Մարդու իրավունքների պաշտպանությունը ՔԿՀ-ներում. 2015-ի ամփոփում
17.12.2015
11:00
Քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ) մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից 2015-ին գրանցվել է որոշակի առաջընթաց, սակայն դեռևս կան չլուծված խնդիրներ:

Այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկմանը վերը նշված թեմայով մասնակցում էին Քրեակատարողական հիմնարկներում դիտորդություն իրականացնող հասարակական, դիտորդական խմբի ղեկավար Ռուբեն Սարգսյանը, Քրեակատարողական հիմնարկներում դիտորդություն իրականացնող հասարակական, դիտորդական խմբի անդամներ Ռոբերտ Ռևազյանն ու Սերգեյ Գաբրիելյանը, ԱՆ Քրեակատարողական վարչության կազմ վերլուծական և միջազգային համագործակցության բաժնի պետ Հայկ Քոչինյանն ու ԱՆ Քրեակատարողական վարչության իրավական բաժնի պետ Միքայել Զախարյանը:

Ռուբեն Սարգսյան  2015-ի ամենախոշոր առաջընթացն է համարում Արմավիրի նոր ՔԿՀ-ի ամբողջական շահագործումը:

«Դրական տենդենց է նաև 2014-ի կեսից համագործակցությունն ու բաց աշխատելաոճը, որը որդեգրեց  Արդարադատության նախարարությունն ու Քրեկատարողական վարչությունը: Իսկ առկա խնդիրներից մնում է դեռ չլուծված ՔԿՀ-ների գերբնակեցման խնդիրը: Նուբարաշեն ՔԿՀ-ն ցայտուն օրինակն է դրա, որի շենքային պայմանները նույնպես մտահոգիչ են: Պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի աշխատանքը նույնպես դրական տենդենցի փոքր նշույլ չունեցավ»,-ասաց Սարգսյանը:

Նա մատնանշեց նաև բուժսպասարկման որակի հետ կապված խնդիրները, որի մասին բազմաթիվ բողոքներ են ստացվել նաև դատապարտյալներից:

Ռոբերտ Ռևազյանն անդարդարձավ ցմահ դատապարտյալների վաղաժամկետ ազատման խնդրին և նշեց, որ 20 տարի հետո ցմահ դատապարտյալը հնարավորություն է ունենում վաղաժամ ազատման:

«Բայց Հայաստանում այս մեխանզիմը փաստացի չի գործում: Ռեժիմների փոփոխության խնդիրը նույնպես առկա է: Անձը 10 տարվա ընթացքում գոնե անցած պետք է լինի փակից կիսափակ ռեժիմի, կիսափակից կիսաբացի, այնուհետև բացի: ՔԿՀ-ի հիմնական խնդիրը պետք է լինի անձին ուղղելը, ուղղիչ գործողության իրականացնելը: Աշխատանքային զբաղվածության համար որոշ ծրագրեր իրականացվում են, բայց դրանք շատ քիչ են և չեն կարող ծածկել ամբողջը»,-նշեց Ռևազյանը:

Նա հավելեց, որ ՔԿՀ-ներում ամենակարևոր խնդիրներից է նաև քրեական ենթամշակույթը վերացնելը: Նրա խոսքով՝  սա պետք է փոխվի, քանի որ քրեական հեղինակությունների  միջոցով է արվում նաև դատապարտյալների հսկողությունը:

Սերգեյ Գաբրիելյանը խոսեց ՔԿՀ-ներում դրսևորվող խտրական վերաբերմունքի մասին, որի թիրախում են հայտնվում թմրամիջոց  օգտագործողներն ու նույնասեռականները:

«Իրենց համար  հատկացված են հատուկ խցեր, այդ դատապարտյաները առանձացված են, նրանց համար կան հատուկ աշխատանքներ (սանհանգույցների մաքրում), առանձնացված է նաև սպասքը, նրանք միևնույն ճաշարանից օգտվելու իրավունք չունեն: Ինչ վերաբերում է խցերին, ապա մի խուցը 8 դատապարտյալի համար է, 6 հոգի է մնում, մյուսը 12 հոգու համար է, բայց 16 դատապարտյալ է մնում: Ո՞նց  է բաշխվում այդ խցերը, չգիտենք: Մի խուցը եվրոպական չափանիշներով է վերանորոգված, իսկ մյուսները անորակ են, բռնակները, լամպերը չեն աշխատում, սանհանգույցները վատ վիճակում են»,-ընդգծեց Գաբրիելյանը:

Հայկ Քոչինյանն, անդրադառնոլվ վերը նշված խնդիրներին,  ասում է, որ 2016-ի ընթացքում ամբողջությամբ կլուծվի ՔԿՀ-ների գերծանրաբեռնվածության խնդիրը:

«Այս տարի եղավ Արմավիրի ՔԿՀ-ի ամբողջական շահագործումը, որը նախատեսված է 1200 անձի համար: Խոսվեց նաև բուժսպասարկման ոչ պատշաճ որակի մասին, որի հետ ես չեմ համաձայնվի: 2015-ին միայն ամբուլատոր բուժում է ստացել 66 հազար անձ,  ստացիոնար բուժում է ստացել շուրջ 700 անձ: 2014-ին քաղաքացիական հիվանդանոցներում բուժում է ստացել 600 անձ, իսկ այսօրվա դրությամբ 400:  Պատժի հետ անմահատեղելի համարվող հիվանդությունների մասով նշեմ, որ դրա հետևանքով 2014-ին ազատվել է 2 դատապարված անձ, իսկ 2015-ին դրանք արդեն 10-ն են»,- ասաց Քոչինյանը:

Նա հավելեց, որ ցմահ ազատազրկվածների պահպանման ռեժիմների մասով նույնպես կա դրական միտում և 2014-2015 թթ-ին 16 ցմահ դատապարտված անձի մոտ ռեժիմը փոխվել է փակից դեպի կիիսափակ:

Միքայել Զախարյանն ասում է, որ գերբեռնվածության նվազեցման հետ կապված քաղաքականություն է մշակվում, որպեսզի կալանավորված անձիք պահվեն իրենց բնակավայրերին մոտ տարածքներում:

«Այս տարի նախատեսվեց նաև Հրազդան ՔԿՀ-ի 80  անձանց պահելու հնարավորությունը, որը նորություն է: Դա էլ Կոտայքի և Գեղարքունիքի բնակչության համար է: Իսկ պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի հետ կապված պետք է մշակվի չափանիշների համակարգ,  որը թույլ կտա դատապարտյալին գնահատելիս բացառել սուբյեկտիվ մոտեցումը»,-հավելեց Զախարյանը:

Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք [email protected]  հասցեին:    

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Ընտրական օրենսգրքի նոր փոփոխություններն ինչպե՞ս կանդրադառնան ընտրությունների որակի վրա
13.05.2021
14:00
Մայիսի 13-ին՝ ժամը 14:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց հարցազրույց Ընտրական համակարգերի միջազգային հաստատության հայաստանյան մասնաճյուղի (IFES Armenia) ընտրությունների ավագ մասնագետ Աղասի Եսայանի հետ «Ընտրական օրենսգրքի նոր փոփոխություններն ինչպե՞ս կանդրադառնան ընտրությունների որակի վրա» թեմայով
Նախընտրական Հայաստան. ընտրությունը դարձյալ նախկին-ներկա շրջապտույտու՞մ է
10.05.2021
12:30
Մայիսի 10-ին, ժամը 12:30-ին, Մեդիա կենտրոնն առցանց քննարկում կազմակերպեց՝ «Նախընտրական Հայաստան. ընտրությունը դարձյալ նախկին-ներկա շրջապտույտու՞մ է» թեմայով:
Քաղաքացու կերպարի վերաիմաստավորումը հետպատերազմյան Հայաստանում
07.05.2021
17:00
Մայիսի 7-ին՝ ժամը 17:00-ին, Մեդիա կենտրոնը Դիլիջանի համայնքային կենտրոնում (61 Մյասնիկյան, Դիլիջան) կազմակերպել է հանդիպում մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանի հետ:
Ուշացած արդարադատությունը մերժված արդարադատություն է. դատական գործերը քննվում են տարիներով. ինչո՞ւ
06.05.2021
12:00
Մայիսի 6-ին՝ ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Ուշացած արդարադատությունը մերժված արդարադատություն է. դատական գործերը քննվում են տարիներով. ինչո՞ւ» թեմայով:
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներ. որքանո՞վ են պաշտպանված օրենքով
06.05.2021
11:00
Մայիսի 6-ին, ժամը 11:00-ին, Մեդիա կենտրոնն առցանց քննարկում կազմակերպեց՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներ. որքանո՞վ են պաշտպանված օրենքով» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ
06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

27-03-2020

Մեկ շաբաթվա ընթացքում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը Թուրքիայում տասնապատկվել է, մահացել է 75 մարդ:...