Դեմ և կողմ. Վանաձորում քննարկում են սահմանադրական փոփոխությունների նախագիծը
03.11.2015
13:00
Վանաձորի «ՀԿ կենտրոնում» նոյեմբերի 3-ին անցկացված մարզային քննարկմանը՝ «Սահմանադրական փոփոխությունների գործընթացն ու նախագիծը» թեմայով, իրենց հակընդդեմ կարծիքները հնչեցրեցին քաղաքացիական հասարակության, ՀԿ-ների, պետական կառույցների և կուսակցությունների մարզային ներկայացուցիչները:

Քննարկման ներկա էին «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան կազմակերպության իրավաբան Արևիկ Պետրոսյանը, «Ժառանգություն» կուսակցության երիտասարդական թևի անդամ Գևորգ Քոթանջյանը, ՀՅԴ կուսակցության Վանաձորի Կոմիտեի ներկայացուցիչ Արմենուհի Կյուրեղյանը, «Օրինաց երկիր» կուսակցության Վանաձորի համակարգող խորհրդի նախագահ Հովհաննես Նիկողոսյանը, Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետ Սուսաննա Մարտիրոսյանը, Լոռու մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սամվել Խալաթյանը, «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ-ի ՔԿՀ-ներում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության բաժնի ղեկավար Լիլիթ Ղաբուդյանը, Հիմնադիր խորհրդարանի վանաձորի ներկայացուցիչ Ռազմիկ Էվոյանը և «Տեր կանգնի քվեիդ»  քաղաքացիական նախաձեռնության անդամներ Անդրանիկ Սերգոյանը և Հենրիկ Մխիթարյանը:

Ինչպես հայտնի է 2015-ի դեկտեմբերի 6-ին Հայաստանում անցկացվելու է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն:

«Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան կազմակերպության իրավաբան Արևիկ Պետրոսյանն ասում է, որ իր մտահոգությունները սահմանադրական փոփոխություների նախագծում վերաբերում են ոչ միայն կառավարման համակարգի փոփոխությանը, այլև մարդու իրավունքների գլխին:   

«Սահմանադրությունը այն հիմնական փաստաթուղթն է, որում պետք է թե իրավական, թե մնացած բոլոր ակտերն ու որոշումները բխեն Սահմանադրությունից, բայց եթե ես կարդում եմ նախագծում, որ իրավունքները կկարգավորվեն հետագայում առանձին օրենքներով, այստեղ հարց է առաջանում, թե այդ օրենքները ինչպես են կարգավորելու այդ իրավունքները»,-նշում է Պետրոսյանը:

«Տեր կանգնի քվեիդ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Անդրանիկ Սերգոյանն ասում է, որ Սահմանդրությունը փոխելով ոչինչ չի փոխվելու երկրի առջև ծառացած կարևորագույն խնդիրները լուծելու հարցում:

«Երբ որ խոսում են նոր սահմանադրության նախագծի մասի, որ իբր սա ավելի լավն է, ավելի մարդակենտրոն է՝ զարգացած երկրների օրինակը բերելով, ես այդտեղ ուզում եմ մի շեշտադրում անել. Արդյո՞ք ներկայիս Սահմանադրությունում գրված դրույթները բավարար չեն կամ դրանց պատճառո՞վ է, որ այսօր մեր երկրում կա կոռուպցիա,  կա արտագաղթ և սոցիալական ծանր վիճակ:  Արդյո՞ք սահմանադրությունը փոխելով մենք պետք է փոխենք ինչ որ իրավիճակ տնտեսության մեջ: Սահմանդրությունը փոխելով չեմ կարծում, որ ինչ որ բան կփոխվի: Սա քաղաքական էլիտայի ոչ ճիշտ քաղաքականության և կամքի բացակայության  արդյունքում է, որ մեր երկիրը այս վիճակում է»,-նշեց Սերգոյանը:

«Սահմանադրական փոփոխությունների նախագիծ ներկայացնելը պայմանավորված էր նրանով, որ ժողովրդի մոտ վերջին ստադիան է հասել հանրապետական կուսակցությունից դժգոհելը և հանրապետականը մտավախություն ունի, որ եթե սահմանադրական կարգով նախագահի թեկնածություն դներ, ժողովուրդը ուղղակի չէր ընտրի այդ նախագահին, և հիմա փորձում են այլընտրանքային տարբերակ կիրառել, որպեսզի կարողանան իրենք նորից իշխանության մնան»,- ընդգծում է «Տեր կանգնի քվեիդ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Հենրիկ Մխիթարյանը:

 ՀՅԴ կուսակցության Վանաձորի Կոմիտեի ներկայացուցիչ Արմենուհի Կյուրեղյաննը հակադարձում է նախորդ բանախոսներին՝ նշելով, որ գործող Սահմանադրությունը Ազգային ժողովի ընտրություններում երկու ընտրակակարգ էր սահմանել. համամասնական և մեծամասնական, իսկ մեծամասնականը շատ լայն հնարավորություն էր տալիս ձևավորելու քաղաքական մեծամասնություն:

«Հետևաբար հնարավորություն էր ընձեռվում այդ հանրապետական կուսակցությանը ընդունել այն բոլոր որոշումները, որոնք իրենք ցանկանում էին: Իսկ այս նոր Սահմանադրությունը քաղաքական մեծամասնության ստեղծման հնարավորությունն է մերժում, դա ամենակարևորնէ: Դրանից բխում են տնտեսական մենաշնորհի հնարավորությունների պակասը, դրանից բխում է նաև այնպիսի որոշումների առաջ գալը, այնպիսի օրենքների ընդունման հնարավորությունները, որոնք ի վերջո կգործեն՝ ի նպաստ ժողովրդի: Նախատեսված մեխանիզմները, որոնք պետք է բերեն կայուն մեծամասնությանը, գրված է, որ երկրորդ փուլ անցկացնելուց առաջ խմբակցությունները կարող են ստեղծել դաշինք և դաշինքով հանդես գալ երկրորդ փուլին»,-նկատեց Կյուրեղյանը:

«Օրինաց երկիր» կուսակցության Վանաձորի համակարգող խորհրդի նախագահ Հովհաննես Նիկողոսյանն էլ ասում է, որ չկա հանրային պահանջ այս փոփոխությունները անելու համար, և սա արհեստածին է:

«Մի քանի անգամ իշխող կուսակցությունը, կառավարությանը հայտարարություններ է անում, որ սրանով իրենք ուզում են իրենց՝ գրեթե բացարձակ և անսահմանափակ լիազորությունները սահմանափակել: Եթե իրենք բարի կամքի մարդիկ են և ուզւոմ են իրենց լիազորությունները սհամանփակել, տալ ուրիշի, իրենց բարի կամքը կամքը թող դրսևորեն իրական բարեփոխումներ իրականացնելով: Այսօր ՀՀ-ն իր արտաքին պարտքը ամեն տարի ավելի է մեծացնում, իսկ իշխանությունը իրեն թույլ է  տալիս հասարակության մեջ ոչ այնքան պահանջարկված հանրաքվե կազմակերպել»,-նշեց Նիկողոսյանը:

Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետ Սուսաննա Մարտիրոսյանն էլ նշում է, որ հանրությունը տեսնում է փոփոխությունների միայն բացասկան կողմը:

«Միևնույն է, եթե պատգամավորները հանրապետական կուսակցությունից մեծամասնություն են կազմելու, նախագահը դառնալուէ  անգլիական թագուհի»,-նշեց Մարտիրոսյանը:

Լոռու մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սամվել Խալաթյանը կողմ է փոփոխություններին և կարծում է, որ այս խորհրդարանական կառավարման ձևաչափում կսահմանափակվի քաղաքական մեծամասնության իրավունքը:

Հիմնադիր խորհրդարանի Վանաձորի ներկայացուցիչ Ռազմիկ Էվոյանն էլ արձագանքեց, որ անհրաժեշտություն չկար ծախսեր կատարելու և փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու, քանի որ հանրաքվեի դնելու համար այլ կարևորագույն հարցեր կան Հայաստանում, որոնցից մեկը 2013-ի սեպտեմբերի 3-ին Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու որոշումն էր:

Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք [email protected]  հասցեին:    

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Փաշինյանի զանգը Լուկաշենկոյին կբնութագրեի որպես չհաշվարկված
31.03.2020
20:03
Այսօր՝ մարտի 31-ին, հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հեռախոսազրույցը: Այս լուրը տարածել է բելառուսական «Բելտա» տեղեկատվական գործակալությունը: Ըստ աղբյուրի՝ ի թիվս այլ հարցերի՝ «Լուկաշենկոն և Փաշինյանն արձանագրել են բնական գազի գնի բարձր մակարդակը՝ նշելով, որ այն ակնհայտորեն չի համապատասխանում համաշխարհային մակարդակին և ընդհանուր առմամբ ստեղծված իրավիճակին»:
Արտակարգ դրության ժամանակ ոչ մի անձնական կյա՞նք. փորձագետների կարծիքներ
30.03.2020
16:00
Ազգային ժողովն այսօր՝ մարտի 30-ին, առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքների նախագծերի փաթեթը, որով համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ դրության ժամանակ մարդկանց անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության, գաղտնիության իրավունքներին միջամտություն իրականացնելու հնարավորություն է տրվում:
«Արցախում ընտրությունները կկայանան ցանկացա՞ծ եղանակի»
27.03.2020
18:00
Աշխարհում մարդկային կուտակումներ ենթադրող բոլոր իրադարձությունները հետաձգվում են՝ Օլիմպիական խաղեր, հանրաքվեներ, կրոնական հավաքներ…Աշխարհում արտակարգ դրություն է:
Մարտի 31-ին, սակայն, Արցախում տեղի կունենան նախագահական ընտրություններ:
Ինչո՞վ են ընտրությունները գերակա կորոնավիրուսի հնարավոր տարածման վտանգի հանդեպ:
Մեդիա կենտրոնն այս և այլ հարցերի պատասխանները քննարկում է Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի հետ:
Հայտարարություն
27.03.2020
17:00
Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, գոհունակությամբ ենք ընդունել այն, որ ՀՀ կառավարությունը մարտի 25-ին վերանայեց մարտի 16-ի իր որոշումը և վերացրեց նոր կորոնավիրուսի հետ կապված խնդիրների լուսաբանման անհամաչափ սահմանափակումները։
«Որքանով է հայակական համացանցը պատրաստ գերծանրաբեռնված աշխատանքին»
27.03.2020
10:30
Մեդիա կենտրոնն իրականացրեց հեռավար հարցազրույց Կանադայում բնակվող Դավիթ Սանդուխչյանի՝ «Որքանով է հայակական համացանցը պատրաստ գերծանրաբեռնված աշխատանքին» թեմայով։ Դավիթ Սանդուխչյանն ինտերնետ ոլորտի իրավաբան է և հարցազրույցի ժամանակ կիսվում է իր մտահոգություններով և տեսլականով, խոսում հայաստանյան և համաշխարհային ինտերնետ կապի որակի, առկա մարտահրավերների և լուծումների մասին։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ