Նույնականացման քարտերով քվեարկություն. ընտրությա՞ն, թե՞ խախտումների հնարավորություն
02.11.2015
12:00
Իշխող Հանրապետական կուսակցության, ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև բանավեճն առաջիկա սահմանադրական հանրաքվեին քաղաքացիների՝ նույնականացման քարտերով մասնակցելու հնարավորության ընձեռման շուրջ շարունակվում է:

Իշխանության ներկայացուցիչները կարևոր են համարում «Նույնականացման քարտերի մասին» և Ընտրական օրեսգրքում վերջերս իրականացրած փոփոխությունները, համաձայն որի` քաղաքացիները ID քարտերով կարող են քվերակել ընտրություններին: Իշխանական թևի ներկայացուցիչներն օրենսդրական փոփոխությունները համարում են անհրաժեշտ, քանի որ այդպիսով ավելի քան 182 հազար քաղաքացի, որոնք ունեն նույնականացման քարտեր, ստանում է քվերակությանը մասնակցելու հնարավորություն:

Ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կարծիքով, ID քարտերով ընտրություններին մասնակցության ժամանակ կրկնաքվեարկության հանրավորություն է ստեղծվում: Եթե հին նմուշի, անգամ նաև կենսաչափական անձնագրերի վրա հնարավոր է դնել ընտրության մասնակցության փաստը հաստատող կնիք, ապա դա անհնար է անել նույնականացման պլաստիկ քարտերի դեպքում:  

Նույնականացման քարտերով քվերակությանը մասնակցելու խնդիրն առաջացավ, երբ անցած ՏԻՄ ընտրություններին բավականին շատ թվով քաղաքացիներ խոչընդոտի հանդիպեցին քվերակության մասնակցելու ժամանակ:

«Նրանք ունեին նույնականացման քարտեր, բայց չունեին հին նմուշի կամ կենսաչափական անձնագրեր: Երբ մենք հետաքրքրվեցինք, պարզվեց, որ ավելի քան 182 հազար քաղաքացի ունեն նույնականացման քարտեր: Նրանցից 62 հազարը ունեն նաև կեսաչափական անձնագրեր: Այսինքն՝ մոտ 120 հազար քաղաքացի ունեն միայն նույնականացման քարտեր և չեն կարող մասնակցել քվերակությանը, ինչը կարծես հակասում է Սահմանադրությանը, քանի ու մարդուն չպետք է զրկել ընտրության իրավունքից: Իսկ նույնականացման քարտն անձը հաստատող փաստաթուղթ է», - ասաց Ազգային ժողովի պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:

«Մեդիա կենտրոնում» նոյեմբերի 2-ին Հովհաննես Սահակյանի և Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանի մասնակցությամբ տեղի ունեցավ քննարկում «Ընդունվեց նույնականացման քարտերով հանրաքվեին մասնակցելու օրինագիծը. դեմ և կողմ» թեմայով:

Սահակյանն արհեստական շահարկումներ համարեց ընդդիմության և իրավապաշտպանների քննադատությունն առ այն, որ նույնականացման քարտերով ընտրություններին մասնակցությունը հնարավորություն է տալիս կրկնաքվերակության: «Ընտրական օրեսգիրքը ստեղծում է բավականին արդյունավետ մեխանիզմներ վերահսկողության համար: Ուստի հիմա խոսել կրկնաքվերակության կամ այլ խախտումների հնարավորությունների շրջանակների ընդլայնման մասին, սխալ է: Ուղղակի ընդդիմադիր գործիչները փորձում են ևս մեկ անգամ ինքնադրսևորվել», - ասաց բանախոսը:

Հերիքնազ Տիգրանյանը չհամաձայնեց պատգամավորի փաստարկների հետ՝ հավելելով, որ կասկած է հարուցում այն հանգամանքը, որ խնդրին իշխանության ներկայացուցիչներն անդրադարձել են հենց հիմա, այն դեպքում, երբ խնդիրն առկա էր դեռ երկու տարի առաջ: «Խնդիրն առաջացավ դեռ անցած տարի ՏԻՄ ընտրություններին: Վարչապետի մակարդակով ձևավորվեց աշխատանքային խումբ, որպեսզի մշակվեն մեխանիզմներ խնդրի լուծման համար: Սակայն այդ հանձնաժողովը ոչինչ չարեց և անգործության մատնվեց: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ: Իսկ հիմա, մի խումբ պատգամավորներ հանկարծակի հայտնաբերեցին, որ 182 հազար քաղաքացի ունեն նույնականացման քարտ: Հենց այդ պատճառով օրենսդրական նախաձեռնությունը կասկած է հարուցում և այստեղ միտում եմ ես տեսնում», - ասաց Տիգրանյանը:

Հովհաննես Սահակյանը, թեև ընդգրկված է եղել վարչապետի հրամանով ձևավորված աշխատանքային խմբում, սակայն խոստովանեց, որ չի մասնակցել նիստերին: Իսկ հանձնաժողովի գործունեության մասին մանրամասներ ճշտելու համար խուրհուրդ տվեց դիմել կառավարություն: 

Հերիքնազ Տիգրանյանի կարծիքով, նույնականացման քարտերով ընտրություններին մասնակցելը մեծացնում է կրկնաքվեարկության ռիսկը: «Եթե անձն ունի հին նմուշի անձնագիր և նույնականացման քարտ: Նա ներկայանում է ընտրատեղամս և քվերակությունից հետո նրա նույնականացման քարտի վրա կնիք չի կարող դրվել: Հետո նույն անձը կարող է հին նմուշի անձնագրով ևս եկ անգամ մասնակցել քվերակության: Սա հնարավոր տարբերակ է, քանի որ մենք ծանոթ ենք Հայաստանում ընտրական պրակտիկային և խախտումներին», - չբացառեց բանախոսը: 

Ընտրություններին, ըստ բանախոսի, պատշաճ վերահսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ է առաջին հերթին հրապարակել ընտրած քաղաքացիների ցուցակները քվերակությունից հետո: «Այսպիսով ես կիմանամ՝ իմ հարևանը, որն ունի նույնականացման քարտ մասնակցե՞լ է քվերակությանը, կամ Հաստանից դուրս գտնվող իմ բարեկամի տեղն այլ մարդ չի՞ քվերակել», - հարցադրում կատարեց նա: 

Հովհաննես Սահակյանը, թեև չբացառեց խախտումների հնարավորությունը, սակայն չհամաձայնեց նաև Հեիքնազ Տիգրանյանի հետ՝ ասելով, որ ընտրական օրեսգրքով ստեղծված են արդյունավետ վերահսկողական մեխանիզմներ: «Ընտրացուցակները հրապարակվում են ընտրություններից 40 օր առաջ: Ուստի այն կարելի է ստուգել և մաքրել: Բացի այդ քվերակության օրը ընտրատեղամասերում ընդդիմության ներկայացուցիչները, վստահված անձիք ու դիտորդները կարող են վերահսկել գործընթացը: Յուրքանչյուր վստահված անձ կարող է ստուգել ցանկացած ընտրողի անձնագիր: Եթե այս շղթայում լինի կեղծիք, ապա բոլորը պետք է գան համաձայնության», - նշեց պատգամավորը:

Այժմ թեև Ազգային ժողովն արդեն թույլատրել է քաղաքացիներին քվեարկել նույնականացման քարտերով, պատգամավորների շրջանում շարունակվում են քվերակության վերահսկողության արդյունավետ մեխանիզմների մշակման վերաբերյալ քննարկումները: «Քննարկումները շարունակվում են, և դեռ հնարավոր է քննարկել և ընդունել բոլոր հետաքրքրված կողմերի առաջարկությունները», - եզրափակեց Սահակյանը:     

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք [email protected]  հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Անցումային արդարադատության իրականացման մեխանիզմները Հայաստանում»
23.05.2019
15:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 23-ին Երևանի պետական համալսարանի Պալեանների անվան դահլիճում «Մեդիա կենտրոնը»-ը անցկացրեց քննարկում «Անցումային արդարադատության իրականացման մեխանիզմները Հայաստանում» թեմայով:
Ազգային անվտանգության ծառայության գործառույթներն ու լիազորությունների շրջանակը
22.05.2019
11:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Ազգային անվտանգության ծառայության գործառույթներն ու լիազորությունների շրջանակը» թեմայով:
«Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների խախտումների խնդիրները 2018-2019թթ.-ին»
21.05.2019
11:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 21-ին ժամը 11:00-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ «Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների խախտումների խնդիրները 2018-2019թթ.-ին» թեմայով
Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները սուտ են, նա կխուսափի՞ քննությունից․ քննարկում Մեդիա կենտրոնում
20.05.2019
10:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 20-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Ռոբերտ Քոչարյանն ազատվեց կալանքից. դատական իշխանության անկախությու՞ն, թե՞ դատական համակարգի հին արատներ» թեմայով քննարկում։
«Բռնությունը ընտանիքում. իրազեկման բացը կրթական ծրագրերում և օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը»
15.05.2019
12:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 15-ին, ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում` նվիրված Ընտանիքի միջազգային օրվան: Քննարկման թեման էր՝ «Բռնությունը ընտանիքում. իրազեկման բացը կրթական ծրագրերում և օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը»:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ