Ջհանգիրյան. «Մարտի 1-ի» գործի բացահայտման համար պետք է քաղաքական կամք
01.03.2016
12:00
2008 թ.-ի մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից թեպետ անցել է ութ տարի, սակայն տասը մարդկանց սպանության մեղավորները հայտնաբերված և դատապրտված չեն: Առկա է հետևյալ պատկերը՝ 10 զոհ, մի քանի հարյուր վիրավոր, մոտ 90 դատապարտված, որոնց մեծ մասը նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների հետ չհամաձայնած և բողոքի ակցիայի դուրս եկած քաղաքացիներն էին: Այս մասին «Մեդիա կենտրոնում» մարտի 1-ին կայացած մամլո ասուլիսին հայտարարեց Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գագիկ Ջհանգիրյանը:

Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ տուժած հազարավոր քաղաքացիներ ոչ միայն բռնության են ենթարկվել և վնասվածքներ ստացել, այլև, ըստ Ջհանգիրյանի, չեն կարողացել օգտվել դատական պաշտպանության իրենց իրավունքից: «Վերջապես, որևէ մեկը մինչև այսօր սպանությունների համար պատասխանատվության չի ենթարկվել, ինչն ամենացավալին է», - ասաց նա՝ հավելելով, որ «Մարտի 1-ի» գործի բացահայտման համար անհրաժեշտ է քաղաքական կամք: «Սա ոչ թե իրավապահ մարմինների պրոֆոսիոնալիզմի, այլ քաղաքական կամքի բացակայության արդյունք է», - պարզաբանեց բանախոսը: Նա զարմանք հայտնեց, որ մինչև այսօր պարզված չէ հանցագործության վայրում հայտնաբերված մի քանի հարյուր փամփուշտների ծագումը:

Գագիկ Ջհանգիրյանը վստահ է, որ իրավապահ մարմինները պետք է իրականացնեին մի շարք գործողություններ, որոնք կհանգեցնեին մեղավորների բացահայտմանը: «Օրինակ, մինչև վերջ ուսումնասիրված և բացահայտված չէ մարտի 1-2-ի իրադարձությունների մասնակից պետական կառույցների, հանցավոր խմբերի դերակատարությունը: Պարզ չէ, թե իշխանություններն ինչպես են գնահատում զինված ուժերի մասնակցությունը մարտի 1-2-ի իրադարձություններին: Չկա նաև Պաշտպանության նախարարի՝ հույժ գաղտնի հրամանի իրավական գնահատականը», - ասաց նա՝ հավելելով, որ մինչև այժմ բացահայտված չէ, թե այդ իրադարձություններին ինչպիսի մասնակցություն են ունեցել ապօրինի զինված խմբավորումները: «Թեպետ դրանց մասին փաստահավաք խումբը առանձին զեկույցներ էր հրապարակել», - հիշեցրեց նա:

Նրա կարծիքով իշխանությունները չգնացին մարտի 1-ի հանձագործությունների բացահայտմանը և այդ կերպ իրենց չազատեցին նախկին իշխանության «ժառանգությունից», քանի որ կապված են նրանց հետ: «Բավական է, որ նախկին իշխանության օրոք պաշտոնավարած շատ մարդիկ այսօր էլ զբաղեցնում են բարձր պաշտոններ», - հավելեց նա:

ՀԱԿ ներկայացուցիչը վստահ է, որ քաղաքական կամքի առկայության պայմաններում սպանությունները արագ կբացահայտվեին, և տասնյակ մարդիկ կպատժվեին: «Չեմ ասում հազարավոր մարդկանց բանտ նետեին, բայց տասնյակ մարդիկ պետք է պատժվեին», - ասաց պատգամավորը: «Այդ քայլով հնարավոր կլինել կանխել նման իրադարձությունների կրկնությունն ապագայում: Իսկ այժմ մենք նոր մարտի մեկերից ապահովագրված չենք»,- եզրափակեց պատգամավորը:  

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք [email protected]  հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Անցումային արդարադատության իրականացման մեխանիզմները Հայաստանում»
23.05.2019
15:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 23-ին Երևանի պետական համալսարանի Պալեանների անվան դահլիճում «Մեդիա կենտրոնը»-ը անցկացրեց քննարկում «Անցումային արդարադատության իրականացման մեխանիզմները Հայաստանում» թեմայով:
Ազգային անվտանգության ծառայության գործառույթներն ու լիազորությունների շրջանակը
22.05.2019
11:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Ազգային անվտանգության ծառայության գործառույթներն ու լիազորությունների շրջանակը» թեմայով:
«Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների խախտումների խնդիրները 2018-2019թթ.-ին»
21.05.2019
11:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 21-ին ժամը 11:00-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ «Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների խախտումների խնդիրները 2018-2019թթ.-ին» թեմայով
Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները սուտ են, նա կխուսափի՞ քննությունից․ քննարկում Մեդիա կենտրոնում
20.05.2019
10:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 20-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Ռոբերտ Քոչարյանն ազատվեց կալանքից. դատական իշխանության անկախությու՞ն, թե՞ դատական համակարգի հին արատներ» թեմայով քննարկում։
«Բռնությունը ընտանիքում. իրազեկման բացը կրթական ծրագրերում և օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը»
15.05.2019
12:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 15-ին, ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում` նվիրված Ընտանիքի միջազգային օրվան: Քննարկման թեման էր՝ «Բռնությունը ընտանիքում. իրազեկման բացը կրթական ծրագրերում և օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը»:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ