Օրենսդրական բացեր և խախտումներ պետական գնումների համակարգում. փորձագետ
22.10.2015
12:00
Պետական գնումների համակարգում կենտրոնացումը գնալով ավելի խորանում է, իսկ մրցակցությունը` խաթարվում. այս մասին այսօր «Մեդիա կենտրոնի» մամլո ասուլիսին հայտարարեց Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գնումների քաղաքականության փորձագետ Արտակ Մանուկյանը:

Նա ներկայացրեց պետական գնումների համակարգում 2014-2015 թթ-ին իր անցկացրած ուսումնասիրության արդյունքները:  

Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնը Հայաստանում միակ ՀԿ-ն է, որ 2008-ից իրականացնում է նման մոնիտորինգ 4 ուղղություններով:

Արտակ Մանուկյանը գնումների համակարգում հիմնական խնդիրը տեսնում է մեկ անձից գնումներ կատարելու մեջ:

«Մեկ անձից գնումները համատարած բնույթ են կրում: Ամփոփ պատկերը այն է, որ կամայական նոր խաղացողը, նոր մասնակիցը  կարող է հաղթել փոքրարժեք մրցույթներում, իսկ մեծածավալ մրցույթներում հաղթում են այն ընկերությունները, որոնք շուկայում ունեն գերիշխող դիրք և այստեղ մրցակցության մասին խոսելը անիմաստ է: Համակենտրոնացման գործակիցը գնալով մեծանում է»,-ասում է Մանուկյանը:

Նա նշում է, որ ուսումնասիրության շրջանակներում չեն ներառել էլելտրոնային գնումները, որովհետև  նախորդ մոնիտորինգը ցույց է տվել, որ իրականության մեջ չկա էլեկտրոնային գնումների համակարգ, այն չի կիրառվում:

«Մեր առաջարկներից ոմանք ընդունվել են, ոմանք՝ ոչ: Օրինակ՝ մեր օրենսդրությամբ մենք պետք է սահմանեինք պետական և մասնավոր գործընկերության հետ կապված պետական գնումների ձևաչափերը, որը մինչև այսօր մենք չունենք: Այսօր շատ ենք խոսում պետական մասնավոր համագործակցության մասին, բայց պետական գնումների ընթացակարգերը ինչպես են իրականացվելու, մինչև հիմա էլ այդ հարցը բաց է: Մենք առաջարկում էինք նաև, որ պետությունը հնարավորություն ունենա նաև բորսաներից ապրանքներ գնելու: Նշեմ, որ մեր առաջարկը ընդունվեց նոր օրենքի մեջ, դրույթը կա, բայց գրված է, որ ընթացակարգը պետք  է սահմանի կառավարությունը, ինչը մինչ այսօր սահմանված չէ: Իսկ սա նրանով է կարևոր, որ ևս մեկ մրցակցային էլեմենտ ձեռք կբերենք և կնվազեցվի մեր շուկայում առկա միտումները»,-նշում է Մանուկյանը:

Հաջորդ կարևորագույն խնդիրը, ըստ փորձագետի, 50 տոկոս և ավելի մասնակցությամբ նույն անձի հիմնադրած ընկերության նույն մրցույթին մասնակցությունն է: Մանուկյանի բնութագրմամբ՝ սա կոռուպցիա է դասական իմաստով:

«Գնումների մասին օրենքը պետք է շուկայում շահերը հավասարակշռի, մեր օրենսդրությունը ավելի շատ ուղղված է  դեպի պատվիրատուն: Գնումների բողոքարկման խորհրդի կողմից քննված բողոքների 46 տոկոսը բավարարվել է,  46 տոկոսում մասնակցի շահերը խախտվել են: Այս պարագայում, երբ որ մասնակիցն է որևէ  խախտում անում, նրան շատ արագ սև ցուցակ են նետում, հատկապես երբ անցանկալի հաղթող է: Պետք է  օժանդակել նաև մասնակիցներին, որպեսզի նրանք պատվիրատուներին դատի տան, եթե ապօրինություն է եղել, բայց մինչև դա պետությունը ինքը պատվիրատուի նկատմամբ որոշ պատժամիջոցներ պետք է կիրառի»,-ընդգծում է փորձագետը:

Մանուկյանի խոսքերով՝ օրենսդրության տեսանկյունից դաշտը համապարփակ չէ:

 «Այս համակարգում առաջին հերթին պետք է փոխվի խաղի կանոնները, պետք է պատվիրատուներն իրենց սխալ որոշումների համար պատիժներ կրեն: Երկրորդը՝ շուկայում շատ մեծ կենտրոնացվածություն կա , կան մոտ 200 ֆիրմաներ, որոնք գնումների 80 տոկոսը վերահսկում են: Երրորդ կարևոր խնդիրը՝ մեկ անձից գնումների չարաշահումն է առավել հաճախ: Գնումների ընթացակարգերի 65 տոկոսը մեկ անձով է, իսկ մեկ անձ նշանակում է ոչ թափանցիկ: Դրան գումարած մեր մոտ մասնակցությունը 1,7 է, այսիքն մեծ հաշվով մենք չունենք մրցակցություն ասածը: Իսկ պետական գնումները այն հարթակն է, որտեղ պետք է նպաստել մրցակցության ստեղծմանը»,-հավելեց Մանուկյանը:

«Մեդիա կենտրոնը» մամլո ասուլիսին հրավիրել էր ներկայացուցիչ նաև Գնումների աջակցման կենտրոնից, սակայն հրաժարվել էին մասնակցել ասուլիսին:

Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք [email protected]  հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Անցումային արդարադատության իրականացման մեխանիզմները Հայաստանում»
23.05.2019
15:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 23-ին Երևանի պետական համալսարանի Պալեանների անվան դահլիճում «Մեդիա կենտրոնը»-ը անցկացրեց քննարկում «Անցումային արդարադատության իրականացման մեխանիզմները Հայաստանում» թեմայով:
Ազգային անվտանգության ծառայության գործառույթներն ու լիազորությունների շրջանակը
22.05.2019
11:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Ազգային անվտանգության ծառայության գործառույթներն ու լիազորությունների շրջանակը» թեմայով:
«Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների խախտումների խնդիրները 2018-2019թթ.-ին»
21.05.2019
11:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 21-ին ժամը 11:00-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ «Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների խախտումների խնդիրները 2018-2019թթ.-ին» թեմայով
Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները սուտ են, նա կխուսափի՞ քննությունից․ քննարկում Մեդիա կենտրոնում
20.05.2019
10:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 20-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Ռոբերտ Քոչարյանն ազատվեց կալանքից. դատական իշխանության անկախությու՞ն, թե՞ դատական համակարգի հին արատներ» թեմայով քննարկում։
«Բռնությունը ընտանիքում. իրազեկման բացը կրթական ծրագրերում և օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը»
15.05.2019
12:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 15-ին, ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում` նվիրված Ընտանիքի միջազգային օրվան: Քննարկման թեման էր՝ «Բռնությունը ընտանիքում. իրազեկման բացը կրթական ծրագրերում և օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը»:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ