Մարտունիում կայացավ «#electricyerevan 2015» ցուցահանդեսի բացումն ու «#electricyerevan. ոտնահարված իրավունքների մեկ օրը» ֆիլմի ցուցադրությունը
23.12.2015
13:00
Դեկտեմբերի 23-ին, Մարտունի քաղաքում՝ Ազգային պատկերասրահի մասնաճյուղում,տեղի ունեցավ «#electricyerevan 2015» ֆոտոցուցահանդեսի բացումն ու «#electricyerevan. ոտնահարված իրավունքների մեկ օրը» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը:

Ցուցադրությանը ներկա էին Մարտունու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, քաղհասարակության ակտիվ անդամներ և դպրոցականներ: Ֆիլմը և ցուցահանդեսը մարտունեցիների կողմից արժանացավ դրական գնահատականի:

Ցուցահանդեսը «Ֆոտոլուր» գործակալության լուսանկարիչների ստեղծած յուրօրինակ ֆոտոակնարկն  է  ս.թ. հունիսի 22-ից   մինչեւ հուլիսի 6-ը էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիաների ընթացքում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ: 

Իսկ Հանրային լրագրության ակումբի հեղինակած ֆիլմն անդրադառնում է Բաղրամյան պողոտայում հունիսի 23-ի վաղ առավոտյան ծավալված դեպքերին եւ զարգացումներին` ականատեսների աչքերով, ինչպես նաեւ ներառում է հարցազրույցներ Ոստիկանության, ՄԻՊ գրասենյակի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Հիշեցնենք, որ ցուցահանդեսի ու ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը տեղի էր ունեցել Երևանում նոյեմբերի 12-ին, որին հաջորդեցին մարզային ցուցադրությունները:

Մարտունին երրորդ մարզային քաղաքն էր, որտեղ ցուցադրվեց վավերագրական ֆիլմն ու «#electricyerevan2015»-ի լավագույն լուսանկարները: Մինչ այդ ցուցադրություն էր եղել Գյումրիում և Վանաձորում:

Ֆիլմը և ցուցահանդեսը հնարավոր է դարձել իրականացնել «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության աջակցությամբ:

Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«ՏԻՄ-երը կուսակցականացվում են․ նոր ընտրական օրենք՝ նոր ախորժա՞կ»
09.07.2020
14:00
Հուլիսի 9-ին՝ ժամը 14։00-ին, «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1 պլյուսի» ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց առցանց հեռուստաբանավեճ «ՏԻՄ-երը կուսակցականացվում են․ նոր ընտրական օրենք՝ նոր ախորժա՞կ» թեմայով։

«Գենդերային խտրականությամբ պայմանավորված բռնությունը հանրային տարածքում. պետության արձագանը»
07.07.2020
12:00
Հուլիսի 7-ին՝ ժամը 12:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպում է քննարկում «Գենդերային խտրականությամբ պայմանավորված բռնությունը հանրային տարածքում. պետության արձագանը» թեմայով:

«Հանրակրթության չափորոշիչներ․ որտե՞ղ է մանիպուլյացիան, որտեղ՝ իրականությունը»
06.07.2020
14:00
Հուլիսի 6-ին՝ ժամը 14:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց քննարկում «Հանրակրթության չափորոշիչներ․ որտե՞ղ է մանիպուլյացիան, որտեղ՝ իրականությունը» թեմայով:

«COVID-19. հոգեբանական աջակցության անհրաժեշտություն ունենք բոլորս»
06.07.2020
12:00
Հուլիսի 6-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնն անցկացրեց առցանց քննարկում «COVID-19. հոգեբանական աջակցության անհրաժեշտություն ունենք բոլորս» թեմայով:

Քարահունջը պետք է պահպանել, բայց ումի՞ց
03.07.2020
14:30
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց քննարկում «Քարահունջը պետք է պահպանել, բայց ումի՞ց» թեմայով:

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ