«Գառնիի ջրագծի կառուցումը կասեցվեց. հետագա զարգացումներ»
24.05.2016
12:00
«Համաշխարհային բանկը ֆինանսավորել է ոռոգման համակարգի բարելավման ծրագիր, որին 30 միլիոն դրամ վարկ է տվել: Սակայն Հայաստանի կառավարությունն է որոշել, որ պետք է այդ միջոցներով իրականացնի Քաղցրաշենի ոռոգման ծրագիրը, եւ ոչ թե համաշխարհային բանկը: Այսինքն` ծրագիրը չեղարկողն էլ ՀՀ կառավարությունն է»,- «Գառնիի ջրագծի կառուցումը կասեցվեց. հետագա զարգացումներ» թեմայով «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկման ժամանակ հայտարարեց Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք  բավարար են ծրագրի կասեցման մասին մայիսի 21-ին Գառնի այցելած վարչապետ Հովիկ Աբրահամյանի տված բանավոր հավաստիացումները՝ քննարկմանը մասնակցող լրագրող, Գառնի համայնքի բնակիչ Սառա Պետրոսյանը նշեց. «Մեր  պահանջը կտրուկ էր՝ դադարեցում, եւ այն  իրականացված ենք համարում նրանով, որ վարչապետը հայտարարեց դադարեցման մասին: Հաշվի առնելով, որ Համաշխարհային բանկի հետ ծրագրի վարկավորման երկկողմանի համաձայնություն կա, հիմա ՀՀ կառավարությունը, փաստորեն, միակողմանի է հայտարարել դադարեցնելու մասին, իսկ երկկողմանի պաշտոնական հայտարարարությունը ծրագրի դադարեցման մասին, ամենայն հավանականությամբ, փաստաթղթավորման փուլեր անցնելու հետ է կապված».- կարծիք հայտնեց բանախոսը:

Իսկ Գառնի համայնքի բնակիչ, ջրագծի գործարկման դեմ բողոքի ակցիաների ակտիվ մասնակից Արուսյակ Այվազյանն էլ այս կապակցությամբ ասաց. «Չեմ կասկածում, որ նրանք հասկացան` մենք մեր որոշման մեջ հաստատակամ ենք: Հավանաբար չեն գնա այլ ճանապարհներով այդ ծրագրի իրականացման քայլին. միևնույն է, ամեն գնով էլ թույլ չենք տալու իրականացնել իրենց սև գործը: Դա կյանքի ու մահվան խնդիր է»: 
Լևոն Գալստյանն էլ, անդրադառնալով հարցին, թե ամեն դեպքում Կառավարության կողմից պաշտոնապես չի հայտարարվել ծրագիրը դադարեցնելու մասին, ասաց. «Գառնեցիների կամքն ու գործողությունները հիմք են տալիս համարելու, որ վերջանական որոշում էր դադարեցնելը: Եթե մարդը, ով ՀՀ վարչապետն է, բանավոր ժողովրդին ասում է այն դադարեցնելու մասին, հետո ինքն իր խոսքից՝ իրենց լեզվով ասեմ, որ հասկանան, «տղավարի հետ է կանգնում», ապա դա հենց իրենց գողական շրջապատում էլ ոչ ընդունելի տարբերակ է»:

Արձագանքելով «Մեդիա կենտրոնի» դիտարկմանը, թե վարչապետ Հովիկ Աբրահամյանը Գառնիում հայտարարեց, որ ծրագիրը դադարեցնում են ոչ թե ժողովրդի ընդվզման, այլ ծրագրում առկա թերությունների պատճառով, մինչդեռ ամիսներ շարունակ տարբեր կառույցներ հաշվարկներով եւ նախագծերով հիմնավորում էին այդ ծրագրի արդյունավետությունը, ասել է թե՝  ստացվում է, որ նրանք թերի ծրագիր են փորձել անցկացնել, արդյոք չպետք է դրան հետեւեն այդ կառույցներին պատասխանատվության ենթարկելուն ուղղված քայլեր՝ Լեւոն Գալստյանն ասաց. «Երբ որ դու դիմում ես համապատասխան մարմիններին ինչ-որ մարդկանց պատասխանատվության ենթարկելու համար, դա այնքան է ձգձգվում, որ վերջում արդեն էլ ժամանակ ու էներգիա չես ունենում: Մենք արդեն ունեցել ենք դեպքեր, երբ հենց նույն Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ,  նախկին բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի գործունեության հետ կապված դիմել ենք, սակայն դա կցվել է այլ գործի, որի հետ կապված մեկ տարի է՝ սպասում ենք տեղեկությունների: Տարբեր պաշտոնյաներ հանցագործություններ են թույլ տվել հենց այդ ոլորտում, սակայն շարունակում են պաշտոնավարել: Եվ  Համաշխարհային բանկն այստեղ է մեղավոր, որ շարունակում է համագործակցել բացասական արդյունք ցույց տված պաշտոնյաների հետ: Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակը շատ լուրջ մտածելու առիթ ունի և պետք է հասկանա՝ ում հետ է համագործակցում»,- եզրափակեց բանախոսը՚:

«Մեդիա կենտրոնի» հարցին, արդյոք 520 գառնեցիների գրած  նամակը Համաշխարհային բանկին կարող էր  որոշիչ լինել ծրագրի չեղարկման համար՝ լրագրող Սառա Պետրոսյանն արձագանքեց. «Այդ նամակում ներկայացվել են այն խախտումները, որոնցով վարկավորվել է ծրագիրը: Չեմ կարող հաստատապես ասել, բայց կարծում եմ, որ կառավարությունն ինքն էլ տեղեկանալով այդ խախտումների մասին` հստակ գիտեր, որ հազիվ թե Համաշխարհային բանկը հանդուրժող լինի»:

Քննարկմանը մասնակցող «Էկոլուր» հ/կ-ի նախագահ Ինգա Զարաֆյանն էլ ընդգծեց, որ խնդիրը ոչ միայն բնապահպանական է, այլ մարդու կարեւորագույն իրավունքներից մեկի՝  ջրի իրավունքի խախտման հարց կա: «Չգիտես ինչու՝ մեր  ջրի իրավունքը հանվեց ՀՀ Սահմանադրությունից: Ամբողջ աշխարհում դա մարդու անքակտելի իրավունքներից է, իսկ մեզ մոտ ոչ մի տեղ դա չես գտնի, բա մենք կարո՞ղ ենք մեզ համարել նորմալ երկիր: Անկախության հռչակագրում այդ իրավունքը կա, սկսել ենք մատների արանքով նայե՞լ այդ հռչակագրին»: 

Ինչ վերաբերում է մտահոգությանը, որ Քաղցրաշենի ոռոգման ծրագրի չեղարկմամբ այնուամենայնիվ, անտեսվեցին  ջրի կարիք ունեցող 12 համայնքների շահերը, բնապահպանը նկատեց. «Փոխանակ մի համայնքի ջուր վերցնենք, ուղղենք մյուսին, պետք է կառուցենք նոր ջրամբարներ և զարգացնենք այլընտրանքային` արևային էներգետիկան, որ նման մեծ գին համայնքները չտան ջուր օգտագործելու համար: Մենք նոր ջրամբարներ պիտի կառուցենք, քանի որ ՀՀ-ն արդեն սակավաջուր երկիր է համարվում, ինչը լուրջ անվտանգության խնդիր է»: 
Իսկ Սառա  Պետրոսյանն էլ հավաստիացրեց, որ այդ ծրագրի իրագործման դեպքում Ազատ գետի ջուրը բավականացնելու էր միայն այն երկու համայնքների ոռոգմանը, որտեղ տասնյակ հեկտարներով հողեր ունեն բարձրաստիճան պաշտոնյաները. «Ես վարչապետի հետ հանդիպման ժամանակ էլ ասացի, որ նա Նարեկ գյուղում ունի 120 հա հողատարածք, Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանն ունեն հողատարածքներ, վարչապետը Քաղցրաշեն գյուղում ունի 80 հա: Ահա այդ երկու գյուղերի համար կբավարարի ջուրը: Ստացվում է, որ Հայաստանը վարկ էր վերցնում, որ պաշտոնյաների այգիները ոռոգվեն»,-եզրափակեց բանախոսը : 
Արևիկ Սահակյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք  [email protected] հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Մեր սոցիալական իմունիտետը, կարծես, բարձր չէ
13.08.2020
17:01
Օգոստոսի 13-ին, ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Մեր սոցիալական իմունիտետը» ֆիլմի առցանց դիտումը և քննարկումը:

Անդրիաս Ղուկասյանի դեմ հարուցված քրեական գործը՝ Դամոկլյան սուր
13.08.2020
16:57
Օգոստոսի 13-ին, ժամը 11:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ Անդրիաս Ղուկասյանի մամուլի ասուլիսը՝ «Անդրիաս Ղուկասյանի դեմ հարուցված քրեական գործը՝ Դամոկլյան սուր» թեմայով:

Պետք չէ ասել. «Ամուլսարը սար է». ոստիկանները դա սարսափելի չեն սիրում
11.08.2020
14:00
Մեդիա կենտրոնն այսօր, օգոստոսի 11-ին, ժամը 14:00-ին, առցանց քննարկում կկազմակերպի՝ «Պետք չէ ասել. «Ամուլսարը սար է». ոստիկանները դա սարսափելի չեն սիրում» թեմայով:
Ի՞նչ անել, երբ կրակում են սահմանին. Խորհուրդներ հոգեբանից
10.08.2020
15:42
Օգոստոսի 10-ին, ժամը 15:00-ին, Մեդիա կենտրոնը անցկացրեց զրույց «Հայկական կարմիր խաչ» ընկերության հոգեբան Արմիդա Զախարյանի հետ: Թեման՝«Ի՞նչ անել, երբ կրակում են սահմանին. Խորհուրդներ հոգեբանից»:
Հայտարարություն լրագրողական գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ
10.08.2020
13:33
10 օգոստոսի 2020 թ., Երևան

Օգոստոսի 8-ին ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը սանձարձակ վերաբերմունք է դրսևորել «Ազատություն» ռադիոկայանի լրագրողների նկատմամբ, խոչընդոտել նրանց մասնագիտական գործունեությունը։ Վերջիններս Սևանա լճի ափամերձ գոտուց ռեպորտաժ էին պատրաստում այստեղ ապօրինի կառուցված շենք-շինությունների վերաբերյալ։ Նկատելով, որ լրագրողները նկարահանում են նաև իր առանձնատունը՝ նախկին ոստիկանապետը, ըստ «Ազատություն» ռադիոկայանի, վարել է մեքենան նրանց ուղղությամբ՝ սպառնալով վրաերթի ենթարկել և ֆիզիկապես ոչնչացնել՝ «գյուլլել», «սատկացնել», ապա, հայհոյանքներ հնչեցնելով, պահանջել է չհրապարակել տեսագրությունը։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ
06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

27-03-2020

Մեկ շաբաթվա ընթացքում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը Թուրքիայում տասնապատկվել է, մահացել է 75 մարդ:...