Կհետևե՞ն արդյոք հայաստանյան դատարանները ՍԴ որոշմանը. քննարկում
22.10.2015
13:00
Սահմանադրական դատարանի (ՍԴ) վճիռը՝ պաշտպանել լրատվամիջոցների՝ տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու իրավունքը, կարող է դրական պրակտիկա ձևավորել և մինիմալի հասցնել իրավապահ մարմինների պահանջները ԶԼՄ-ներին՝ բացահայտել իրենց տեղեկատվության աղբյուրը: Այդ մասին «Մեդիա կենտրոնում» հայտարարեց «Իրավունքի գերակայություն» ՀԿ ներկայացուցիչ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը:

Սահմանադրական դատարանը հոկտեմբերի 20-ին, քննելով տեղեկատվության աղբյուրները բացահայտելու վերաբերյալ «Հրապարակ»-ի և «Իլուր»-ի նկատմամբ կայացված դատական որոշումները, կայացրեց վճիռ, համաձայն որի, լրագրողը իր տեղեկատվության աղբյուրը կարող է բացահայտել միայն ծանր հանցագործությունների և անձի պաշտպանության դեպքում։ ՍԴ-ի որոշման մեջ, որի միայն եզրափակիչ մասն է դեռ հրապարակված, նշվում է, որ օրեսնդրության, մասնավորապես «ԶԼՄ-ների մասին» օրենքի դրույթները չեն հակասում Սահամանդրությանը՝ հստակեցնելով սակայն, որ ավելի վաղ դրանք սխալ են կիրառվել: 

Հոկտեմբերի 22-ին «Մեդիա կենտրոնում» Արտակ Զեյնալյանի, «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանի և «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի մասնակցությամբ տեղի ունեցավ քննարկում «Սահմանադրական դատարանը պաշտպանեց ԶԼՄ-ների՝ տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու իրավունքը» թեմայով:

«Թեև դատավարության ընթացքում մենք բազմիցս նշում էինք, որ լրատվամիջոցներն իրավունք ունեն չբացահայտել տեղեկատվության աղբյուրը ու հղում կատարում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Եվրախորհրդնի նախարարական կոմիտեի որոշումներին, սակայն դատարանները մնում էին անդրդվելի և հաշվի չէին առնում մեր փաստարկները: Սահմանադրական դատարանը իր որոշման մեջ հղում է կատարում հենց ՄԻԵԴ-ի և Եվրախորհրդի նախարարական կոմիտեի որոշումներին՝ փաստացի մատնանշելով, որ խնդիրը իրավակիրառության մեջ է», - պարզաբանեց Արտակ Զեյնալյանը:

Տեղեկատվության աղբյուրի բացահայտումը, շարունակեց նա, անհրաժեշտ է անձի կյանքի պաշտպանության, ծանր, առանձնապես ծանր հանցագործությունը կանխելու կամ առանձնապես ծանր հանցանքի մեջ մեղադրվող անձի դատական պաշտպանությունն ապահովելու համար։ «Այսուհետ այն փաստարկները, որոնք մենք բերում էինք դատարանում, այլևս չեն կարող մերժվել, որովհետև ՍԴ-ն հաստատում է մեր դիրքորոշումը», - ասաց բանախոսը:

«Հիմա արդեն իրավապահ մարմինները պարտավոր են հաշվի առնել ՍԴ որոշումը և պետք է, որ այդպիսի կոնֆլիկտներ չառաջանան դատական համակարգի և ԶԼՄՆ-ների միջև», - համաձայնեց Աշոտ Մելիքյանը՝ այնուամենայնիվ կասկած հայտնելով, որ պրակտիկայում իրավապահ մարմինների պահանջները բացահայտել տեղեկատվության աղբյուրը, չեն կրկնվի: «Փորձը ցույց է տալիս, որ մենք ապահովագրված չենք դեպքերից, երբ թեկուզ և առկա է Սահմանադրական դատարանի որոշումը, բայց դատախազները, քննիչները կամ դատավորները փորձում են այն շրջանցել: Այնպես, որ բացառել ոչինչ չի կարելի, բայց հիմք կա պահանջելու, որ լրատվամիջոցների նկատմամբ նման անհեհեթ որոշումներ չկայացվեն», - ասաց Մելիքյանը:

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը ՍԴ որոշումից արել է երկու հետևություն՝ դրական և բացասական: «Բացասականն այն է, որ մեր դատական եռաստիճան համակարգը չի ծառայում օրենքին… Կարող են կատարել դատախազության, ոստիկանության պատվերը, հրամանը առանց խղճի խայթի: Այդ դատավորները պետք է հիմա ամաչեն մարդկանց երես նայելուց, պետք է հրաժարական տան: Դրական եմ համարում այն, որ սա մամուլի հաղթանակն է: Եթե անգամ մամուլի ներկայացուցիչներին կարողանում են ճնշել, սակայն ինչ որ մի ատյանում ճշմարտությունը հաղթում է», - նշեց Օհանյանը:

Այնուամենայնիվ տուժող կողմը չի սահմանափակվելու միայն Սահամանադրական դատարանի որոշմամբ: Նրանք արդեն դիմել են ՄԻԵԴ և պատրաստվում են եվրոպական դատարանում սպասվելիք գործընթացին: Բացի այդ, գործով անցնող ԶԼՄ-ները, հիմնվելով ՍԴ որոշման վրա, փորձելու են  նաև հայաստանյան ատյաններում վերականգնել նաև իրենց խախտված իրավունքները:

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք [email protected]  հասցեին:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Անցումային արդարադատության իրականացման մեխանիզմները Հայաստանում»
23.05.2019
15:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 23-ին Երևանի պետական համալսարանի Պալեանների անվան դահլիճում «Մեդիա կենտրոնը»-ը անցկացրեց քննարկում «Անցումային արդարադատության իրականացման մեխանիզմները Հայաստանում» թեմայով:
Ազգային անվտանգության ծառայության գործառույթներն ու լիազորությունների շրջանակը
22.05.2019
11:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Ազգային անվտանգության ծառայության գործառույթներն ու լիազորությունների շրջանակը» թեմայով:
«Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների խախտումների խնդիրները 2018-2019թթ.-ին»
21.05.2019
11:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 21-ին ժամը 11:00-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ «Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների խախտումների խնդիրները 2018-2019թթ.-ին» թեմայով
Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները սուտ են, նա կխուսափի՞ քննությունից․ քննարկում Մեդիա կենտրոնում
20.05.2019
10:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 20-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Ռոբերտ Քոչարյանն ազատվեց կալանքից. դատական իշխանության անկախությու՞ն, թե՞ դատական համակարգի հին արատներ» թեմայով քննարկում։
«Բռնությունը ընտանիքում. իրազեկման բացը կրթական ծրագրերում և օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը»
15.05.2019
12:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 15-ին, ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում` նվիրված Ընտանիքի միջազգային օրվան: Քննարկման թեման էր՝ «Բռնությունը ընտանիքում. իրազեկման բացը կրթական ծրագրերում և օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը»:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ