«Մատաղիսի գործով» ՄԻԵԴ-ի վճիռը լիարժեք հաղթանակ էր
18.03.2016
11:00
Փաստաբան Հայկ Ալումյանը Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի ` մարտի 17-ին կայացրած Մատաղիսի աղմկահարույց գործով վճիռը համարում է լիարժեք հաղթանակ:

Դա անգամ մեր ամենալավ սպասելիքներից լավ վճիռ է: Իմ գնահատմամբ, արդարությունն այս պարագայում վերականգնվեց լիարժեք»,-«Մեդիա կենտրոնում», մարտի 18-ին տեղի ունեցած հարցազրույց-ասուլիսի ընթացքում հայտարարեց փաստաբանը:

Անդրադառնալով պնդմանը, թե այդ հաղթանակը մասնակի էր, քանի որ Եվրոպական դատարանը հաստատված չի համարել խոշտանգումների փաստը, Ալումյանը նկատեց, որ դրա պատճառն այն է, որ ժամանակին հայաստանյան քննչական մարմինները դրանք քննության առարկա չեն դարձրել եւ անգործություն են ցուցաբերել:

«Եթե ինչ-որ մեկը՝ հատկապես կալանքի տակ պահվող մարդը ենթարկվում է խոշտանգումների, ինքը հնարավորություն չունի հավաքել ապացույցներ դրանց մասին: Այս պարագայում ապացույցներ հավաքելու և արդյունավետ քննություն իրականացնելու պարտականությունը դրվում է պետության վրա, ինչը, որ տվյալ դեպքում չի արվել»,- ներկայացրեց Ալումյանը:

Այնուամենայնիվ, փաստաբանը ընդգծեց, որ. «ՄԻԵԴ-ի կողմից սահմանված շատ բարձր փոխհատուցումները պետք է մեզ հուշեն այն տրամաբանության մասին, որ քննությունը ձախողվել է պետության կողմից ու հենց այդ պատճառով հնարավոր չի եղել խոշտանգումների վերաբերյալ ապացույցներ ձեռք բերել»:

Անդրադառնալով գործով թերացած պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու խնդրին` Ալումյանն ասաց. «Լավ, եթե դատավորների դեպքում պետությունը դնում է դատավորների անկախության խնդիրը, մնացած սուբյեկտների՝ անձնական պատասխանատվության խնդիրը ինչու չի քննարկվում: Չէ որ նրանք դրանից իրենց հերթական անգամ ավելի անպատժելի են զգում: Այ հիմա էլ, երբ որ պետությունը 50 հազար եվրոն կվճարի, բայց ոչ մի պաշտոնյա պատասխանատվության չի ենթարկվի, այդ նույն պաշտոնյան իրեն էլ ավելի անպատժելի կզգա»:

Հայկ Ալումյանը նշեց, որ հենց հիմա Բուդաղյանների գործով տեղի են ունենում այնպիսի բացարձակ անօրինականություններ, որոնք եթե ներպետական ատյաններում չդադարեցվեն, շուտ թե ուշ` գործը հասնելու է ՄԻԵԴ եւ կայացվելու է նման եւս մեկ որոշում:

«Ես այս վճռից սպասում եմ, որ մեր քաղաքացիները, որոնք շատ պասիվ են իրենց իրավունքների պաշտպանության հարցում, սկսեն ավելի վստահ պայքարել իրենց իրավուքների համար եւ ավելի լավատես լինեն: Բացի այդ ակնկալում եմ, որ այս վճռից հետո մեր փաստաբաններն ավելի ակտիվ կինեն իրենց վստահորդների շահերի պաշտպանության հարցում ՄԻԵԴ-ում: Այսօր մեր դատական համակարգի վիճակը պայմանավորված է նրանով, որ մենք` փաստաբաններս, շատ ավելի քիչ ենք ՄԻԵԴ դիմել ժամանակին, քան անհրաժեշտ էր»,-եզրափակեց Ալումյանը:

ԱրևիկՍահակյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող:

Հեղինակիհետկապվելուհամարգրեք  [email protected]հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Մեր սոցիալական իմունիտետը, կարծես, բարձր չէ
13.08.2020
17:01
Օգոստոսի 13-ին, ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Մեր սոցիալական իմունիտետը» ֆիլմի առցանց դիտումը և քննարկումը:

Անդրիաս Ղուկասյանի դեմ հարուցված քրեական գործը՝ Դամոկլյան սուր
13.08.2020
16:57
Օգոստոսի 13-ին, ժամը 11:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ Անդրիաս Ղուկասյանի մամուլի ասուլիսը՝ «Անդրիաս Ղուկասյանի դեմ հարուցված քրեական գործը՝ Դամոկլյան սուր» թեմայով:

Պետք չէ ասել. «Ամուլսարը սար է». ոստիկանները դա սարսափելի չեն սիրում
11.08.2020
14:00
Մեդիա կենտրոնն այսօր, օգոստոսի 11-ին, ժամը 14:00-ին, առցանց քննարկում կկազմակերպի՝ «Պետք չէ ասել. «Ամուլսարը սար է». ոստիկանները դա սարսափելի չեն սիրում» թեմայով:
Ի՞նչ անել, երբ կրակում են սահմանին. Խորհուրդներ հոգեբանից
10.08.2020
15:42
Օգոստոսի 10-ին, ժամը 15:00-ին, Մեդիա կենտրոնը անցկացրեց զրույց «Հայկական կարմիր խաչ» ընկերության հոգեբան Արմիդա Զախարյանի հետ: Թեման՝«Ի՞նչ անել, երբ կրակում են սահմանին. Խորհուրդներ հոգեբանից»:
Հայտարարություն լրագրողական գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ
10.08.2020
13:33
10 օգոստոսի 2020 թ., Երևան

Օգոստոսի 8-ին ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը սանձարձակ վերաբերմունք է դրսևորել «Ազատություն» ռադիոկայանի լրագրողների նկատմամբ, խոչընդոտել նրանց մասնագիտական գործունեությունը։ Վերջիններս Սևանա լճի ափամերձ գոտուց ռեպորտաժ էին պատրաստում այստեղ ապօրինի կառուցված շենք-շինությունների վերաբերյալ։ Նկատելով, որ լրագրողները նկարահանում են նաև իր առանձնատունը՝ նախկին ոստիկանապետը, ըստ «Ազատություն» ռադիոկայանի, վարել է մեքենան նրանց ուղղությամբ՝ սպառնալով վրաերթի ենթարկել և ֆիզիկապես ոչնչացնել՝ «գյուլլել», «սատկացնել», ապա, հայհոյանքներ հնչեցնելով, պահանջել է չհրապարակել տեսագրությունը։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ
06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

27-03-2020

Մեկ շաբաթվա ընթացքում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը Թուրքիայում տասնապատկվել է, մահացել է 75 մարդ:...