«Մարդու իրավունքների հետընթաց և սահմանափակում սահմանադրական փոփոխությունների նախագծում». իրավապաշտպաններ
09.10.2015
18:00
Սահմանադրական փոփոխությունների նախագծում՝ մարդու իրավունքների գլխում, առկա են խնդրահարույց և հետընթաց արձանագրող մի շարք դրույթներ, որոնք ընդհանուր առմամբ չեն շտկվել անգամ հոկտեմբերի 5-ին Ազգային ժողով ներկայացված նախագծի՝ խմբագրված տարբերակում:

Այս տեսակետը հնչեցրեցին Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը, «Չեք անցկացնի» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը և Վանաձորի ՀՔԱ գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հոկտեմբերի 9-ին «A1+»-ի հեռուստատաղավարում «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ անցկացված բանավեճին:
Հերիքնազ Տիգրանյանը խնդրահարույց է համարում սահմանադրական փոփոխությունների նախագծում սոցիալական իրավունքների հետ կապված «չպաշտպանվածությունը»:
«Եթե գործող Սահմանադրությամբ չկար աշխատանքի իրավունք, ապա այս նոր Սահմանդրության նախագծում մարդը չի տեսնի ոչ բնակարանի իրավունք, ոչ առողջության պահպանման իրավունք»,-ասում է Տիգրանյանը:
Նա ընդգծում է, որ թեև հոկտեմբերի 5-ին նախագիծը ԱԺ-ում ներկայացվել է բազմաթիվ խմբագրական փոփոխություններով, այնուամենայնիվ կան նորմեր, որոնք իրենց ձևակերումներով մարդու իրավունքի հետ կապված ակնհայտ հետընթաց են արձանագրում անգամ նախագծային տարբերակից:
«Այս նախագիծը սահմանում է, որ մարդը չի կարող անել այն, ինչը չի հակասում այլոց իրավունքներին և չի հակասում օրենքներին ու Սահմանադրությանը: Այսինքն՝ ցանկացած գործողություն, որը մարդը կանի, կարող է սահմանափակվել՝ վկայակոչելով Սահմանադրությամբ ամրագրված սահմանադրական կարգի հիմունքները»,-հավելում է Տիգրանյանը:
Արմեն Գրիգորյանը վստահ է, որ ԱԺ-ում Սահմանադրության նախագծի ընդունումը չի համապատասխանում հանրության իրական տրամադրություններին:
«APR Group-ի հետազոտությունների համաձայն՝ հանրության 65 տոկոսը գտնում է, որ սահմանադրական փոփոխությունները պետք չեն, 15 տոկոսը չգիտի՝ պե՞տք է, թե ոչ: Այսինքն՝ բացարձակ մեծամասնության մեջ նման պահանջ չկա»,- ասում է Գրիգորյանը:
Ըստ նրա՝ միակ հիմնարար պատճառը սահմանադրական փոփոխությունների այն է, որպեսզի «Սերժ Սարգսյանը մնա իշխանության»:
Ավետիք Իշխանյանն էլ, չնայած կողմ է կառավարման խորհրդարանական համակարգին, սակայն իր համար ընդունելի չէ, երբ դրան անցնելու պահանջը գալիս է ոչ թե ժողովրդի, այլ իշխանությունների կողմից:
«Ես չգիտեմ մի երկիր, որտեղ ինքը՝ իշխանությունն իր նախաձեռնությամբ սահամանփակում է իր իշխանությունը: Եվ հանկարծ՝ այդ ո՞նց եղավ, որ մեր իշխանությունները հանկարծ այդքան բարիացան և որոշեցին իշխանության տարանջատում անել»,- ասում է Իշխանյանը:
Նա նշում է, որ մարդու իրավունքների գլխում բազմաթիվ կարևոր հոդվածներ չեն շտկվել և օրինակ է բերում կրոնական կազմակերպությունների մասին հոդվածը:
«Մասնավորապես կրոնական կազմակերպությունների հետ կապված սահմանափակումները հակասում են մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային»,-հավելում է իրավապաշտպանը:
Արթուր Սաքունցն էլ նշում է, որ Սահմանդրության փոփոխությունների նախագծի ուղղությամբ աշխատանքները չեն համապատասխանել Իրավական ակտերի մասին օրենքին:
«Վենետիկի հանձնաժողովը իր մոտեցումներով ամրագրում է փոխադարձ վստահության պայմաններում սահմանադրական փոփոխությունների գործընթացի իրականացման պահանջը կամ անհրաժեշտությունը, բայց մենք տեսնում ենք, որ այդ վստահության պարագան չկա: «Ոչ»-ի տարբեր տեսակները իշխանության նախաձեռնության նկատմամբ առկա են և նրանց հետ երկխոսություն չկա»,-նշում է Սաքունցը:
Իրավապաշտպանը բացասական է գնահատում նաև, որ սահմանադրական փոփոխությունների նախագծում սահմանադրական նորմերի՝ անմիջականորեն կիրառելիության սկզբունքը հանված է:

Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք [email protected] հասցեին:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Իշխանությունների ունիվերսալ պատասխանը՝ ամեն ինչի համար մեղավոր են նախկինները
16.04.2021
20:06
Ապրիլի 16-ին, ժամը 11:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ առցանց քննարկում «Իշխանությունների ունիվերսալ պատասխանը՝ ամեն ինչի համար մեղավոր են նախկինները» թեմայով:
Իրավիճակի լուծման ի՞նչ տարբերակ է պատկերացնում ժողովուրդը. սոցիոլոգիական հարցում
16.04.2021
20:03
Ապրիլի 16-ին՝ ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս «Իրավիճակի լուծման ի՞նչ տարբերակ է պատկերացնում ժողովուրդը. սոցիոլոգիական հարցում» թեմայով։
Հաշմանդամության կարգավիճակ. բժշկասոցիալական փորձաքննությունների ընթացքում ինչո՞ւ են խախտվում մարդու իրավունքները
14.04.2021
14:00
Ապրիլի 14-ին՝ ժամը 14:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Հաշմանդամության կարգավիճակ. բժշկասոցիալական փորձաքննությունների ընթացքում ինչո՞ւ են խախտվում մարդու իրավունքները» թեմայով։
Կհաջողվի՞ նվազագույնի հասցնել դպրոցների ներգրավվածությունը ընտրական գործընթացներին
14.04.2021
12:00
ՀՀ-ում համապետական նշանակության ընտրություններին, ավանդաբար, տեղամասային ընտրական հանձնաժողովներում նախագահի պաշտոնը զբաղեցնում էին դպրոցների, մանկապարտեզների տնօրենները, որոնք հիմնականում առաջադրվում էին օրվա իշխանութունների կողմից:
Հրապարակային հայհոյանքի, անպարկեշտ վիրավորանքի համար կսահմանվի տուգանք. դատախազության նոր նախաձեռնությունը
13.04.2021
16:00
Ապրիլի 13-ին՝ ժամը 16:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Հրապարակային հայհոյանքի, անպարկեշտ վիրավորանքի համար կսահմանվի տուգանք. դատախազության նոր նախաձեռնությունը» թեմայով։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ
06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

27-03-2020

Մեկ շաբաթվա ընթացքում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը Թուրքիայում տասնապատկվել է, մահացել է 75 մարդ:...