Ինչու՞ են նվազել Հայաստանում տուրիզմի ցուցանիշները
18.03.2016
13:00
Հայաստանի լոգիստիկ հասանելիության բարդությունը, Ռուսաստանում տնտեսական դժվարությունները, հայկական ավիացիայի շուկայում ստեղծված իրավիճակը, մարքեթինգի բացերը և ներքին ենթակառուցվածքների՝ հատկապես ճանապարհների ոչ բարվոք վիճակը, խոչնդոտում են զբոսաշրջության զարգացմանը: Այս մասին երեկ «Մեդիա կենտրոնում» հայտարարեցին ավիացիայի և զբոսաշրջության ոլորտի փորձագետները:

Պաշտոնական տվյալներով, որոնք ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը, 2015-ին 2014-ի համեմատ ներգնա զբոսաշրջիկների այցելությունը նվազել է 1%-ով:

«Նվազումը պայմանավորված է հիմնականում Ռուսաստանից այցելությունների նվազմամբ, որի պատճառը ռուբլու արժեզրկումն էր: Ընդհանրապես անցյալ տարի արտագնա տուրիզմի ծավալները Ռուսաստանից շատ կտրուկ նվազել են», - հայտնեց Ապրեսյանը՝ հավելելով, որ Արաբական Էմիրություններից, Իրանից, Իրաքից, Իսպանիայից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվն ավելացել է:

Ապրեսյանի խոսքով՝ Հայաստանի նկատմամբ զբոսաշրջիկների հետաքրքրությունն աճում է:

Քննարկմանը ներկա տնտեսագետ Արտակ Մանուկյանի խոսքով՝ անցյալ տարի տուրիզմի ոլորտում ոչ թե անկում, այլ աճ պետք է գրանցվեր, քանի որ երկրում տեղի ունեցան երեք կարևոր իրադարձություններ՝ Քիմ Քարդաշյանի այցը, Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները եւ Համահայկական խաղերը:

«Ռուսաստանի տնտեսական դժվարությունները ևս Հայաստանի պարագայում մեծ խնդիր չէ, քանի որ հարևան Վրաստան ռուս զբոսաշրջիկների այցելությունները չեն նվազել»,-հակադարձեց Մանուկյանը:

Համեմատության համար նշենք, որ անցյալ տարի Հայաստան այցելել է մոտ 1,18 մլն զբոսաշրջիկ, իսկ Վրաստան՝ 5,8 մլն: Տարեկան Հայաստանում պետական բյուջեից հատկացվում է մոտ 400 հազա դոլար տուրիզմի համար: Ոլորտը հայտարարված է որպես տնտեսության գերակա ճյուղ:

Այնուամենայնիվ հայկական տուրիզմի խնդիրներից մեկը դիվերսիֆիկացիայի թուլությունն է: Հղում անելով պաշտոնական վիճակագրությանը՝ Մանուկյանը նշեց, որ Հայաստան ժամանող զբոսաշրջիկների մոտ 70%-ը հայկական արմատներ ունեն, եւ նրանց այցը հայրենիք պայմանավորված է հայկական ծագմամբ:

«Սա կարճաժամկետ ազդեցություն է, քանի որ մեկ սերունդ հետո այդ այցելությունները ավելի ու ավելի են նվազելու: Բացի այդ նրանց մեծ մասը գալիս են Հայաստան և մնում բարեկամների տանը: Նրանք չեն օգտվում հյուրանոցային ծառայություններից: Եթե չի փոխվում ասյ դինամիկան արդեն տևական ժամանակ, ապա անհասկանալի է, թե ինչի վրա են փողեր ծախսվում»,- ասաց Մանուկյանը, ում հետ չհամաձայնեց Մեխակ Ապրեսյանը:

Միևնույն ժամանակ Ապրեսյանը չներյակացրեց հստակ վիճակագրական տվյալներ, թե Հայաստան ժամանող տուրիստների որ մասն է տեղավորվում հյուրանոցներում: Նա միայն նշեց, որ ոլորտում ծախսվող գումարները զբոսաշրջության զարգացումն ու աճն են ապահովում: Ապրեսյանի վստահեցմամբ՝ նախորդ տարիներին մինչեւ 10% աճ է արձանագրվել:

Ըստ պաշտոնական տվյալների՝ 2014-ին Հայաստան ժամանած 12 մլն զբոսաշրջիկներից, հյուրանոցային տնտեսությունում են տեղավորվել 164 հազարը (կամ 13,7%): 2015-ին ժամանել է 1 մլն 189 հազար զբոսաշրջիկ, որից հյուրանոցային տնտեսությունում են տեղավորվել կրկին 164 հազարը (13․8%)։ Նույն աղբյուրը` ԱՎԾ-ն, տարբերակում է նաև բարեկամի կամ հարազատի տանը, վարձով տրվող բնակարաններում տեղավորվողների թիվը: Ստացվում է միջազգային զբոսաշրջիկների միայն 14% է օգտվում հյուրանոցային ծառայություններից։

Քննարկմանը մասնակից «Ավիատրանս» ընկերության ղեկավար Տիգրան Աչոյանն էլ անդրադառնալով քաղավիացիային և դրա հետ կապված զբոսաշրջության խնդիրներին, նշեց, որ Հայաստանում հայտարարված «Բաց երկնքի» քաղաքականությունը, որի արդյունքում միայն մեկ ուղղությամբ՝ Երեւան-Մոսկվա-Երեւան 5 ռուսական ավիաընկերություններ են աշխատում, նոր իրավիճակ է ստեղծել:

Շուկա է մտնում նոր ավիաընկերություն՝ «Արմենիան», սակայն պարզ չէ վերջինիս ապագան, քանի որ ստեղծված պայմաններում այդ ընկերությունը չի կարող հույսը դնել պետական աջակցության կամ քվոտաների վրա:

«Կապրենք՝ կտեսնենք,- այսպես բնորոշեց նա նոր ավիաընկերության ապագան՝ հավելելով,-«Բաց երկնքի» քաղաքականության դեպքում դժվար կլինի այդ ավիաընկերությանն աշխատել»:

Քննարկման մասնակիցները նշեցին, որ հատկապես Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկման ֆոնին հնարավորություն է ստեղծվում ինչ-որ չափով միավորել Հայաստան-Վրաստան-Իրան տուրիսատական շուկաները, ստեղծել միասնական տուր-փաթեթներ:

Հիշեցնենք, որ այդ գաղափարը հնչեցվել էր նաև «Մեդիա կենտրոնի»՝ Իրանի դեմ միջազգային պատժամիջոցների չեղարկման թեմային վերաբերյալ շաբաթներ առաջ կազմակերպած քննակումներից մեկի ժամանակ:

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք [email protected]  հասցեին:

 

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Ի՞նչ անի խաղաղ բնակչությունը, երբ կրակում են սահմանի մյուս կողմից. ԱԻՆ-ը զգուշացնում է»
03.08.2020
14:00
Օգոստոսի 3-ին, ժամը 14:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Ի՞նչ անի խաղաղ բնակչությունը, երբ կրակում են սահմանի մյուս կողմից. ԱԻՆ-ը զգուշացնում է» թեմայով:
«Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում Հայաստանում գենդերային բռնության դեմ»
31.07.2020
11:00
Հուլիսի 31-ին՝ ժամը 11։00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց մամուլի ասուլիս․ ներկայացվեց «Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում Հայաստանում գենդերային բռնության դեմ» ծրագիրը։

«Սարի թաղի գործ. 4 տարի անց. ինչո՞ւ է նախաքննությունն դոփում տեղում»
29.07.2020
14:00
Հուլիսի 29-ին՝ ժամը 14:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպում է քննարկում «Սարի թաղի գործ. 4 տարի անց. ինչո՞ւ է նախաքննությունն դոփում տեղում» թեմայով:

«Որքանո՞վ է առողջապահությունը հասանելի ոչ COVD-ով հիվանդներին. որքանո՞վ են անվտանգ ու հասանելի պոլիկլինիկաները»
27.07.2020
12:00
Հուլիսի 27-ին՝ ժամը 12:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով անցկացրեց մամուլի ասուլիս «Որքանո՞վ է առողջապահությունը հասանելի ոչ COVD-ով հիվանդներին. որքանո՞վ են անվտանգ ու հասանելի պոլիկլինիկաները» թեմայով:
«Ազգային անվտանգության ռազմավարություն. գոյատևմա՞ն, թե՞ զարգացման ուղենիշ»
22.07.2020
12:00
Հուլիսի 22-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնն անցկացրեց առցանց քննարկում «Ազգային անվտանգության ռազմավարություն. գոյատևմա՞ն, թե՞ զարգացման ուղենիշ» թեմայով:

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ
06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

27-03-2020

Մեկ շաբաթվա ընթացքում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը Թուրքիայում տասնապատկվել է, մահացել է 75 մարդ:...