Խոշորացված համայնքների ՏԻՄ ընտրություններում լուրջ խախտումներ չեն եղել
17.02.2016
11:00
Տավուշի, Սյունիքի և Լոռու մարզերի խոշորացված համայանքներում փետրվարի 14-ին անցկացված ՏԻՄ ընտրություններում թեև եղել են որոշակի թերացումներ, սակայն լուրջ խախտումներ չեն արձագրվել: Խախտումների վերաբերյալ համապաստախան դիմում-բողոքներ չեն ներկայացվել նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ):

«Թումանյանի համայնքում անցկացված ընտրություններում մեր դիտորդները լուրջ խախտումներ չեն հայտնաբերել, սակայն կային որոշակի խնդիրներ: Օրինակ՝ տեղամասի հանձնաժողովի նախագահը համայքնի ղեկավարի թեկնածուի տեղակալն էր: Իսկ թեկնածուն Թումանյանի գործող քաղաքապետն էր: Այստեղ արդեն իսկ կա շահերի բախման ռիսկ», - նշեց Երևանի մամուլի ակումբի ծրագրերի ղեկավար, ՏԻՄ ընտրություններին դիտորդական խմբի համակրգող Հայկակ Արշամյանը:

Քվերակության օրը ի հայտ եկած խնդիրներից բանախոսը նշեց նաև որևէ մեկի օգնությամբ քվեարկելու հանգամանքը: «Միայն Թումանյան քաղաքի ընտրությունների ժամանակ մոտավորապես 70 հոգի, որևէ մեկի օգնությամբ, եկան եւ քվեարկեցին», - փաստաեց բանախոսը՝ հավելելով, որ օրենքը դա թույլատրում է, սակայն հարցն այն էր, որ այդ ծեր մարդիկ չէին գալսի տեղամաս որևէ մեկի օգնությամբ: «Հետաքրքրական է, որ կային անգամ երիտասարդներ, որոնց ևս ցանականում էին օգնել քվերակել, քանի որ ասում էին, թե տառաճանաչ չեն», - ասաց Արշամյանը:

Փետրվարի 15-ին Հայաստանի երեք մարզերի խոշորացված համայնքներում տեղի ուենցան համայնքի ղեկավարի և ավագանու ընտրություններ: Քվեարկության գործընթացը դիտարկած լրատվամիջոցները և դիտորդները լուրջ խախտումներ չեն արձանագրել: Ընդհանուր առմամբ խոշորացված Թումանյան, Դիլիջան,  Տաթև համայնքերում առաջադրվել էր ավագանու 63 թեկնածու, որոնցից միայն երեքն էին կանայք: Համայնքի ղեկավարի կին թեկնածուներ չեն եղել, հայտնեց ԿԸՀ անդամ Նունե Հովհաննիսյանը:

Այս պահի դրությամբ, Հավհաննիսյանը չասաց, թե կին թեկնածուներից որևէ մեկն ընտրվել է թե ոչ, քանի որ վերջնական արդյունքները, օրենքով սահմանված կարգի համաձայն, կամփոփվի վաղը՝ փետրվարի 18-ին:

Հայաստանի «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելուց հետո Սյունիքի մարզի Շինուհայր, Տաթև, Հալիձոր, Հարժիս, Սվարանց, Խոտ, Տանձատափ, Քաշունի, Տավուշի մարզի Դիլիջան, Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Աղավնավանք, Խաչարձան, Հովք, Լոռու մարզի Թումանյան, Մարց, Քարինջ, Լորուտ, Շամուտ, Աթան, Ահնիձոր համայնքները միավորվելով վերակազմակերպվել են նոր համայնքների՝ Տաթև, Դիլիջան և Թումանյան անվանումներով:

Հայաստանի պետական բյուջեից ընտրությունների անցկացման համար ԿԸՀ-ին հատկացվել էր 24,785.9 հազ. դրամ, իսկ ոստիկանությանը՝  1,954.0 հազ. դրամ։

«Մեդիա կենտրոնում» փետրվարի 17-ին Հայկակ Արշամյանի, Նունե Հովհաննիսյանի, «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ փորձագետ Աբրահամ Արտաշեսյանի և

Գորիսի մամուլի ակումբի նախագահ (տեսազանգի միգոցով) Սուսաննա Շահնազարյանի մասնակցությամբ տեղի ունեցավ քննարկում «Դիտորդների գնահատականը խոշարացված համայնքներում ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ» թեմայով:  

Դրական տեղաշարժ էր նկատել խոշորացման արդյունքում կատարված ընտրություններում նաև «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ փորձագետ Աբրահամ Արտաշեսյանը: «Ի տարբերություն նախկին ՏԻՄ ընտրությունների, երբ լինում էին անգամ դեպքեր, որ համայնքի ավագանին չէր ձևավորում և թեկնածուներ չկային, այս անգամ ընտրություններում կար հանրային բավականին զգալի մասնակցություն և թեկնածուների միջև մրցակցություն: Այլ խոսքերով, հետաքրքրություն է առաջացել ՏԻՄ ընտրությունների նկատմամբ, քանի որ բնակավայրերի մարդիկ փորձում են ներկայացուցչական մարմնում ունենալ անդամներ, որոնք կպաշտպանեն իրենց շահերը», - պարզաբանեց նա:

Ընտրությունները, ըստ քննարկմանը տեսազանգի միջոցով միացած Գորիսի մամուլի ակումբի նախագահ Սուսաննա Շահնազարյանի, խոշորացման ծրագրի առաջին դրական արդյունքն էր: Նրա կարծիքով Սյունիքում «վերջապես տեղի ունեցան արդար ընտրություններ», իսկ թեկնածուները մինչև քվերակության օրը պայքարում էին:

Նա հավաստեց, որ տեղամասերից մեկում ընդդիմադիր թեկնածուն ավելի շատ ձայն է ստացել, քան ՀՀԿ ներկայացուցիչը: «Սա փաստ է, քանի որ եթե վարչական ռեսուրս օգտագործվեր, ՀՀԿ թեկնածուն ավելի շատ ձայն կստանար: Այս ընտրություններն իսկապես արտահայտեցին բնակչության տրամադրությունները», - ասաց նա՝ նշելով, որ այժմ դեռ դժվար է ասել, թե ինչպես կշարունակվի այս գործընթացն ապագայում:

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք [email protected]  հասցեին:




Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Աշխատանք, թե պատվաստում․ ո՞ր տարբերակը կընտրեն քաղաքացիները
16.09.2021
17:41
Հեղինակ՝ Սոֆի Թովմասյան

Հոկտեմբերի 1-ից, աշխատող այն քաղաքացիները, որոնք պատվաստված չեն, պետք է ամսվա ընթացքում 2 անգամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան ներկայացնեն իրենց գործատուին։

Պատվաստման սերտիֆիկատ կամ ՊՇՌ թեստ չներկայացնելն ըստ Արդարադատության նախարարության՝ «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի սահմանվել է իբրև հանրային պաշտոնյային աշխատանքից ազատելու հիմք։
Աշխատանքային իրավունքների պաշտպանության գործընթացը Հայաստանում
07.09.2021
16:01
Հեղինակ՝ Սոֆի Թովմասյան

Կորոնավիրուսային համավարակը «ջրի երես դուրս բերեց» գործատու-աշխատող հարաբերություններում առկա բազմաթիվ խնդիրներ՝ դառնալով խախտումների բացահայտման ու վեճերի առաջացման պատճառ։ Ամեն բան սկսվեց նրանից, որ Կառավարության կողմից հայտարարված աջակցության ծրագերից օգտվել ցանկացող աշխատողները պարզեցին, որ իրենք իրականում գրանցված աշխատողներ չեն և չունեն աշխատանքային պայմանագրեր։
Ներքաղաքական լարվածության արտաքին քաղաքական ազդեցությունը
02.09.2021
12:00
Սեպտեմբերի 2-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Ներքաղաքական լարվածության արտաքին քաղաքական ազդեցությունը» թեմայով:
Հայաստանի ինքնիշխանություն. չափազանցությու՞ն է
01.09.2021
12:00
Սեպտեմբերի 1-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանի հետ զրուցեցինք «Հայաստանի ինքնիշխանություն. չափազանցությու՞ն է» թեմայով:
Բիրտ ուժի կիրառում ոստիկանների կողմից. պողպատե մանդատ ընդդեմ քաղաքացիների՞
31.08.2021
12:00
Օգոստոսի 31-ին՝ ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնը անցկացրեց առցանց քննարկում «Բիրտ ուժի կիրառում ոստիկանների կողմից. պողպատե մանդատ ընդդեմ քաղաքացիների՞» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ