«ԼՂ ճանաչման օրինագիծն Ազգային ժողովում. ճանաչման քա՞յլ, թե՞ դեմարշ»
12.05.2016
12:00
Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման մասին օրինագիծը, որը չարժանացավ այս անգամ կառավարության բացասական եզրակացությանը, առաջիկայում դրական եզրակացություն կստանա ԱԺ Արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժաողվում և կմտնի Խորհրդարանի մեծ օրակարգ: Այն հետագայում՝ պատեհ պահին կարող է դրվել Ազգային ժողովում քվերակության: Այս մասին «Մեդիա կենտրոնում» մայիսի 12-ին կայացած քննարկմանը հայտարարեց ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը:

Հայաստանի կառավարությունը մայիսի 5-ի նիստին դրական եզրակացություն տվեց ընդդիմադիր պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի Արցախի ճանաչման վերաբերյալ օինագծի վերաբերյալ արտգործնախարարությանը եզրակացությանը: «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչումը պայմանավորված է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ քննարկումների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում նաև արտաքին գործոնները»,- նման եզրակացություն է տվել ՀՀ ԱԳՆ-ն: Օրինագիծն առաջիկայում պետք է քննարկվի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում:

Կառավարության քայլը հետաքրքրական է, քանի որ նախկինում երեք անգամ գործադիրն անընդունելի է համարել ներկայացված նման օրենքի նախագծերը: Թեպետ կառավարությունը չմերժեց Արցախի ճանաչման օրինագիծը, այնուամենայնիվ իշխանության առաջին դեմքերը շտապեցին տեղեկացնել, որ Ղարաբաղի ճանաչման խնդիր Հայասանի ղեկավարության օրակարգում չկա: «Անհրաժետության դեպքում ճանաչման մասին առաջինը կլսենք նախագահ Սերժ Սարգսյանի շուրթերից», - հայտարարել էր ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը:

Այդ դեպքում ի՞նչ է նշանակում կառավար քայլը՝ դեմարշ, թե ԼՂ ճանաչման համար իրականացված նախնական գործողություն: Այս թեման «Մեդիա կենտրոնում» քնարկեցին Ալեքսանդր Ազրումանյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը և ՀՀ Աժ պատգմավոր Թևան Պողոսյանը:

Հայաստանի երեք նախագահներն էլ մշտապես հայտնել են այն թեզը, որ եթե Ղարաբաղը հարձակման ենթարկվի, ապա պաշտոնական Երևանի քայլերից մեկը կլինի Արցախի անխակության ճանաչումը, հիշեցրեց Ալեքսանդր Ազումանյանն ու շարունակեց. «Ինքս գտնում եմ, որ եթե մեր ընկալման մեջ այս քառօրյա պատերազմն իրոք պատերազմ էր, ապա պետք էր ճանաչել ԼՂՀ անկախությունը ապրիլի 3-ին և հնարավորություն տալ իշխանությանը շարունակել ռազմական գործողությունները: Եթե այդ պահին դա չարեցինք, հիմա արդեն անիմաստ է դառնում և արժեզրկվում ճանաչման գաղափարը»:

Նա, որպես ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահի, տեղեկացրեց, որ հանձնաժողովը դրական եզրակացություն կտա ներկայացված օրենսդրական նախաձեռնությանը, այն կմտնի ԱԺ մեծ օրակարգ և կպահվի այնքան ժամանակ, որքան պետք է: «Կարծում եմ այս պահը պետք է օգտագործվի նաև, որպեսզի Լեռնային Ղարանաղը վերադառնա բանակցությունների սեղան որպես լիիրավ կողմ», - կարևորեց նա:

Թեպետ իշխանություններն ասում են, որ ԼՂՀ ճանաչման խնդիրը օրակարգում չէ, նշեց Խոսրով Հարությունյանը, բայց դա չի նշանակում, որ հարցը ընդհանրապես քաղաքական օրակարգից դուրս է և քննարկման ենթակա չէ: «Այն կախված է հետագա զարգացումներից: Այն է՝ շփման գծում և բանակցային սեղանի շուրջ իրավիճակից», - ասաց Հարությունյանը: Նրա խոսքով, Երևանն և միջազգային միջնորդներն այս պահին ամեն ինչ պետք է անեն որպեսզի վերսկսվեն բանակցությունները: «Եթե նույնիսկ մենք համոզված լինենք լայնամասշտաբ մարտական գործողություններում մեր հաղթանակի վրա, մենք պետք է ամեն ինչ անենք բանակցային գործընթացին վերսկսելու համար, մենք պետք է հասնենք խաղաղ ճանապարհով հարցի հանգուցալուծմանը», - ասաց նա:

Ասվածն, իհարկե, բավականին խնդրահարույց է թվում նախագահ Սերժ Սարգսյանի նախանշած քայլերի համատեքստում, որոնց բավարարման դեպքում միայն Երևանը, ըստ երկրի ղեկավարի, պատրաստ է վերսկսել բանակցությունները հակամարտության կարգավորման շուրջ: Այդ քայլերն են շփման գծում ողբերգական իրադարձությունների հետաքննությունների մեխանիմզի ներդրում, հրադադարի ռեժիմի խախտումների հետ կամպած միջնորդների հասցեական հայտարարություններ, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիայի չձեռնարկելու երաշխիքներ:

ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը պարզաբանեց, որ բանակցություններ չի նշանակում անպայման նստել և քննարկել ԼՂ հակամարտության կարգավորման ուղիները: «Պարզ է, որ այս պահին դա անհնար է: Նախագահները կամ ԱԳՆ ղեկավարները կարող են հանդիպել և խոսել հենց այդ նշված վստահության վերականգման քայլերի շուրջ: Դրանք ևս բանակցություններ են», - ասաց նա՝ անդրադառնալով ևս մեկ կարևոր խնդրի: «ՀՀ նախագահը հանձնարարական էր տվել ռազմաքաղաքական համագործակցության մասին պայմանագիր պատրաստել Լեռնային Ղարանաղի Հանրապետության հետ, սակայն մեկ ամսից ավելի է անցել, բայց չգիտենք` այդ քննարկումն ու գործընթացը ուր է հասել: Միայն հայտարարվում է, որ պայմանագիրը մշակվում է», - եզրափակեց նա:  

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք [email protected]  հասցեին: 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հակաքարոզչությունը բաց հասարակության դեմ»
29.01.2020
11:00
Հունվարի 29, ժամը 11:00-ին Մեդիա կենտրոնում տեղի կունենա Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստանի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանի և ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանի մամուլի ասուլիսը «Հակաքարոզչությունը բաց հասարակության դեմ» թեմայով:

Ասուլիսին Լարիսա Մինասյանը հանդես կգա հայտարարությամբ, որից հետո կպատասխանի լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին:
«Ի՞նչ մարտահրավերներ է արձանագրել «Human Rights Watch»-ը մարդու իրավունքների ոլորտում»
24.01.2020
12:00
Հունվարի 24-ին՝ ժամը 12։00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում՝«Ի՞նչ մարտահրավերներ է արձանագրել «Human Rights Watch»-ը մարդու իրավունքների ոլորտում» թեմայով։
«Ի՞նչ ենք շնչում. Երևանում օդի աղտոտվածությունը թույլատրելիից բարձր է»
23.01.2020
12:00
Հունվարի 23-ին՝ ժամը 12։00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում՝ «Ի՞նչ ենք շնչում. Երևանում օդի աղտոտվածությունը թույլատրելիից բարձր է» թեմայով։
«Կոռուպցիայի ընկալման համաթիվը (ԿԸՀ) 2019-ին. իրավիճակը Հայաստանում»
23.01.2020
11:00
Հունվարի 23-ին` ժամը 11:00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս`«Կոռուպցիայի ընկալման համաթիվը (ԿԸՀ) 2019-ին. իրավիճակը Հայաստանում» թեմայով:
«Քրեական ենթամշակույթի դեմ պայքարն ինչո՞ւ է բախում առաջացնում ԱԺ-ում»
22.01.2020
12:00
Հունվարի 22-ին՝ ժամը 12։00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում՝ «Քրեական ենթամշակույթի դեմ պայքարն ինչո՞ւ է բախում առաջացնում ԱԺ-ում» թեմայով։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ