Քառօրյա պատերազմի վերաբերյալ միջազգային հետաքննությունն ի՞նչ կարող է տալ Հայաստանին
14.06.2016
12:00
Պաշտոնական Երևանի և Ստեփանակերտի չարած քայլերը մտահոգիչ են: Ապրիլյան պատերազմի հետ կապված համոզված եմ, որ մենք այլ իրավիճակ կունենայինք, եթե ստեղծած լինեին այնպիսի պրոցեսներ, որոնք իրենց դերակատարումները կունենային Ադրբեջանին զսպելու տեսակետից:

«Մեդիա կենտրոնում» տեղի ուենցած քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը՝ պատասխանելով «Մեդիա կենտրոնի» հարցին, թե արդյոք հայկական կողմից բավարար քայլեր  իրականացվել են այդ ուղղությամբ:

«Մինչդեռ տեղի էր ունեցել ռազմական ագրեսիա ԼՂՀ-ի հանդեպ, երկրորդը՝ տեղի են ունեցել միջազգային հումանիտար իրավունքի խախտումներ` ի դեմս Թալիշում կատարվածի և ի դեմս մեզ վերադարձված զինվորների խոշտանգված մարմինների: Սրանք հարցեր են, որոնք որոշակի պատիժներ են ենթադրում միջազգային իրավունքում: Բայց ի՞նչ արեցին, մեզ սկսեցին համոզել՝ ոչինչ, որ ձեր դեմ պատերազմ է եղել, մենք այս անգամ չենք ասի, թե ով է դա արել, շարունակեք բանակցել»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը՝ տարակուսելով  այս կապակցությամբ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի արձագանքից:

«Ցավոք սրտի, մեր արտագործնախարարը բավարարվեց ասելով, թե բոլորն իրենց մտքում գիտեն, ով է արել, ինչ է արել, բայց դրա մասին չեն խոսում»:

Քաղաքական վերլուծաբանի համոզմամբ՝  հայկական կողմը պետք է կարողանար մի քանի ամիսների ընթացքում միջազգային բոլոր հեղինակավոր կառույցներում ունենալ առավելագույնս փաստարկված և ներկայանալի զեկույցներ, ինչը որոշակի ազդեցություն կունենար այդ կառույցների դիրքորոշումների վրա. «Եվ այդ պարագայում մենք կունենայինք իրավիճակի փոփոխություն, դա նաեւ կունենար որոշակի զսպիչ դեր ադրբեջանական նոր ագրեսիայի կանխման առումով»,- եզրափակեց բանախոսը:

Քննարկմանը մասնակցող իրավագետ Գաբրիել Բալայանը չհամաձայնեց այն տեսակետի հետ, թե այս ընթացքում հայկական կողմից ոչինչ չի ձեռնարկվել: Բալայանի ներկայացմամբ՝ հայկական կողմը համաձայն տարբեր ընթացակարգերի նամակներ է հղել ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԵԽ-ի տարբեր կառույցներին:

«Ես ինքս մասնակցել եմ ՊՆ-ում ստեղծված խմբի աշխատանքներին՝ հենց ապրիլի 2-ին և 3-ին: Գնացել եմ Ղարաբաղ՝ Մարտակերտ, այնտեղից եմ մասնակցել խմբի աշխատանքներին: Բոլոր գերատեսչություններից ինֆորմացիան հավաքվել է նախագահականի հովանու ներքո ստեղծված խմբում, ապա դիվանագիտական խողովակներով ուղարկվել են միջազգային կառույցներ»,-ներկայացրեց Բալայանը:

Որպես արվածի տեսանելի հետեւանք՝ նա նաեւ նշեց. «Ադրբեջանը ՄԱԿ-ի ԱԽ-ում առաջարկություն արեց, թե 94-թվականի զինադադարի պայմանագրից միակողմանի դուրս են գալիս, սակայն Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, թե իրենք դրա հետ  կապ չունեն եւ դա եղել է դեսպանների ինքնագործունեության արդյունք: Կարծում եմ՝ պատահական չէր, որ նա նման հայտարարություն արեց, որովհետև Հայաստանի Հանրապետությունը որոշակի գործողություններ էր  արել, եւ սա դրա արդյունքում էր»: 

Բալայանի պնդումներին հակադարձեց Ստեփան Սաֆարյանը՝ նշելով, թե հայկական կողմից որեւէ մեկը պաշտոնապես չի դիմել ՄԱԿ-ին՝ հիշատակելով  իր  եւ մի խում փորձագետների ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի  հետ Երեւանում կայացած հանդիպումը, որի ընթացքում վերջինս ասել էր:

«Եթե ՀՀ-ից լինի պաշտոնական դիմում, ապա մենք պատրաստ ենք ընթացք տալ այդ հարցինՙ: Սաֆարյանը նաեւ տարակուսեց, որ ՄԱԿ-ի պաշտոնյան այդ հայտարարությունն արել էր Արդարադատության նախարարի հետ հանդիպումից անմիջապես հետո.ՙԵթե այն ժամանակ/ հանդիպումը կայացել է ապրիլի առաջին կեսերին/ ես կարող էի մտածել, որ պաշտոնական շրջանակները դեռ չեն հասցրել պատրաստել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, ապա հիմա՝ ավելի քան երկու ամիս անց պահպանվող այս լռությունն արդեն այլ  եզրահանգումների տեղիք է տալիս: Հարց է ծագում` միգուցե հետևողական չենք, պրոֆեսիոնալները չե՞ն զբաղվում այդ հարցով, թե կան շրջանակներ, որոնք ասում են՝ դե, լավ, ինչ եղավ, անցած լինի: Չեմ հասկանում` այսքան ժամանակ է անցել,  ո՞րն է հետևանքը: Կոծկե՞լ են փաստերը, թե՞ մենք շահագրգռված չենք»,- հարց հնչեցրեց Սաֆարյանը:  

Նշենք, որ քննարկմանը մասնակցող բանախոսները՝ և Սաֆարյանը, եւ Բալայանը ողջունեցին «Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամ,  քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի կողմից ՄԱԿ-ի  հայաստանյան գրասենյակի միջոցով ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի Մունին նամակով դիմելու քայլը՝ միջազգային հետաքննություն սկսելու պահանջով: Այդ նամակին կցված էր նաեւ տեսագրություն, որից հստակ էր դառնում, որ շուրջ հարյուր ադրբեջանցիներ նախահարձակ են լինում ԼՂՀ սահմանների վրա:

«Պատկերը, որ ստեղծվել է միջազգային հանրության կողմից, այսպիսին է` եղել է ռազմական բախում եւ վերսկսվել են բանակցությունները: Սա ազնիվ քաղաքականություն չէ եւ՛ հայ, եւ՛ ադրբեջանցի ժողովուրդների համար: Այս քաղաքականության մեջ կան պոստսովետական տարածքին բնորոշ երեւույթներ. ժողովրդի մեջքի հետեւում ձեռք են բերվում պայմանավորվածություններ, հիմնականում` ցավոտ, եւ հետո ժողովրդին մատուցվում են ինչ-որ իրավիճակներ, որտեղ կողմերից մեկն ունենում է նախապես երաշխավորված որոշակի արդյունքի հասնելու երաշխիք»,- նշեց նա:

Անդրիաս Ղուկասյանի համոզմամբ` նման իրավիճակներին եւ քաղաքականությանը պետք է դիմադրել:

«ՀՀ-ն ադեկվատ չի երկու հարցում: Առաջինը` պատշաճ ձեւով ներկայացված չեն ապացույցներ ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ: Ապրիլի 14-ին ՄԱԿ-ում Ադրբեջանը Հայաստանին մեղադրեց նախահարձակ լինելու մեջ, նամակ հղեց` պաշտոնապես աշխարհի բոլոր պետություններին հայտնելով իր դիրքորոշումը, իսկ մեր ԱԳՆ-ն ինչպե՞ս պատասխանեց այդ նամակին. Հայաստանի ԶԼՄ-ների համար հայտարարություն տարածեց:  Դա ադեկվա՞տ գործողություն է»,-հարցադրում արեց բանախոսը՝ հավելելով,-«Ալիևը տասն անգամ տարբեր հարթակներում Հայաստանին մեղադրեց նախահարձակ լինելու մեջ: Իսկ ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական կայքում հրապարակված փակ հանդիպման նյութերի մեջ պետդեպարտամենտի ներկայացուցիչն ասում է՝ պարզ չի, թե ով է հարձակվել»: 

Անդրիաս Ղուկասյանի գնահատմամբ` հայկական կողմը ապրիլին ծավալված ագրեսիայի փաստերը ծածկադմփոց անելու քաղաքականություն է վարում:

Արևիկ Սահակյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք [email protected]հասցեին:

 

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Տարածաշրջանային անվտանգության միակ պատասխանատուն այսօր Հայաստա՞նն է
30.09.2020
15:00
Սեպտեմբերի 30-ին, ժամը 15:00-ին, Մեդիա կենտրոնն առցանց հարցազրույց է անցկացրել Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի հետ: Թեման՝ «Տարածաշրջանային անվտանգության միակ պատասխանատուն այսօր Հայաստա՞նն է»: Տարածաշրջանային անվտանգության խարխլելու՝ Թուրքիայի և Ադրբեջանի կոնկրետ գործողությունները ի՞նչ վերադասավորությունների են տանում:
Մեդիայի աշխատանքը ռազմական դրության պայմաններում. «կարելի»-ներն ու «չի կարելի»-ները
30.09.2020
12:00
Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 12:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը կազմակերպեց առցանց քննարկում «Մեդիայի աշխատանքը ռազմական դրության պայմաններում. «կարելի»-ներն ու «չի կարելի»-ները» թեմայով։
Ադրբեջանի հարձակումը Արցախի, Հայաստանի Հանրապետության վրա, միջազգային արձագանքը
29.09.2020
15:30
Սեպտեմբերի 29-ին, ժամը 15։30-ին, Մեդիա կենտրոնը անցկացրեց հարցազրույց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանի հետ: Թեման՝ Ադրբեջանի հարձակումը Արցախի, Հայաստանի Հանրապետության վրա, միջազգային արձագանքը:
«Առցանց կրթություն․ փորձ և փորձանք»
25.09.2020
17:30
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 17։30-ին, «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1 պլյուսի» ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց առցանց հեռուստաբանավեճ «Առցանց կրթություն․ փորձ և փորձանք» թեմայով։



«ԱԺ մոնիտորինգ. 7-րդ գումարման Ազգային ժողովի 4-րդ նստաշրջանի դիտարկման արդյունքները»
25.09.2020
12:00
Սեպտեմբերի 25-ին, ժամը 12:00-ին, «Մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցավ մամուլի ասուլիս «ԱԺ մոնիտորինգ. 7-րդ գումարման Ազգային ժողովի 4-րդ նստաշրջանի դիտարկման արդյունքները» թեմայով։

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ
06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

27-03-2020

Մեկ շաբաթվա ընթացքում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը Թուրքիայում տասնապատկվել է, մահացել է 75 մարդ:...