Վերջնաժամկետն ավարտվեց. ընդդիմադիրները և քաղհասարակությունը ծանոթ չեն ԸՕ նախագծին
29.02.2016
14:00
Թեպետ Հայաստանի Ընտրական օրենսգիրքի նոր նախագիծը նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով պետք է պատրաստ լինի և ներկայացվի խորհրդարան ամենուշը մատի 1-ին, սակայն ընդդիմությունը, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները և փորձագետներն անգամ տեղյակ չեն այդ փաստթղթի որևէ դրույթի:

Միևնույն ժամանակ ընդդիմության որոշ ներկայացուցիչներ վստահ են, որ Ընտրական օրենսգրքի նախագիծը պատրաստ է: Դեռ ավելին՝ այն ուղարկված է Վենետիկի հանձնաժողով, սակայն այդ մասին չի հաղորդվում հանրությանը:

«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակի՝ փետրվարի 29-ին կազմակերպած նոր Ընտրական օրենսգրքի նախագծի վերբերյալ հանրային քննարկմանը մասնակցում էին քաղաքացիական հասարակության և խորհրդարանում ներկայացված գրեթե բոլոր քաղաքական ուժերի նեկայացուցիչները, բացի իշխող Հայաստանի հանրապետական կուսակցությունից: Չնայած հրավերին՝ հանրապետականներ Դավիթ Հարությունյանն ու Վահրամ Բաղդասարյանը չէին ներկայացել քննարկմանը, որպեսզի հստակեցնեին՝ քաղաքացիական հասարակության և ընդդիմության որ առաջարկություններն են ընդգրկվել Ընտրական օրենսգքի նոր նախագծում:  

Ըստ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի Ընտրական օրենսգքրի նախագիծը ոչ միայն պատրաստ է, այլև այն ուղարկված է Վենետիկի հանձնաժողով:

«Այս գործելաոճի նպատակը մեկն է, որպեսզի իշխանությունը ստանա նախնական նախագծի վերաբերյալ որոշակի դրական արձագանք, այսպես ասաց, դաբրո, և հետո շատ բան չզիջի ընդդիմությանը և հասարակությանը: Այլ կերպ ասաց, իշխանությունը նման կերպ ամրապնդում է իր թիկունքը: Սակայն պետք է լիներ հակառակը: Սկզբից նախագիծը պետք է քննարկվեր հանրային սեկտորի և ընդդիմության ներկայացուցիչների հետ, հետո նոր այն ուղարկվեր Վենետիկի հանձնաժողով: Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ իշխանությունն ազնիվ չէ և վերջինիս մտքում միայն ընտրությունները կեղծելն է», - հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավարը:

Իշխանությունների հայտարարություններն առ այն, թե բաց են համագործակցության համար, ըստ իրավապշտպան Արթուր Սաքունցի, շատ կասկածելի են: «Ո՞ւր մնացին հայտարարությունները, թե բաց ենք համագործակցության համար: Այս պահից փաստացի մենք ֆիքսում ենք, որ իշխանությունները չեն ապահովում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի՝ օրենսգիրքը մշակելիս ներառական գործընթաց ապահովելու կարևոր հանձնարարականը», - ասաց նա:

Քննարկման մասնակիցները խնդրահարույց համարեցին տարածվող լուրերն առ այն, որ նոր օերնսգրքով հնարավոր է ռեյտինգային քվեարկություն սահմանվի: Այսինքն՝ թեև ընտրակարգը հայտարարված է համամասնական, բայց հնարավորություն է լինելու կուսակցական ցուցակներից կոնկրետ ընտրատարածքում կոնկրետ անցան օգտին անհատական քվերակել:    

«Եթե հենց այսպես լինի, սա իրականում լինելու է շատ կոշտ մեծամասնական ընտրակարգ: Դա լինելու է ամենախայտառակ Ընտրական օրենսգիրքը, քանի որ հանրապետության տարածքը փաստացի բաժանվելու է օլիգարխ-ֆեոդալների ազդեցության գոտիների, իսկ ով այդ տեղերում շատ ձայն հավաքեց, նա գրավելու է բարձ դիրքեր կուսակցական ցուցակում», - ասաց իրավապաշտպանը:

Նրա հետ համաձայնեց ընդդիմադիր պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ում կարծիքով ռեյտինգային ընտրակարգը հնարավորութուն է տալիս իշխանություններին հաղթել ընտրություններում անգամ, եթե ընդունվեն հանրային հատվածի և ընդդիմության բոլոր առաջրկները: «Ուստի այս ընտրակարգի ներդրման դեմ պետք է պայքարել», - ասաց Մարուքյանը:

Ընդդիմադիրները և քաղաքացիական հասրակության ներկայացուցիչները հանդես եկան երեք հիմնական առաջարկություններով՝ հրապարակել ընտրությունների մասնակիցների ցուցակները, Հայաստանից վեց ամսից ավել բացակայողների համար առանձին ցուցակներ կազմել և վերահսկել դրանք, և, վերջապես, տեսախցիկներ տեղադրել ընտրատեղամասերում և ընտրատեղամասից դուրս: Լևոն Զուրաբյանը հիշեցրեց, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ փորձագետները իրենց վերջին զեկույցում չէին առարկել ընտրությունների մասնակիցների ցուցակների հրապարակման դեմ։

«Այս պրակտիկան կիրառվել է դեռ սովետական ժամանակներից մինչև 2003 թվականը: Այդ ժամանակ ոչ մեկի համար պրոբլեմ չի ստեղծել, ոչ ոք դրանից չի բողոքել, հասարակությունը չի ասել՝ «կներե՛ք, մեր մասնավոր կյանքի գաղտնիքներ եք բացում»: Նման բան չի կարող լինել, սա ուղղակի վերհսկողության լավ գործիք է»,- ասաց Զուրաբյանը։

Առաջարկին կողմ է նաև «Օրինաց երկիր» կուսակցությունը, քանի որ, ըստ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանի, սա լավագույն տարբերակն է թույլ չտալու քողարկել կրկնակի քվեարկությունները:

Այս առաջարկների ընդունման պարագայում, ըստ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի, ընտրակեղծարարությունների չափը կնվազի մոտ 50%-ով:

Այժմ քաղաքացիական հասարակության և ընդդիմադիր դաշտի ներկայցուցիչները քննարկում են ձևավրել միասնական ճակատ, որպեսզի հասնեն նշված նշված առաջարկությունների ներառմանը Ընտրական օրենսգրքի նախագծում:

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք [email protected]  հասցեին:

 

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Անցումային արդարադատության իրականացման մեխանիզմները Հայաստանում»
23.05.2019
15:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 23-ին Երևանի պետական համալսարանի Պալեանների անվան դահլիճում «Մեդիա կենտրոնը»-ը անցկացրեց քննարկում «Անցումային արդարադատության իրականացման մեխանիզմները Հայաստանում» թեմայով:
Ազգային անվտանգության ծառայության գործառույթներն ու լիազորությունների շրջանակը
22.05.2019
11:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Ազգային անվտանգության ծառայության գործառույթներն ու լիազորությունների շրջանակը» թեմայով:
«Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների խախտումների խնդիրները 2018-2019թթ.-ին»
21.05.2019
11:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 21-ին ժամը 11:00-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ «Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների խախտումների խնդիրները 2018-2019թթ.-ին» թեմայով
Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները սուտ են, նա կխուսափի՞ քննությունից․ քննարկում Մեդիա կենտրոնում
20.05.2019
10:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 20-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Ռոբերտ Քոչարյանն ազատվեց կալանքից. դատական իշխանության անկախությու՞ն, թե՞ դատական համակարգի հին արատներ» թեմայով քննարկում։
«Բռնությունը ընտանիքում. իրազեկման բացը կրթական ծրագրերում և օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը»
15.05.2019
12:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 15-ին, ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում` նվիրված Ընտանիքի միջազգային օրվան: Քննարկման թեման էր՝ «Բռնությունը ընտանիքում. իրազեկման բացը կրթական ծրագրերում և օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը»:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ