Արյե Նայերի դասախոսությունը «Մարդու իրավունքների պաշտպանությունը ահաբեկչության դարաշրջանում» թեմայով
22.04.2016
16:00
Ապրիլի 22-ին Հայաստանի Ամերիկյան համալսարանի Ալեք և Մարի Մանուկյան դահլիճում տեղի ունեցավ Բաց հասարակության հիմնադրամների պատվավոր նախագահ Արյե Նայերի հանրային դասախոսությունը «Մարդու իրավունքների պաշտպանությունը ահաբեկչության դարաշրջանում» թեմայով:

Մարդու իրավունքների պաշտպանությունը ահաբեկչության դարաշրջանում շատ բարդ է, քանի որ կա ուժեղ գայթակղություն կանխել ահաբեկչական հանցագործությունները՝ օգտագործելով ռեպրեսիվ միջոցներ: Սակայն նման միջոցները մեծամասամբ անարդյունավետ են: Ժամանակ առ ժամանակ այդ միջոցների օգտագործումը ստվեր է գցում այն երկրների վարկանիշի վրա, որոնք կիրառում են դրանք՝ էլ ավելի վատթարացնելով իրավիճակը: Մարտահրավերը հետևյալն է՝ գտնել ահաբեկչության դեմ պայքարելու միջոցներ՝ միևնույն ժամանակ նվազեցնելով երիտասարդների դժգոհությունը, ինչը նպաստում է նրանց ձգտմանը դեպի ահաբեկչություն և այդ նպատակների համար իրենց կյանքը զոհաբերելու նրանց պատրաստակամությանը:

Արյե Նայերը ‹‹Բաց հասարակության հիմնադրամներ›› կազմակերպության պատվավոր նախագահն է: Նա Հիմնադրամի նախագահն է եղել 1993-2012 թթ.: Մինչ այդ, 12 տարի եղել է Human Rights Watch կազմակերպության գործադիր տնօրենը, որը նա հիմնադրել է 1978 թ.:  Նա 15 տարի աշխատել է Քաղաքացիական ազատությունների ամերիկյան միությունում, որից 8 տարին` որպես ազգային գործադիր տնօրեն: Ավելի քան տաս տարի նա աշխատել է Նյու Յորքի համալսարանում որպես իրավաբանության առընթեր պրոֆեսոր, ինչպես նաև դասավանդել է Ջորջթաունի համալսարանի իրավաբանական դպրոցում և Սիենայի համալսարանում (Իտալիա): 2012 թ-ից աշխատում է Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտի (Sciences Po) Միջազգային հարաբերությունների դպրոցում որպես հրավիրված պատվավոր պրոֆեսոր:

Նայերը հաճախակի գրում է New York Review of Books-ի համար, և նրա հոդվածները հրատարակվել են այնպիսի պարբերականներում, ինչպիսիք են New York Times Magazine, New York Times Book Review, և Foreign Policy: Տասնյակ տարիներ վարել է մարդու իրավունքների վերաբերյալ սյունակ The Nation-ի համար: Նա 300-ից ավել վերլուծական հոդվածներ է տպագրել թերթերում, այդ թվում` New York Times, Washington Post, Boston Globe, և International Herald Tribun:. Լինելով յոթ գրքի հեղինակ, ներառյալ 2012 թ. տպագրված նրա վերջին՝ ‹‹Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային շարժման պատմություն›› գիրքը, Նայերը նաև իր ներդրումն է ունեցել՝ ավելի քան 20 գրքերի բաժիններ գրելով:

Նա դասավանդել է Միացյալ Նահանգների և աշխարհի բազմաթիվ առաջատար համալսարաններում: Ունի յոթ պատվավոր աստիճան և բազմաթիվ մրցանակներ, որոնք ստացել է այնպիսի կազմակերպություններից, ինչպիսիք են Ամերիկյան իրավաբանների ընկերակցությունը, Շվեդիայի իրավաբանների ընկերակցությունը, Իրավաբանների միջազգային ընկերակցությունը և Լրագրողների պաշտպանության կոմիտեն:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Քրեական ենթամշակույթի դեմ պայքարն ինչո՞ւ է բախում առաջացնում ԱԺ-ում»
22.01.2020
12:00
Հունվարի 22-ին՝ ժամը 12։00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում՝ «Քրեական ենթամշակույթի դեմ պայքարն ինչո՞ւ է բախում առաջացնում ԱԺ-ում» թեմայով։
«Ներքաղաքական անառողջ մթոլորտ. ինչպե՞ս հաղթահարել»
20.01.2020
12:00
Հունվարի 20-ին` ժամը 12:00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ հարցազրույց- ասուլիս`«Ներքաղաքական անառողջ մթոլորտ. ինչպե՞ս հաղթահարել» թեմայով:
«Կոռուպցիոն ռիսկերը՝ համընդհանուր ներառական կրթության ոլորտում»
15.01.2020
12:30
Հունվարի 15-ին՝ ժամը 12։30-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում՝ «Կոռուպցիոն ռիսկերը՝ համընդհանուր ներառական կրթության ոլորտում» թեմայով։
«Երևանի քաղաքապետարանն ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը լվանում են ձեռքերը․ ո՞վ պետք է զբաղվի թիվ 92 մանկապարտեզի հատուկ խմբի երեխաների հարցով»
14.01.2020
12:00
Հունվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում՝ «Երևանի քաղաքապետարանն ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ձեռքերը լվանում են․ ո՞վ պետք է զբաղվի թիվ 92 մանկապարտեզի հատուկ խմբի երեխաների հարցով» թեմայով։
«Աղետների, պատերազմների հետևանքով միգրացիոն հնարավոր հոսքեր. Հայաստանը պատրա՞ստ է»
13.01.2020
12:00
Հունվարի 13-ին` ժամը 12:00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում` «Աղետների, պատերազմների հետևանքով միգրացիոն հնարավոր հոսքեր. Հայաստանը պատրա՞ստ է» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ