Հանրային քննարկում. Սահմանադրական փոփոխությունները Հայաստանում
27.10.2015
14:00
Այսօր Կոնգրես հյուրանոցի «Բոլլ Րում» սրահում անցկացվեց «Սահմանադրական փոփոխությունները Հայաստանում. սահմանադրական փոփոխությունների գործընթացը և առաջարկվող կառավարման համակարգի առանձնահատկությունները» խորագրով հանրային քննարկում:

Այսօր Կոնգրես հյուրանոցի «Բոլլ Րում» սրահում անցկացվեց «Սահմանադրական փոփոխությունները Հայաստանում. սահմանադրական փոփոխությունների գործընթացը և առաջարկվող կառավարման համակարգի առանձնահատկությունները» խորագրով հանրային քննարկում:
Քննարկման բանախոսներն էին Արթուր Սաքունցը (Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ), Անահիտ Չիլինգարյանը (Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ),Վարուժան Հոկտանյանը  (Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն) և Հովհաննես Գալստյանը (Հանրային քաղաքականության վերլուծության և երկխոսության Ապելլա Ինստիտուտ):

Քննարկումն ուղիղ հեռարձակվեց Մեդիա կենտրոնի Youtube-յան ալիքով:
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը, որը ներկայացնում է քաղաքացիական հասարակության 60-ից ավել կազմակերպություն, կազմակերպել էր հերթական միջոցառումը «Հայաստանը սահմանադրական փոփոխությունների գործընթացում» խորագրով քննարկումների շարքից:

Նախատեսվող միջոցառումները ներառում են հանրային քննարկումներ, բանավեճեր, մեդիա միջոցառումներ Երևանում և մարզերում: Այս միջոցառումները նպատակ ունեն ստեղծել հնարավորություն, հասարակությանը ներկայացնելու սահմանադրական փոփոխությունների հետ կապված բազմակողմանի տեղեկատվություն, ինչպես նաև ապահովել տեղի ունեցող փոփոխությունների վերաբերյալ անաչառ կարծիք ձևավորելու և կամքի ազատ արտահայտման հնարավորություն:

Քննարկմանը ներկա էին ՀՀ պետական պաշտոնյաներ, ԱԺ պատգամավորներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, քաղաքական կուսակցությունների, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Հայաստան-Սփյուռք փոխհարաբերություններ. ինչպե՞ս ավելի արդյունավետ, վստահելի ու անկեղծ դարձնել
30.11.2021
14:00
Դեկտեմբերի 2-ին, ժամը 15:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ հարցազրույց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ: Թեման՝ «Հայաստան-Սփյուռք փոխհարաբերություններ. ինչպե՞ս ավելի արդյունավետ, վստահելի ու անկեղծ դարձնել»:
Եզրակացություններ Սոչիում կայացած եռակողմ հանդիպումից
29.11.2021
13:00
Նոյեմբերի 29-ին, ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ հարցազրույց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի տնօրեն Թևան Պողոսյանի հետ: Թեման՝ «Եզրակացություններ Սոչիում կայացած եռակողմ հանդիպումից»:
Տնօրենները կվերապատրաստվեն. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է նախադպրոցական հաստատությունների տնօրենների հավաստագրման կարգը
26.11.2021
16:00
Նոյեմբերի 26-ին, ժամը 16:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում՝ «Տնօրենները կվերապատրաստվեն. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է նախադպրոցական հաստատությունների տնօրենների հավաստագրման կարգը» թեմայով:
էկոլոգիական ռիսկեր, խնդիրներ Լոռու, Արարատի, Սյունիքի, Արագածոտնի մարզերում, անհրաժեշտ բարեփոխումների կարիքը Հայաստանում
26.11.2021
11:00
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 11:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «էկոլոգիական ռիսկեր, խնդիրներ Լոռու, Արարատի, Սյունիքի, Արագածոտնի մարզերում, անհրաժեշտ բարեփոխումների կարիքը Հայաստանում» թեմայով:
Բանախոսներ՝
Օլեգ Դուլգարյան, «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ, իրավապաշտպան
Նազելի Վարդանյան, փաստաբան, բնապահպան,
Ինգա Զարաֆյան, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ
Հայաստանի անվտանգության բանալիները Հայաստանու՞մ են, թե՞ Հայաստանից դուրս. ունե՞նք այս հարցի պատասխանը
24.11.2021
14:00
Նոյեմբերի 24-ին, ժամը 14:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ հարցազրույց քաղաքագետ Սարո Սարոյանի հետ՝ «Հայաստանի անվտանգության բանալիները Հայաստանու՞մ են, թե՞ Հայաստանից դուրս. ունե՞նք այս հարցի պատասխանը» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ