«Զվարթնոց օդանավակայանի էստակադայի և արտաքին օղակի քանդման անհրաժեշտությունը չկա». ճարտարապետներ
19.01.2016
12:00
Այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Զվարթնոց» օդանավակայանի էստակադան ապամոնտաժելու թույլտվության վերաբերյալ, որին մասնակցոմ էին «Հայնախագիծ» ինստիտուտի տնօրեն, Հանրային խորհրդի քաղաքաշինության ենթահանձնաժողովի նախագահ Գրիգոր Ազիզյանը և Օդանավակայանի հին մասնաշենքի համահեղինակ Արթուր Թարխանյանի դուստր, ճարտարապետ Անահիտ Թարխանյանը:

Հիշեցնենք, որ ըստ հունվարի 13-ին հրապարակված Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանի պաշտոնական հայտարարության, ««Արմենիա» Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին 2015-ի դեկտեմբերի 24-ին տրվել է նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք), որով ընկերությունը պետք է իրականացնի Զվարթնոց միջազգային օդանավակայանի ընդլայման և հին համալիրի վերակառուցման աշխատանքների նախագծային փաստաթղթերի մշակում:

Միաժամանակ, հաշվի առնելով «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից կազմված «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի թիվ 1 համալիրի կառույցների տեխնիկական վիճակի և սեյսմիկ խոցելիության գնահատման վերաբերյալ տրված հաշվետվությունը, ««Արմենիա» Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին 2015-ի դեկտեմբերի 24-ին տրվել է հին համալիրի օղակաձև վթարային էստակադայի ապամոնտաժման թիվ 01/18-Ե-1157-82 թույլտվությունը:

Անահիտ Թարխանյանը հակադարձում է գլխավոր ճարտարապետի հայտարարությանը՝ ասելով, որ սեյսմիկ անվտանգության հարցը «բացարձակապես սուտ է»:

«Հին օդանավակայանը պետք է պահել, պետք է կոնսերվացնել և ցանկացած րոպեի, եթե պետք լինի, 2-3 ամսվա մեջ կարելի է վերագործարկել, սկսել աշխատանքերը: Ու եթե ինչ որ մեկը կորոշի փակել նոր օդանավակայանը, հինը հնարավոր կլինի շահագործել»,-ասում է Թարխանյանը:

1974թ․ կառուցված «Զվարթնոց» օդանավակայանը հայ ժողովրդի կողմից ճանաչված է որպես Հայաստանի խորհրդանիշ, իսկ միջազգային հանրության կողմից գնահատված է որպես խորհրդային մոդեռնիզմի եզակի նմուշ։

«Քաղապետարանի կողմից բազմաթիվ հիմքեր են բերվել, որ իրենց որոշումը օրինական է, բայց ինձ համար անհասկանալի է…Մասնավորի ձեռքում գտնվող նոր կառույցը՝ սեփական օդանավակայանը, մեծ վտանգ է պարունակում ժողովրդի համար: Ցանկացած րոպե այն կարող է փակվել, կարող է վերավաճառվել և այդ դեպքում Հայաստանը չի ունենա հնարավորություն  դուրս գալ շրջափակումից և միակ տարբերակը  մնում է հին օդանավակայանը: Այս առումով ես ասում եմ, որ որևէ քանդման աշխատանք, որևէ պնդում հին օդանավակայանի քանդման հետ կապված, ընդունելի չէ»,-ընդգծեց Թարխանյանը:

Գրիգոր Ազիզյանն ասում է, որ մեկ տարի առաջ՝ 2015-ի մարտին, էստակադայի սեյսմակայունության խնդրի հարցը բարձրացվել է նաև սեփականատիրոջ կողմից:

«Այնտեղ էստակադայի վրա 2-3 աննշան հանգույցներ էին վնասվել և փլվել մի քանի տարի շարունակ չշահագործելու հետևանքով: Բնականաբար հարց բարձրացվեց քանդել էստակադան, և քաղաքապետարանը ստեղծեց հանձնաժողով,  որի կազմում էին ՀՀ լավագույն մասնագետները, որոնք գնացին, տեղում ուսումնասիրեցին էստակադան և ասացին, որ էստակադան մոտ 80 տոկոսով շատ նորմալ  վիճակում է գտնվում, 20 տոկոս ունի վնասված մասեր, որոնք կարելի է վերանորոգել և շահագործել: Եվ այդ հանձնաժողովի եզրակացությունն ուղղվեց սեփականատիրոջը, հիմա ի՞նչ պատահեց այս մեկ տարում, որ էստակադայի սեյսմիկ վիճակը դարձավ անթույլատրելի և որոշվեց այն քանդել»,-ասաց Ազիզյանը:

Նա հավելեց, որ ծանոթացել է նաև առաջարկվող նախագծին, որը դեռևս չի հաստատվել:

«Նոր նախագծում սեփականատերը առաջարկում է հետևյալը.  կենտրոնական մասը՝ աշտարակը ներքին օղակով, մեր 2 տարվա պայքարից հետո որոշել են թողնել, իսկ արտաքին օղակը որոշել են քանդել, որովհետև հիմնական պահանջը  օդանավակայանի ընդլայնումն է: Այն ձևը, որը իրենք տվել են նախագծում համահունչ է իր տեսքով նրան, ինչ որ մենք ունենք: Այսինքն մեր արտաքին օղակը կարող է շատ հանգիստ ծառայել այն ֆունկցիային, որը իրենք ուզում են ստանալ: Նրանք ուզում են շատացնել ինքնաթիռների կայանման տեղերը, որը իրենց առաջարկածով ավելանալու է 10-ով, իսկ օդանավակայանի հեղինակներից մեկը՝ ճարտարապետ Շեխլյան Ժորժը, որը Ֆրանսիայում է ապրում հիմա, առաջարկել է  իր տարբերակը, ըստ որի պահպանելով օդանավակայանը իր ներքին և արտաքին տեսքով, երկու օղակներով և աշտարակով կարելի է շատացնել ինքնաթիռների կայանելու հնարավորությունը: Ի դեպ  Շեխլյան Ժորժի առաջարկած տարբերակով 12 կայանելու տեղ է ավելանում ինքնաթիռների համար»,-ընդգծում է Ազիզյանը:

Բանախոսները հավելեցին, որ իրենց նպատակն է այժմ համոզել սեփականատիրոջը, որ արտաքին օղակը ամբողջովին համապատասխանում է իրենց ցանկալի ֆունկցիայի ապահովմանը և անհրաժեշտություն չկա քանդման աշխատանքների:

Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի խմբագիր-համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք [email protected] հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հանրակրթության չափորոշիչներ․ որտե՞ղ է մանիպուլյացիան, որտեղ՝ իրականությունը»
06.07.2020
14:00
Հուլիսի 6-ին՝ ժամը 14:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց քննարկում «Հանրակրթության չափորոշիչներ․ որտե՞ղ է մանիպուլյացիան, որտեղ՝ իրականությունը» թեմայով:

«COVID-19. հոգեբանական աջակցության անհրաժեշտություն ունենք բոլորս»
06.07.2020
12:00
Հուլիսի 6-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնն անցկացրեց առցանց քննարկում «COVID-19. հոգեբանական աջակցության անհրաժեշտություն ունենք բոլորս» թեմայով:

Քարահունջը պետք է պահպանել, բայց ումի՞ց
03.07.2020
14:30
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց քննարկում «Քարահունջը պետք է պահպանել, բայց ումի՞ց» թեմայով:

Գույքահարկ․ տագնապի հաշվիչը մեկնարկել է
02.07.2020
16:30
Հուլիսի 2-ին՝ ժամը 16:30-ին, «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1 պլյուսի» ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց առցանց հեռուստաբանավեճ «Գույքահարկ․ տագնապի հաշվիչը մեկնարկել է» թեմայով։

«Ավելորդը. ԿԳՄՍ-ի որոշմամբ՝ կասեցվել է «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը»
02.07.2020
12:00
Հուլիսի 2-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Ավելորդը. ԿԳՄՍ-ի որոշմամբ՝ կասեցվել է «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը» թեմայով:

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ