամը 12:00-ին, «Մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցավ մամուլի ասուլիս «ԱԺ մոնիտորինգ. 7-րդ գումարման Ազգային ժողովի 4-րդ նստաշրջանի դիտարկման արդյունքները» թեմայով։

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ
06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

27-03-2020

Մեկ շաբաթվա ընթացքում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը Թուրքիայում տասնապատկվել է, մահացել է 75 մարդ:...