Ընտրական օրենսգրքի շուրջ «4+4+4» ձևաչափի քննարկումների ամփոփում
20.04.2016
12:00
«Ընտրական օրենսգրքի շուրջ «4+4+4» ձևաչափով մի քանի հանդիպումները ցույց տվեցին, որ այն ձախողված է, քանի որ իշխանությունը անգամ ընդդիմության կողմից առաջարկների կոմպրոմիսային տարբերակի ներկայացումից հետո պատրաստ չէ գնալ զիջումների:

Եվ այնուամենայնիվ` եթե իշխանությունը գտնի քննարկումները շարունակելու տարբերակներ, մենք դուռը չենք փակում, պատրաստ ենք շարունակել»,-«Մեդիա կենտրոնում» երեկ տեղի ունեցած քննարկմանը հայտարարեց Աժ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Նա նշեց, որ չնայած իշխանությունների ոչ կոնստրուկտիվ մոտեցմանը, իրենք շարունակելու են ԸՕ նախագծի արմատական բարեփոխմանն ուղղված իրենց ջաները` դա դիտելով Հայաստանի ժողովրդավարացման, ներքին կայունության ապահովման կարևորագույն միջոց:
«Մենք մեր տարբերակը ներկայացնելու ենք ԺՀՄԻԳ-ին, Վենետիկի հանձնաժողովին, քաղաքացիական հասարակության հետ միջոցառումներ ենք անցկացնելու մի քանի օրից, ամեն ինչ անելու ենք, շարունակելու ենք պայքարը»,- հավաստիացրեց Մանուկյանը` հավելելով, որ իշխանություններն օրերս երկրորդ անգամ են ԸՕ նախագիծը գաղտնի կերպով ուղարկել Վենետիկի հանձնաժողովին:
Այն հարցին, թե հնարավոր է նաեւ հանրահավաքային պայքար` ՀԱԿ խմբակցության քարտուղարը պատասխանեց. «Այս պահին մենք միտինգ չենք անի: Սահմանում լարված իրավիճակի հետ կապված՝ անգամ դրա մասին այս պահին մենք չենք մտածում»:
Քննարկմանը մասնակցող Աժ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը կարծիք հայտնեց, որ 4+4+4 ձեւաչափով քննարկումները բավականին արդյունավետ էին և դրանց արդյունքները արտացոլված են փոփոխություններում:
«Օրինակ, մատները թանաքոտելու փոխարեն էլեկտրոնային մատնահետք վերցնելը ներառված է փոփոխությունների մեջ: Կամ ասում ենք՝ մենք ձեզ վստահում ենք, գնացեք մաքրեք ցուցակները, 6 ամիս Հայաստանից բացակայողների անունները հատուկ ազդանշնով կնշվի: Այո, ասում ենք ձեզ հետ չենք գա, քանի որ ձևաչափին միացած միայն 200 ՀԿ կա, նաեւ 12 կուսակցություն, որոնք ըստ օրենքի, պիտի ունենան նվազագույն թվով անդամներ, հսկայական ռեսուրս ունեք, գնացեք դա արեք»:
4+4+4 ձեւաչափում քաղհասարակության տեսակետը ներկայացնող Թրանսփարենսի ինտերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանն էլ պատասխանելով «Մեդիա կենտրոնի» հարցին, արդյոք իշխանության կողմից ներկայացված զիջումները բավարար չէի՞ն, հնարավոր չէ՞ր դրանց հիմքի վրա ձեւավորել հետագա քննարկումները, ասաց. «Իշխանության ներկայացրած առաջարկները, մեր կարծիքով, բավարար չէին: Թեեւ երկու զիջում արվեց՝ մատնահետքերով քվեարկումը եւ ընտրողների ցուցակների ոչ պաշտոնական փաստաթղթով տրամադրումը, բայց մենք չենք կարող դա համարել բավարար: Այդ էլեկտրոնային համակարգը, դրա հիմնական նպատակը տարբեր ընտրական խախտումներին լուծում տալն է, ինչպես ներկայացնում են, բայց դա ընդամենը մեկ խնդիր է լուծում: Մասնագետները պնդում են, որ էլեկտրոնային համակարգն ավելի ոչ թափանցիկ եւ ոչ տեսանելի է դարձնում գործընթացը եւ դրա համար այն չի կարող ավելի վստահելի լինել: Այդ պատճառով զուտ մատնահետքերի գաղափարը չենք կարող առանձին վերցրած ընդունելի համարել: Ընտրացուցակների այդ տվյալների՝ համարների տալն էլ զիջում չէ, որովհետեւ այսօր էլ շատ լավ դիտորդները կարողանում են ունենալ այդ տվյալները: Դա մենք չենք կարող համարել առկա խնդիրների լուծմանն ուղղված բավարար զիջումներ, հանրային վստահությունը չի բարձրացել, մնացել են նույն կասկածները»:
Արձագանքելով էլեկտրոնային համակարգի ոչ վստահելի լինելու մասին պնդմանը` Հովհաննես Սահակյանը հիշեցրեց. «Էլեկտրոնային տեխնիկային չեք վստահում: Բայց ես ուզում եմ հիշեցնել, որ երբ նույնականացման քարտը շրջանառության մեջ դնելու հարցն էինք քննարկում հանրաքվեի ժամանակ, հենց ՀԱԿ ներկայացուցիչ Արամ Մանուկյանն Աժ ամբիոնից ցույց տալով համապատասխան սարքավորումն` ասաց՝ այս էլեկտրոնային մի փոքր սարքավորումն ի՞նչ է, որ չեք ներդնում, որ վերահսկվի: Հիմա մի փոքր սարք չենք դնում, մի ամբողջ համակարգ ենք դնում: Եթե այստեղ էլ են դեմ, պետությունը չի կարող չհիմնավորված չվստահել էլեկտրոնային համակարգերին»:
Արամ Մանուկյանն ի պատասխան նշեց. «Եթե բոլորն ունենային նույնականացման քարտեր ու բոլորն այդպես քվեարկեին՝ լավ կլիներ: Մենք գրել ենք՝ եթե դուք գալիս եք համաձայնության ցուցակները մաքրելու, ցուցակները հրապարակելու, մենք պատրաստ ենք միասին ստորագրել՝ ձեր էլեկտրոնային գրանցման համակարգը ներառելու համար: Սա շատ կոնստրուկտիվ է: Բայց իշխանությունը որակական առումով չի գալիս ընդառաջ»:
Քննարկման ավարտին Արամ Մանուկյանը շեշտեց, որ ներկայիս պատերազմական վիճակում իշխանությունն ուղղակի պարտավոր է այլ մոտեցում ցուցաբերել. «Իշխանությունները դեռեւս շանս ունեն, ժամանակ ունեն, որ իրենց իսկ վիճակն ամրապնդելու համար գնան հասարակությանն ընդառաջ՝ վստահությունը բարձրացնելու: Այլ կերպ հասարակության մեջ նորմալ իրավիճակ հնարավոր չէ ստեղծել: Չեն գնա այդ քայլին՝ մեղքը իրենց վիզը»:
Հովհաննես Սահակյանը տեղեկացրեց, որ ԸՕ փոփոխությունների ենթարկված նախագիծը ուրբաթ օրը քննարկման կդրվի ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում:

Արևիկ Սահակյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող:
Հեղինակի հետ կապվելու համար գրեք [email protected]հասցեին:

 

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Մեր սոցիալական իմունիտետը, կարծես, բարձր չէ
13.08.2020
17:01
Օգոստոսի 13-ին, ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Մեր սոցիալական իմունիտետը» ֆիլմի առցանց դիտումը և քննարկումը:

Անդրիաս Ղուկասյանի դեմ հարուցված քրեական գործը՝ Դամոկլյան սուր
13.08.2020
16:57
Օգոստոսի 13-ին, ժամը 11:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ Անդրիաս Ղուկասյանի մամուլի ասուլիսը՝ «Անդրիաս Ղուկասյանի դեմ հարուցված քրեական գործը՝ Դամոկլյան սուր» թեմայով:

Պետք չէ ասել. «Ամուլսարը սար է». ոստիկանները դա սարսափելի չեն սիրում
11.08.2020
14:00
Մեդիա կենտրոնն այսօր, օգոստոսի 11-ին, ժամը 14:00-ին, առցանց քննարկում կկազմակերպի՝ «Պետք չէ ասել. «Ամուլսարը սար է». ոստիկանները դա սարսափելի չեն սիրում» թեմայով:
Ի՞նչ անել, երբ կրակում են սահմանին. Խորհուրդներ հոգեբանից
10.08.2020
15:42
Օգոստոսի 10-ին, ժամը 15:00-ին, Մեդիա կենտրոնը անցկացրեց զրույց «Հայկական կարմիր խաչ» ընկերության հոգեբան Արմիդա Զախարյանի հետ: Թեման՝«Ի՞նչ անել, երբ կրակում են սահմանին. Խորհուրդներ հոգեբանից»:
Հայտարարություն լրագրողական գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ
10.08.2020
13:33
10 օգոստոսի 2020 թ., Երևան

Օգոստոսի 8-ին ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը սանձարձակ վերաբերմունք է դրսևորել «Ազատություն» ռադիոկայանի լրագրողների նկատմամբ, խոչընդոտել նրանց մասնագիտական գործունեությունը։ Վերջիններս Սևանա լճի ափամերձ գոտուց ռեպորտաժ էին պատրաստում այստեղ ապօրինի կառուցված շենք-շինությունների վերաբերյալ։ Նկատելով, որ լրագրողները նկարահանում են նաև իր առանձնատունը՝ նախկին ոստիկանապետը, ըստ «Ազատություն» ռադիոկայանի, վարել է մեքենան նրանց ուղղությամբ՝ սպառնալով վրաերթի ենթարկել և ֆիզիկապես ոչնչացնել՝ «գյուլլել», «սատկացնել», ապա, հայհոյանքներ հնչեցնելով, պահանջել է չհրապարակել տեսագրությունը։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ
06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

27-03-2020

Մեկ շաբաթվա ընթացքում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը Թուրքիայում տասնապատկվել է, մահացել է 75 մարդ:...