Գյումրիում կայացավ «#electricyerevan 2015» ցուցահանդեսի բացումն ու «#electricyerevan. ոտնահարված իրավունքների մեկ օրը» ֆիլմի ցուցադրությունը
19.12.2015
13:00
Դեկտեմբերի 19-ին, Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում տեղի ունեցավ «#electricyerevan 2015» ֆոտոցուցահանդեսի բացումն ու «#electricyerevan. ոտնահարված իրավունքների մեկ օրը» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը:

Ցուցադրությանը ներկա էին Գյումրու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, իրավապաշտպաններ, քաղհասարակության ակտիվ անդամներ և ուսանողներ: Ֆիլմը և ցուցահանդեսը գյումրեցիների կողմից արժանացավ դրական գնահատականի:

«Բաղրամյանի պայքարը լավ փորձ էր քաղհասարակության համար»,-կարծիք հայտնեց «Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի» Շիրակի մասնաճյուղի ղեկավարՍեյրան Մարտիրոսյանը,ով ներկա էր ցուցադրությանը:

Ցուցահանդեսը «Ֆոտոլուր» գործակալության լուսանկարիչների ստեղծած յուրօրինակ ֆոտոակնարկն  է  ս.թ. հունիսի 22-ից   մինչեւ հուլիսի 6-ը էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիաների ընթացքում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ: 

Իսկ Հանրային լրագրության ակումբի հեղինակած ֆիլմն անդրադառնում է Բաղրամյան պողոտայում հունիսի 23-ի վաղ առավոտյան ծավալված դեպքերին եւ զարգացումներին` ականատեսների աչքերով, ինչպես նաեւ ներառում է հարցազրույցներ Ոստիկանության, ՄԻՊ գրասենյակի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Հիշեցնենք, որ ցուցահանդեսի ու ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը տեղի էր ունեցել Երևանում նոյեմբերի 12-ին, որին հաջորդեցին մարզային ցուցադրությունները:

Գյումրին երկրորդ մարզային քաղաքն էր, որտեղ ցուցադրվեց վավերագրական ֆիլմն ու «#electricyerevan2015»-ի լավագույն լուսանկարները: Մինչ այդ` դեկտեմբերի 11-ին, այն ցուցադրվել էր Վանաձոր քաղաքում:

«Մեր լուսանկարիչները երկու շաբաթ, օր ու գիշեր աշխատել են Բաղրամյանում, որի արդյունքում ստեղծվել են այս լուսանկարները: Պայքարի խորհրդանիշ համարվող Վահրամ Բաղդասարյանի լուսանկարը, որտեղ գլխավոր հերոսը Կարո Ղուկասյանն է, նույնիսկ համարվեց այս տարվա լավագույն լուսանկերնրից  մեկը՝ ըստ Reuters գործակալության»,-միջոցառման բացմանը հայտարարեց «Ֆոտոլուր» գործակալության տնօրեն Մելիք Բաղդասարյանը:

Ցուցահանդեսը գյումրեցիների համար բաց մնաց 3 օր, մինչև դեկտեմբերի 21-ը:

«#electreicyerevan 2015» ֆոտոցուցահանդեսի և «#electricyerevan. ոտնահարված իրավունքների մեկ օրը» ֆիլմի հաջորդ ցուցադրությունը տեղի կունենա Մարտունի քաղաքում դեկտեմբերի 23-ին:

Ֆիլմը և ցուցահանդեսը հնարավոր է դարձել իրականացնել «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության աջակցությամբ:

 

Լուսանկարներ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հանրակրթության չափորոշիչներ․ որտե՞ղ է մանիպուլյացիան, որտեղ՝ իրականությունը»
06.07.2020
14:00
Հուլիսի 6-ին՝ ժամը 14:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց քննարկում «Հանրակրթության չափորոշիչներ․ որտե՞ղ է մանիպուլյացիան, որտեղ՝ իրականությունը» թեմայով:

«COVID-19. հոգեբանական աջակցության անհրաժեշտություն ունենք բոլորս»
06.07.2020
12:00
Հուլիսի 6-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնն անցկացրեց առցանց քննարկում «COVID-19. հոգեբանական աջակցության անհրաժեշտություն ունենք բոլորս» թեմայով:

Քարահունջը պետք է պահպանել, բայց ումի՞ց
03.07.2020
14:30
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց քննարկում «Քարահունջը պետք է պահպանել, բայց ումի՞ց» թեմայով:

Գույքահարկ․ տագնապի հաշվիչը մեկնարկել է
02.07.2020
16:30
Հուլիսի 2-ին՝ ժամը 16:30-ին, «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1 պլյուսի» ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց առցանց հեռուստաբանավեճ «Գույքահարկ․ տագնապի հաշվիչը մեկնարկել է» թեմայով։

«Ավելորդը. ԿԳՄՍ-ի որոշմամբ՝ կասեցվել է «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը»
02.07.2020
12:00
Հուլիսի 2-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Ավելորդը. ԿԳՄՍ-ի որոշմամբ՝ կասեցվել է «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը» թեմայով:

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ